ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 2218-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.06.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 06.06.2025
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
04.06.2025
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
04.06.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.06.2025

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 2218-Ա

«04» հունիսի 2025 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.

1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:

2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:

3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:

4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 

Տ. Ավինյան

 

Հավելված

Երևանի քաղաքապետի

04.06.2025 թ.

հ. 2218-Ա որոշման

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հ.Հ.

Դիմողը

Անշարժ գույքի գտնվելու վայրը

Անշարժ գույքի տեսակը

Տրամադրվող հասցեն

Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը

Փոս-տա-յին դա-սիչը

1

2

3

4

5

6

7

1

Դավիթ Վարդանյան

Դավթաշեն 2-րդ թաղամաս, հ.9/19

հողամաս

Դավիթ Վարդանյանին սեփականության իրավունքով պատկանող, Դավթաշեն 2-րդ թաղամասի հ.9/19 հասցեում գտնվող հողամասի /վկ. հ.20052025-01-0328/ բաժանման հատակագծով առանձնացվող 360.1քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Դավթաշեն 2-րդ թաղամաս, հ.9/20

01043BREYNUP

 

2

Արթուր Բալասերյան /լիազորված անձ/ «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ

Աբովյան փողոց, հ.38 շենք, հ.34 և հ.34/1

տարածք

02.05.2025թ. հ.ԱՇԹԴ/6/2594-25 ավարտական ակտի /շահագործման թույլտվություն/ համաձայն, «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի կողմից՝ Աբովյան փողոցի հ.38 շենքի հ.34 և հ.34/1 հասցեներում վերակառուցված տարածքներին տրամադրել հասցե՝ Աբովյան փողոց, հ.38 շենք, շինություն հ.34/1

01063WZUVGYX

 

3

Սամվել Այվազյան

Կոմիտասի պողոտա, հ.11 շենք, հ.45

տարածք

Սամվել Այվազյանին սեփականության իրավունքով պատկանող, Կոմիտասի պողոտայի հ.11 շենքի հ.45 հասցեում գտնվող տարածքի /վկ. հ.13052025-01-0275/ բաժանման հատակագծով առանձնացվող 36.7քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Կոմիտասի պողոտա, հ.11 շենք, շինություն հ.45/1

01033KZAUDFA

 

4

Ժորա Նալբանդյան,

Մայրանուշ Հարությունյան

Նոր Արեշ 2-րդ փողոց, հ.23

հողամաս

Ժորա Նալբանդյանին և Մայրանուշ Հարությունյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող, Նոր Արեշ 2-րդ փողոցի հ.23 հասցեում գտնվող բնակելի տան /վկ. հ.19022025-01-0417/ բաժանման հատակագծով առանձնացվող 235.7քմ մակերեսով հողամասին տրամադրել հասցե՝ Նոր Արեշ 2-րդ փողոց, հ.23/2

01053K43PVCN

 

5

Վարդան Աղաջանյան

Նոր Խարբերդի այգեգործական տարածք, Աջափնյակ թաղամաս, 1-ին փողոց, հ.82

հողամաս

Անշարժ գույքի մասի առանձնացման և առանձնացվող մասի առուվաճառքի 02.06.2025թ. հ.5369 պայմանագրով, Վարդան Աղաջանյանի կողմից ձեռք բերված Նոր Խարբերդի այգեգործական տարածքի Աջափնյակ թաղամասի 1-ին փողոցի հ.82 հասցեում գտնվող հողամասին տրամադրել հասցե՝ Նոր Խարբերդի այգեգործական տարածք, Աջափնյակ թաղամաս, 1-ին փողոց, հ.82/1

01113HA3BQR2

 

6

Նարինե Տոնոյան

Բաշինջաղյան փողոց, 1-ին նրբանցք, հ.22/1

բնակելի տուն

Նարինե Տոնոյանին սեփականության իրավունքով պատկանող, Բաշինջաղյան փողոցի 1-ին նրբանցքի հ.22/1 հասցեում գտնվող բնակելի տանը /վկ. հ.06072015-01-0141/ տրամադրել հասցե՝ Գ.Բաշինջաղյան փողոց, 1-ին նրբանցք, հ.11/10

01013YGDXDTQ

 

 

Երևանի քաղաքապետ`

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան