ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 2249-Ա |
«06» հունիսի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱՅԻ ՀԱՂԹԱՆԱԿԻ 173-ՐԴ ՏԵՂԱՄԱՍԻ Հ.7 ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք են հանդիսացել Ներսես Ղարագյոզյանի դիմումը՝ Երևանի Մալաթիա-Սեբաստիայի Հաղթանակի 173-րդ տեղամասի, սեփականության իրավունքով իրեն պատկանող 01-007-0175-0016 կադաստրային ծածկագրով 600.0քմ մակերեսով հ.7 հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները փոփոխելու մասին, ինչպես նաև անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 14.03.2023թ․ N 14032023-01-0211 վկայականը:
Երևան քաղաքի ավագանու 2024թ. սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծով քննարկվող հողամասը գտնվում է բնակավայրերի նպատակային նշանակության /կատեգորիայի/ խառը կառուցապատման գոտում, ընդգրկված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և ՀՀ կառավարության 04.06.2020թ. հ.1023-Ն որոշմամբ հաստատված հավելվածների համաձայն՝ ըստ տարածագնահատման համաձայնեցված սխեմայի գտնվում է 12-րդ գոտում։
Ղեկավարվելով հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ, 10-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, «Քաղաքաշինության մասին» օրենքի 14.3-րդ հոդվածի 12-րդ մասով, հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 2024թ. սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշումը, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության № Դ-22584-25 եզրակացությունը.
1. Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշման համաձայն՝ Երևանի Մալաթիա-Սեբաստիայի Հաղթանակի 173-րդ տեղամասի 600.0քմ մակերեսով հ.7 հողամասի նպատակային նշանակությունը սահմանել բնակավայրերի, իսկ գործառնական նշանակությունը /օգտագործման նպատակը/՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ բնակելի կառուցապատման։
2. Հողամասի նկատմամբ փոխված նպատակային և գործառնական նշանակությամբ իրավունքները ենթակա են պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեում՝ համաձայն կից ներկայացված նախագծման թույլտվության /ճարտարապետահատակագծային առաջադրանքի/։
3. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման հիման վրա հողամասի նպատակային նշանակության փոփոխման իրավունքի պետական գրանցումը ենթակա է իրականացման հողամասի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի տարբերության գումարը սեփականատիրոջ կողմից վճարված լինելու դեպքում:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
5. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
6. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման, ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունների պետերի վրա:
7.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
| Տ. Ավինյան |