ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՖՈՔԸՍ ՕՆ ՉԻԼԴՐԵՆ ՆԱՈՒ, ԻՆԿ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԿԱՀՈՒՅՔԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 383-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.06.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
11.06.2025
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.06.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.06.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 383-Ա

 

«ՖՈՔԸՍ ՕՆ ՉԻԼԴՐԵՆ ՆԱՈՒ, ԻՆԿ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԿԱՀՈՒՅՔԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Ֆոքըս օն չիլդրեն նաու, ինկ» բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի կողմից իրականացվող՝ 9,338,820 դրամ ընդհանուր արժողությամբ «Կահույքի տրամադրում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Ֆոքըս օն չիլդրեն նաու, ինկ» բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի կողմից (ՀՎՀՀ՝ 00130776) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝

1) «Վալենսիա» ՀՁ ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00835704) 2025 թվականի մայիսի 5-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է կահույքի մատակարարման և տեղադրման աշխատանքների իրականացում՝ 840,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Վարդանյան» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 04427644) 2025 թվականի մայիսի 15-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է կահույքի մատակարարման և տեղադրման աշխատանքների իրականացում՝ 8,498,820 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

3. «Ֆոքըս օն չիլդրեն նաու, ինկ» բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղին՝ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

11.06.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 383-Ա որոշման

 

«ԿԱՀՈՒՅՔԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ» ԾՐԱԳԻՐ

 

1.

Ծրագրի նպատակը

Հայաստանի Հանրապետության համայնքներին կահույքի տրամադրում սոցիալական աջակցության նպատակով:

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից:

3.

Բարեգործը

«Ֆոքըս օն չիլդրեն նաու, ինկ.» բարեգործական կազմակերպություն, 6850 Քենդի պողոտա, սենյակ 102, Ռեսեդա, Կալիֆոռնիա 91355, Լոս Անջելես

4.

Ծրագրի կատարողը

«Ֆոքըս օն չիլդրեն նաու, ինկ.» բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղ (քաղ. Երևան,Վիկտոր Համբարձումյան փողոց 2 շենք, 37 բնակարան, ՀՎՀՀ՝ 00130776)

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Հայաստանի Հանրապետության Արարատի մարզ՝ Արտաշատի համայնքի Հովտաշեն բնակավայր, Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Վարսեր բնակավայր, Սյունիքի մարզ, Սիսիան համայնքի Սիսիան, Սառնակունք, Գորայք, Սալվարդ բնակավայրեր, Շիրակի մարզի Անի համայնքի Շիրակավան բնակավայր, Լոռու մարզի Վանաձոր համայնք Բնագավառը՝ սոցիալական

6.

Ծրագրի բյուջեն

9,338,820 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

Հայաստանի Հանրապետության Արարատի մարզ՝ Արտաշատի համայնքի Հովտաշեն բնակավայրի մանկապարտեզ, Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Վարսեր բնակավայրի մանկապարտեզ, Սյունիքի մարզ, Սիսիան համայնքի Սիսիան, Սառնակունք, Գորայք, Սալվարդ բնակավայրերի մանկապարտեզներ, Շիրակի մարզի Անի համայնքի Շիրակավան բնակավայրի Մխիթարյանների ընտանիք, Լոռու մարզի Վանաձոր քաղաքի թիվ 28 մանկապարտեզ

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2025 թվականի հունիսի 19-ից մինչև նոյեմբերի 30-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Կահույքի պատվիրում և մատակարարում՝ 9,338,820 դրամի չափով նախատեսվում է իրականացնել 2025 թվականի հունիսի 19-ից մինչև նոյեմբերի 30-ը:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

1) մանկապարտեզների կահույքի ձեռքբերում և տեղադրում՝

ա. մանկական մահճակալ-62 հատ-3,622,500 դրամ,

բ. ներքնակ-100 հատ-522,100 դրամ,

գ. խաղային կենտրոն-17 հատ-453,900 դրամ,

դ. պահարան-74 հատ-1,585,253 դրամ,

ե. ճաշասեղան–36 հատ-496,800 դրամ,

զ. մանկական աթոռակ-142 հատ- 844, 900 դրամ,

է. նստարան-16 հատ-163,200 դրամ,

ը. աշխատասեղան-12 հատ-542,167 դրամ,

թ. աթոռ–24 հատ –569,000 դրամ,

ժ. գրատախտակ – 4 հատ- 74,000 դրամ,

ի. սայլակ մետաղական – 4 հատ- 168,000 դրամ,

լ․ բազմոց -1 հատ- 157,000 դրամ,

խ․ բեռնափոխադրումը՝ 140,000 դրամ:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Կազմակերպչական ծախսեր չեն նախատեսվում:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Տեղական ինքնակառավարման մարմինների հետ

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

11.06.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ