«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
նախագահ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«14» փետրվարի 1996 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 փետրվարի 1996 թ. N 44
Քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ԱՌԱՔՈՒՄՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ՊԱՐՏՔԵՐԻ ՄԱՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության 1994 թվականի միջպետական փոխկապակցված առաքումների հետևանքով առաջացած պարտքերի մարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության առևտրի, սպասարկումների և զբոսաշրջիկության նախարարությանը և Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը`
ա) մինչև 1996 թվականի մարտի 1-ը ապահովել Հայաստանի Հանրապետության 1994 թվականի միջպետական փոխկապակցված առաքումների հետևանքով առաջացած պարտքերի մարման համար համապատասխան պայմանագրերի կնքումը, հաստատել համապատասխանաբար «Հայկոնտրակտ» և «Հայթուրթրեյդ» պետական ձեռնարկությունների համար այդ պարտքերի մարման ժամանակացույցեր.
բ) վերահսկողություն իրականացնել վերը նշված պայմանագրերի կատարման նկատմամբ և այդ մասին եռամսյակը մեկ անգամ տեղեկացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանը։
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի մայիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության 1995 թվականի միջպետական համաձայնագրերով փոխկապակցված (քլիրինգային) առաքումների մասին» N 281 որոշման 10-րդ կետում «1995 թվականի ընթացքում» բառերը փոխարինել «մինչև 1996 թվականի հոկտեմբերի 1-ը» բառերով։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի հունվարի 1-ից:
|
Հայաստանի Հանրապետության |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|