ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 377-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-Ի N 157-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Զինվորի տուն» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից (ՀՎՀՀ` 00904586) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2023 թվականի մարտի 1-ի «Զինվորի տուն» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի թողունակության մեծացում» ծրագրի մասին» N 157-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`
1) «ԴԸ ՀՈՌԵԿԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ` 02643751) 2025 թվականի մայիսի 21-ին կնքված՝ N ԴՀ-21/05 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է խոհանոցային սարքավորումների ձեռքբերում` 8,316,298 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Նիկոլ Դուման» արտադրական կոոպերատիվի հետ (ՀՎՀՀ` 02208258) 2025 թվականի մայիսի 23-ին կնքված՝ N ՆԴ-23/05 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է երկու հատ նստարանի, չորս հատ ծաղկամանի և երկու հատ աղբամանի ձեռքբերում` 891,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
Երևան |
|
11.06.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|