ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ Հ.ԳՅՈՒԼԻՔԵՎԽՅԱՆ ՓՈՂՈՑԻ ՆՐԲԱՆՑՔԻ Հ.1/3 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 2272-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.06.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 11.06.2025
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
06.06.2025
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
06.06.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.06.2025

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 2272-Ա

«06» հունիսի 2025 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

Հ.ԳՅՈՒԼԻՔԵՎԽՅԱՆ ՓՈՂՈՑԻ ՆՐԲԱՆՑՔԻ Հ.1/3 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել «Միքդավ» ՍՊԸ-ի տնօրեն Վալերի Աբրահամյանի դիմումը՝ Նոր Նորք վարչական շրջանի, Հ.Գյուլիքևխյան փողոցի նրբանցքի հ.1/3 հասցեում գտնվող կաթսայատան վերակառուցման և զբաղեցրած հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները փոխելու մասին:

Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 2024 թվականի հոկտեմբերի 7-ի հ.07102024-01-0268 /գաղտնաբառ՝ EPGQG4AELUAT/ վկայականը, «Բարձրավոլտ էլեկտրացանցեր», «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 2025 թվականի ապրիլի 9-ի հ.ԴԳ-2939, «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի 2025 թվականի ապրիլի 2-ի հ.ՄՇ/10537, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի 2025 թվականի մարտի 2-ի հ.53/53.13/2178-2025, «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ի 2025 թվականի ապրիլի 1-ի հ.694/25-1 գրությունները.

Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի նոր գլխավոր հատակագծի համաձայն՝ հողամասը գտնվում է բնակավայրերի նպատակային նշանակության խառը կառուցապատման գոտում:

Քննարկվող հողամասն ընդգրկված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ հաստատված հավելվածների համաձայն՝ ըստ տարածագնահատման համաձայնեցված սխեմայի գտնվում է 6-րդ գոտում:

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասով, 7-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով, «Քաղաքաշինության մասին» օրենքի 14.3-րդ հոդվածի 12-րդ մասով, հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշումը, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 2025 թվականի ապրիլի 28-ի հ.Դ-30097-25, Ն/30098-25 և 15.05.2025թ. հ.Դ-50351-25 եզրակացությունները.

1. Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ Նոր Նորք վարչական շրջանի, Հ.Գյուլիքևխյան փողոցի նրբանցքի հ.1/3 գտնվող, «Միքդավ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող 0.011889հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը սահմանել բնակավայրերի, իսկ գործառնական նշանակությունը /օգտագործման նպատակը/՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ հասարակական կառուցապատման:

2. Հողամասի նկատմամբ փոփոխված նպատակային և գործառնական նշանակությամբ իրավունքները ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեում՝ համաձայն կից ներկայացված նախագծման թույլտվության /ճարտարապետահատակագծային առաջադրանքի/:

3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման, ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունների պետերի և Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի վրա:

5. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 

Տ. Ավինյան

 

Ձև N 1-2