ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 22-Ի Հ.334-Ա ՈՐՈՇՄԱՆ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ, ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆ ՓՈՂՈՑԻ Հ.46/4 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 2260-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.06.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 10.06.2025
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
06.06.2025
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
06.06.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.06.2025

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 2260-Ա

«06» հունիսի 2025 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 22-Ի Հ.334-Ա ՈՐՈՇՄԱՆ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ, ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆ ՓՈՂՈՑԻ Հ.46/4 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի լ/ա Սերգեյ Կակոսյանի դիմումը՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի, Մոնթե Մելքոնյան փողոցի հ.46/4 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին պատկանող հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները փոխելու մասին:

Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 15.06.2021թ. հ.15062021-01-0329 վկայականը, Երևան քաղաքի ավագանու 2025թվականի ապրիլի 22-ի հ.334-Ա որոշումը:

Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծում ամրագրված պայմանական նշանների համաձայն՝ քննարկման ներկայացված հողամասը գտնվում է բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գոտում:

Երևան քաղաքի ավագանու 2025 թվականի ապրիլի 22-ի հ.334-Ա որոշմամբ, Մոնթե Մելքոնյան փողոցի հ.46/4 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին պատկանող՝ 0.006հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը «բնակավայրերի» հողերի կատեգորիայից փոխադրվել է «էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների» հողերի կատեգորիա:

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով, ՀՀ կառավարության 2011թ. դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 27.01.2025թ. հ.Ն/3708-25 եզրակացությունը.

1. Մոնթե Մելքոնյան փողոցի հ.46/4 հասցեում, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող՝ 0.006հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը, Երևան քաղաքի ավագանու 2025 թվականի ապրիլի 22-ի հ.334-Ա որոշման համապատասխան, սահմանել էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի իսկ գործառնական նշանակությունը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն` էներգետիկայի օբյեկտների:

2. Ընդունել ի գիտություն, որ.

1) ՀՀ կառավարության 2002 թվականի ապրիլի 20-ի հ.438 որոշմամբ հաստատված կարգի 43-րդ կետի համաձայն՝ «Հիմնարկները, իրավաբանական և ֆիզիկական անձինք աշխատանքների կատարման ժամանակ պատմական, գիտական, գեղարվեստական և այլ մշակութային արժեք ունեցող հնագիտական և մյուս օբյեկտների հայտնաբերման պահից պարտավոր են դադարեցնել աշխատանքները և դրա մասին անհապաղ հայտնել լիազորված մարմնին:».

2) «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության» մասին ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասի 10-րդ կետի «բ» ենթակետով և նույն հոդվածի 4-րդ մասի 6-րդ կետի «ա» ենթակետով սահմանված նախատեսվող գործունեությունները ենթակա են շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության:

3. Հողամասի նկատմամբ փոխված նպատակային և գործառնական նշանակություններով իրավունքները ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեում՝ համաձայն կից ներկայացվող նախագծման թույլտվության /ճարտարապետահատակագծային առաջադրանքի/:

4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

5. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման, ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունների պետերի վրա:

6. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։

 

Տ. Ավինյան

Ձև N 1-2 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան