ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ԼՈՒՅՍ» ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՕԳՏԱԳՈՐԾԱԾ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՀԱՄԱՐ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 21
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.01.1996-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1996/1, հունվար 1996
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.01.1996
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթիվ
26.01.1996
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.01.1996

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
«26» հունվարի 1996 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 հունվարի 1996 թ. N 21
Քաղ. Երևան

 

«ԼՈՒՅՍ» ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՕԳՏԱԳՈՐԾԱԾ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՀԱՄԱՐ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ

 

«Լույս» բաժնետիրական ընկերության 1993-1995 թվականների արտադրական գործունեությունից անկախ պատճառներով (էլեկտրաէներգիայի և բնական գազի մատակարարման ընդհատումների հետևանքով) ստեղծված ֆինանսական ծանր վիճակի բարելավման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Բացառության կարգով թույլատրել «Լույս» բաժնետիրական ընկերությանը 1993 թվականի հունվարի 1-ից մինչև հոկտեմբերի 15-ն օգտագործած բնական գազի համար վճարումը կատարել նշված ժամանակահատվածում սահմանված սակագներով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի հունվարի 26-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան