«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
«22» փետրվարի 1996 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 փետրվարի 1996 թ. N 61
Քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԽՈՒԼԵՐԻ ՄԻԱՎՈՐՄԱՆ ԳՅՈՒՄՐԻԻ ՈՒՍՈՒՄՆԱԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿՈՄԲԻՆԱՏԸ ՏՈՒՅԺԵՐԻՑ ԵՎ ՏՈՒԳԱՆՔՆԵՐԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության խուլերի միավորման Գյումրիի ուսումնաարտադրական կոմբինատի ֆինանսական ծանր վիճակն ու Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության խուլերի միավորման Գյումրիի ուսումնաարտադրական կոմբինատը 1993 թվականի մայիսից մինչև 1995 թվականի հունվարի 1-ը ընկած ժամանակաշրջանում ազատել ավելացված արժեքի հարկի չվճարման հետևանքով առաջացած Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված տույժերից և տուգանքներից:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի փետրվարի 22-ից:
|
Հայաստանի Հանրապետության |
Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|