«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
«23» փետրվարի 1996 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 փետրվարի 1996 թ. N 62
Քաղ. Երևան
«ԲԱՂՐԱՄՅԱՆԻ N 1 ԽՈԶԱԲՈՒԾԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՊԵՏԱԿԱՆ ԲԱԺՆԵՄԱՍԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի հոկտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների սեփականաշնորհման և վարձակալած գույքի գնման թույլտվության մասին» N 54 որոշման 26.1-26.12 կետերը:
2. «Բաղրամյանի N 1 խոզաբուծական համալիր» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական հիմնադրամի պետական բաժնեմասը Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի նախարարության տնօրինությունից հանձնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տնօրինությանը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի փետրվարի 23-ից:
|
Հայաստանի Հանրապետության |
Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|