ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ԲԱՂՐԱՄՅԱՆԻ N 1 ԽՈԶԱԲՈՒԾԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՊԵՏԱԿԱՆ ԲԱԺՆԵՄԱՍԸ ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 62
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.02.1996-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1996/2, փետրվար 1996
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.02.1996
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթիվ
23.02.1996
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.02.1996

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
«23» փետրվարի 1996 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 փետրվարի 1996 թ. N 62
Քաղ. Երևան

 

«ԲԱՂՐԱՄՅԱՆԻ N 1 ԽՈԶԱԲՈՒԾԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՊԵՏԱԿԱՆ ԲԱԺՆԵՄԱՍԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի հոկտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների սեփականաշնորհման և վարձակալած գույքի գնման թույլտվության մասին» N 54 որոշման 26.1-26.12 կետերը:

2. «Բաղրամյանի N 1 խոզաբուծական համալիր» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական հիմնադրամի պետական բաժնեմասը Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի նախարարության տնօրինությունից հանձնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տնօրինությանը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի փետրվարի 23-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ