ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՄՆՋՈՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՆՈՒՐԲ ՕՐԳԱՆԱԿԱՆ ՔԻՄԻԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ «ՀԱՏՈՒԿ ՔԻՄԻԱԴԵՂԱԳՈՐԾԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԲՅՈՒՐՈ» ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ԼՈՒԾԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 29
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.01.1996-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1996/2, փետրվար 1996
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
01.02.1996
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթիվ
29.01.1996
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.01.1996

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
նԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«29» հունՎԱՐԻ 1996 Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 փետրվարի 1996 թ. N 29

Քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՄՆՋՈՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՆՈՒՐԲ ՕՐԳԱՆԱԿԱՆ ՔԻՄԻԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ «ՀԱՏՈՒԿ ՔԻՄԻԱԴԵՂԱԳՈՐԾԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԲՅՈՒՐՈ» ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ԼՈՒԾԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի Մնջոյանի անվան նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի գիտաարտադրական գործունեությունը բարելավելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ընդունել Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի առաջարկությունը և լուծարել Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի Մնջոյանի անվան նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի «Հատուկ քիմիադեղագործական տեխնոլոգիական բյուրո» պետական ձեռնարկությունը:

2. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիային`

ա) 10-օրյա ժամկետում ստեղծել լուծարքային հանձնաժողով և եռամսյա ժամկետում իրականացնել սույն որոշման 1-ին կետում նշված ձեռնարկության լուծարման գործընթացը, այդ թվում` գույքի հանձնման-ընդունման աշխատանքները.

բ) ձեռնարկել համապատասխան միջոցներ ձեռնարկության լուծարման ընթացքում աշխատանքից արձակման ենթակա աշխատողների  աշխատանքային իրավունքներն ու երաշխիքներն ապահովելու համար:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1980 թվականի հուլիսի 15-ի «Հայկական ՍՍՀ գիտությունների ակադեմիայի Ա. Լ. Մնջոյանի անվան նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի հատուկ քիմիադեղագործական տեխնոլոգիական բյուրո (փորձնական արտադրությամբ) կազմակերպելու մասին» N 400 որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի հունվարի 29-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան