ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 2309-Ա |
«09» հունիսի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքը, Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշումը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետը, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից ներկայացված հողամասերի ելակետային տվյալները.
1. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչությանը` իրականացնել աշխատանքներ սույն որոշման հավելվածով նշված հողամասերի նկատմամբ համայնքի սեփականության իրավունքի պետական գրանցման ապահովման ուղղությամբ՝ համաձայն հավելվածում նշված ելակետային տվյալների:
2. Հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի դրույթները, ինչպես նաև այն հանգամանքը, որ հողամասերի գործառնական նշանակության սահմանումը չի առնչվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 26-րդ կետի 1-ին և 3-րդ ենթակետերով նախատեսված դեպքերի հետ, համապատասխանում է 2-րդ ենթակետի դրույթներին՝ սույն որոշման հավելվածում նշված հողամասերի նպատակային նշանակությունները սահմանել բնակավայերի, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական, իսկ հողամասերի գործառնական նշանակությունները՝ բնակելի, հասարակական և արդյունաբերական օբյեկտների կառուցապատման:
3. Սույն որոշման հավելվածում նշված հողամասերի սահմանները որոշվում են սահմանված կարգով հաստատված հատակագծերով։
4. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի տեղակալ Կարեն Մարգարյանին՝ Երևանի քաղաքապետի անունից, Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում դիմում ներկայացնելու համար:
5. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչությանը՝ Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի Երևանի տարածքային ստորաբաժանման կողմից ներկայացված ծառայությունների մատուցման հաշիվների հիման վրա, կատարել վճարումներ՝ 25,000-ական (քսանհինգ հազարական) ՀՀ դրամ և 1,000-ական (մեկ հազարական) ՀՀ դրամներ՝ սույն որոշման հավելվածով ներկայացված հողամասերի նկատմամբ Երևան համայնքի անվամբ պետական գրանցումներ կատարելու նպատակով:
6. Հանձնարարել Երևանի Աջափնյակ, Դավթաշեն, Ավան, Արաբկիր, Էրեբունի, Նոր Նորք և Շենգավիթ վարչական շրջանների ղեկավարներին՝ սահմանել հսկողություն սույն որոշման հավելվածում նշված հողամասերում ապօրինի հողազավթում և ինքնակամ կառուցապատում բացառելու նպատակով։
7. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա.Փամբուխչյանը։
| Տ. Ավինյան |
|
Հավելված Երևանի քաղաքապետի09.06.2025 թ. հ. 2309-Ա որոշման |
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԵԼԱԿԵՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՑԱՆԿ
|
№ |
Հողամասի հասցեն |
Ծածկագիրը |
Հողի կադաստրային ծածկագիրը |
Մակերեսը /քմ/ |
Հողամասի նպատակային նշանակությունը |
Հողամասի գործառնական նշանակությունը |
|
Աջափնյակ վարչական շրջան | ||||||
|
1 |
Աշտարակի խճուղի, հ.41/3 /9-րդ գոտի/ |
Ա2024/08 |
01-001-0519-0001 |
5000.0 |
Բնակավայրերի |
Բնակելի կառուցապատման |
|
Դավթաշեն վարչական շրջան | ||||||
|
2 |
Գ.Աղաբաբյան փողոց, հ.3/1 |
Ա2025/01 |
01-004-0012-0001 |
117.74 |
Բնակավայրերի |
Հասարակական |
|
3 |
Անաստաս Միկոյան փողոց, հ.16/1 /4-րդ գոտի/ |
Ա2025/02 |
01-004-0310-0001 |
410.6 |
Բնակավայրերի |
Հասարակական |
|
4 |
Գ.Աղաբաբյան փողոց, հ.23/25 /10-րդ գոտի/ |
Ա2025/03 |
01-004-0080-0001 |
500.0 |
Բնակավայրերի |
Բնակելի կառուցապատում |
|
5 |
Գ.Աղաբաբյան փողոց, հ.23/26 /10-րդ գոտի/ |
Ա2025/04 |
01-004-0080-0001 |
500.0 |
Բնակավայրերի |
Բնակելի կառուցապատում |
|
6 |
Գ.Աղաբաբյան փողոց, հ.25/28 /10-րդ գոտի/ |
Ա2025/05 |
01-004-0080-0001 |
500.0 |
Բնակավայրերի |
Բնակելի կառուցապատում |
|
7 |
Գ.Աղաբաբյան փողոց. հ.25/27 /10-րդ գոտի/ |
Ա2025/06 |
01-004-0080-0001 |
600.2 |
Բնակավայրերի |
Բնակելի կառուցապատում |
|
8 |
Գ.Աղաբաբյան փողոց. հ.25/26 /10-րդ գոտի/ |
Ա2025/07 |
01-004-0080-0001 |
600.2 |
Բնակավայրերի |
Բնակելի կառուցապատում |
|
9 |
Գ.Աղաբաբյան փողոց. հ.25/25 /10-րդ գոտի/ |
Ա2025/08 |
01-004-0080-0001 |
600.0 |
Բնակավայրերի |
Բնակելի կառուցապատում |
|
10 |
Գ.Աղաբաբյան փողոց. հ.25/24 /10-րդ գոտի/ |
Ա2025/09 |
01-004-0080-0001 |
600.0 |
Բնակավայրերի |
Բնակելի կառուցապատում |
|
11 |
Գ.Աղաբաբյան փողոց. հ.23/21 /10-րդ գոտի/ |
Ա2025/10 |
01-004-0080-0001 |
600.0 |
Բնակավայրերի |
Բնակելի կառուցապատում |
|
12 |
Գ.Աղաբաբյան փողոց. հ.23/22 /10-րդ գոտի/ |
Ա2025/11 |
01-004-0080-0001 |
599.9 |
Բնակավայրերի |
Բնակելի կառուցապատում |
|
Աջափնյակ վարչական շրջան | ||||||
|
13 |
Հաղթանակ թաղամաս, 1-ին փողոց, հ.73/1 /12-րդ գոտի/ |
Ա2025/12 |
01-001-0610-0014, 0015 |
21680.81 |
Արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական |
Արդյունաբերական օբյեկտների |
|
Ավան վարչական շրջան | ||||||
|
14 |
Հ.Աճառյան փողոց, հ.57/22 /8-րդ գոտի/ |
Ա2025/13 |
01-002-0214-0047 |
1000.0 |
Բնակավայրերի |
Բնակելի կառուցապատում |
|
Արաբկիր վարչական շրջան | ||||||
|
15 |
Գ.Ղափանցյան փողոց, հ.9/15 /8-րդ գոտի/ |
Ա2025/14 |
01-003-0311-0019 |
881.4 |
Բնակավայրերի |
Բնակելի կառուցապատում |
|
Էրեբունի վարչական շրջան | ||||||
|
16 |
Նուբարաշեն խճուղի, հ.5/51 /12-րդ գոտի/ |
Ա2025/15 |
01-005-0638-0001 |
23496.31 |
Բնակավայրերի |
Բնակելի |
|
Նոր Նորք վարչական շրջան | ||||||
|
17 |
Մոլդովական փողոց, հ.39/36 /7-րդ գոտի/ |
Ա2025/16 |
01-008-0506-0001 |
947.81 |
Բնակավայրերի |
Հասարակական կառուցապատում |
|
18 |
Հ.Թևոսյան փողոց, 9/10 /7-րդ գոտի/ |
Ա2025/17 |
01-008-0707-0001 |
612.4 |
Բնակավայրերի |
Հասարակական կառուցապատում |
|
Շենգավիթ վարչական շրջան | ||||||
|
19 |
Ն.Շենգավիթ 13-րդ փողոց, հ.72 /8-րդ գոտի/ |
Ա2025/18 |
01-011-0338-0023 |
1329.31 |
Բնակավայրերի |
Հասարակական կառուցապատում |
|
Աջափնյակ վարչական շրջան | ||||||
|
20 |
Պ.Տիչինայի փողոց, հ.180 /12-րդ գոտի/ |
Ա2025/19 |
01-001-0542-0009 |
5496.33 |
Արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական |
Արդյունաբերական օբյեկտների |
|
Արաբկիր վարչական շրջան | ||||||
|
21 |
Թբիլիսյան խճուղի, հ.11/34 /8-րդ գոտի/ |
Ա2025/20 |
01-003-0408-0067 |
3127.37 |
Բնակավայրերի |
Հասարակական կառուցապատում |
|
Ավան վարչական շրջան | ||||||
|
22 |
Մարշալ Բաբաջանյան փողոց, հ.38/1 /6-րդ գոտի/ |
Ա2025/21 |
01-002-0002-0001 |
182.0 |
Բնակավայրերի |
Բնակելի |
|
Շենգավիթ վարչական շրջան | ||||||
|
23 |
Գ.Նժդեհի փողոց, հ.47/1 /5-րդ գոտի/ |
Ա2025/22 |
01-011-0059-0140 |
749.98 |
Բնակավայրերի |
Հասարակական կառուցապատում |
|
Երևանի քաղաքապետ` |
Տ. Ավինյան |