«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
նախագահ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«22» հունվարի 1996 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 հունվարի 1996 թ. N 19
Քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1.1. Սեփականաշնորհել «Սևանի ծխախոտի ֆերմենտացիոն գործարան» պետական ձեռնարկությունը՝ «Սևանի ծխախոտի ֆերմենտացիոն գործարան» բաց բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով:
1.2. «Սևանի ծխախոտի ֆերմենտացիոն գործարան» պետական ձեռնարկությունը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր:
1.3. «Սևանի ծխախոտի ֆերմենտացիոն գործարան» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը ձեռնարկության սեփականաշնորհման ժամանակ աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց՝ հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև։
1.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 95534 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը՝ 76430 հազ. դրամ.
1.5. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 100535 հազ. դրամ։
1.6. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 7643 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով։
1.7. Առաջարկել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովին՝
ա) հաստատել «Սևանի ծխախոտի ֆերմենտացիոն գործարան» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում։
1.8. Սահմանել, որ «Սևանի ծխախոտի ֆերմենտացիոն գործարան» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում։
1.9. Սահմանել, որ «Սևանի ծխախոտի ֆերմենտացիոն գործարան» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում։
1.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Սևանի ծխախոտի ֆերմենտացիոն գործարան» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը։
2.1. Սեփականաշնորհել «Հայքիմնավթառ» հանրապետական կոմերցիոն միջնորդային ֆիրմա» պետական ձեռնարկությունը՝ «Հայքիմնավթառ» հանրապետական կոմերցիոն միջնորդային ֆիրմա» բաց բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով։
2.2. «Հայքիմնավթառ» հանրապետական կոմերցիոն միջնորդային ֆիրմա» պետական ձեռնարկության կազմից առանձնացնել և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականաշնորհել աշխատավորական կոլեկտիվներին «Հայքիմնավթառ-Սևան», «Հայքիմնավթառ-Հրազդան», «Հայքիմնավթառ-Ուռենի» և «Նորք» դուստր ձեռնարկությունները։
2.3. «Հայքիմնավթառ» հանրապետական կոմերցիոն միջնորդային ֆիրմա» պետական ձեռնարկության կազմից առանձնացնել և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել «Ուջան», «Այնթապ», «Արաբկիր», «Գորիս», «Վարդենիս», «Դավթաշեն» դուստր ձեռնարկությունները (հիմնական և շրջանառու միջոցներ չունեն)։
2. 4. «Հայքիմնավթառ» հանրապետական կոմերցիոն միջնորդային ֆիրմա» պետական ձեռնարկության կազմից առանձնացնել Եղվարդի անավարտ շինարարությամբ օբյեկտը և հանձնել Եղվարդի «Հայինկոմսպասարկում» պետական ձեռնարկությանը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։
2.5. «Հայքիմնավթառ» հանրապետական կոմերցիոն միջնորդային ֆիրմա» պետական ձեռնարկությունը սեփականաշնորհել հետևյալ կազմով՝ «Հայքիմնավթառ» ՀՊՁ, «Մասիս» ԴՁ, Մարմարաշենի լցակայան, «Մալիշկա» ԴՁ։
2. 6. «Հայքիմնավթառ» հանրապետական կոմերցիոն միջնորդային ֆիրմա» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը ձեռնարկության սեփականաշնորհման ժամանակ աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց՝ հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև։
2.7. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը՝ 54780 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 54780 հազ. դրամ։
2. 8. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 80956,6 հազ. դրամ։
2.9. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 5478 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով։
2.10 Առաջարկել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովին՝
ա) հաստատել «Հայքիմնավթառ» հանրապետական կոմերցիոն միջնորդային ֆիրմա» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում։
2.11. Սահմանել, որ «Հայքիմնավթառ» հանրապետական կոմերցիոն միջնորդային ֆիրմա» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:
2.12. Սահմանել, որ «Հայքիմնավթառ» հանրապետական կոմերցիոն միջնորդային ֆիրմա» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում։
2.13. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Հայքիմնավթառ» հանրապետական կոմերցիոն միջնորդային ֆիրմա» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը։
3.1. Սեփականաշնորհել «Ախուրյանշին» պետական ձեռնարկությունը` «Ախուրյանշին» բաց բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով։
3.2. «Ախուրյանշին» պետական ձեռնարկությունը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր։
3.3. «Ախուրյանշին» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը ձեռնարկության սեփականաշնորհման ժամանակ աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև։
3.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը՝ 23578 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 23578 հազ. դրամ։
3.5. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 55178 հազ. դրամ։
3.6. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 11789 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 2000 դրամ անվանական արժեքով։
3.7. Առաջարկել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովին՝
ա) հաստատել «Ախուրյանշին» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում։
3.8. Սահմանել, որ «Ախուրյանշին» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում։
3.9. Սահմանել, որ «Ախուրյանշին» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում։
3.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Ախուրյանշին» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը։
4.1. Սեփականաշնորհել Եղվարդի «Հայինկոմսպասարկում» պետական ձեռնարկությունը՝ «Հայինկոմսպասարկում» բաց բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով։
4.2. Եղվարդի «Հայինկոմսպասարկում» պետական ձեռնարկության կազմից առանձնացնել երկաթգծի 2 կմ երկարությամբ հատվածը և սահմանված կարգով հանձնել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարության տնօրինությանը։
4.3. Եղվարդի «Հայինկոմսպասարկում» պետական ձեռնարկությունը սեփականաշնորհել հետևյալ կազմով՝ «Հայինկոմսպասարկում» ՊՁ, Եղվարդի անավարտ շինարարություն։
4.4. Եղվարդի «Հայինկոմսպասարկում» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը ձեռնարկության սեփականաշնորհման ժամանակ աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց՝ հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև։
4.5. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը՝ 16390 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը՝ 16390 հազ. դրամ։
4.6. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 106197.7 հազ. դրամ։
4.7. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 1639 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:
4.8. Առաջարկել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովին`
ա) հաստատել «Հայինկոմսպասարկում» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում։
4.9. Սահմանել, որ «Հայինկոմսպասարկում» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում։
4.10. Սահմանել, որ «Հայինկոմսպասարկում» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում։
4.11. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Հայինկոմսպասարկում» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը։
5.1. Սեփականաշնորհել «Հայատրակցիոն» տնօրինություն» պետական ձեռնարկությունը «Հայատրակցիոն» տնօրինություն» բաց բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով։
5.2. «Հայատրակցիոն» տնօրինություն» պետական ձեռնարկությունը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր։
5.3. «Հայատրակցիոն» տնօրինություն» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը ձեռնարկության սեփականաշնորհման ժամանակ աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև։
5.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 2510 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը 2510 հազ. դրամ։
5.5. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 221,3 հազ. դրամ։
5.6. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 502 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 5000 դրամ անվանական արժեքով։
5.7. Առաջարկել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովին՝
ա) հաստատել «Հայատրակցիոն» տնօրինություն» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում։
5.8. Սահմանել, որ «Հայատրակցիոն» տնօրինություն» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում։
5.9. Սահմանել, որ «Հայատրակցիոն» տնօրինություն» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում։
5.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Հայատրակցիոն» տնօրինություն» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը:
6.1. «Նեյրոն» ՊՁ-ի N 14 արտադրամաս» պետական ձեռնարկությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականաշնորհել աշխատավորական կոլեկտիվին՝ փակ բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով։
6.2. Ընկերության կանոնադրական հիմնադրամը սահմանել 1313 հազ. դրամ, որից վաճառքի ենթակա մասը՝ 1050 հազ. դրամ։
6.3. Վճարման ենթակա պասսիվներ չկան։
6.4. Գույքի գնումն իրականացնել երկու ամսվա ընթացքում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։
7.1. Սեփականաշնորհել «Հայերկրորդռեսուրս» ֆիրմա» պետական ձեռնարկությունը «Հայերկրորդռեսուրս» ֆիրմա» բաց բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով։
7.2. «Հայերկրորդռեսուրս» ֆիրմա» պետական ձեռնարկության կազմից առանձնացնել Երևանի դուստր ձեռնարկությունը (Ծերեթելու 10), Մասիսի դուստր ձեռնարկությունը (Երկաթուղային 3), Արմավիրի դուստր ձեռնարկությունը (Երևանյան 43), Սևանի դուստր ձեռնարկությունը (Գագարին ավան), Գյումրիի դուստր ձեռնարկությունը (Կոմիտասի 56), Կապանի դուստր ձեռնարկությունը (Գործարանային 15), Վանաձորի դուստր ձեռնարկությունը (Գործարանային 2)՝ դրանք սեփականաշնորհելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։
7.3. «Հայերկրորդռեսուրս» ֆիրմա» պետական ձեռնարկության կազմից առանձնացնել N 2 ընդունման կետ-տաղավարը, N 16 ընդունման կետ-տաղավարը, N 12 ընդունման կետը (Ազատության 11ա), N 14 ընդունման կետը (Պարոնյան 13), N 20 ընդունման կետը (Կիևյան 1), N 25 ընդունման կետը (Կոմիտասի 1), N 7 ընդունման կետը (Ծերեթելու 62), N 18 ընդունման կետը (Չեխովի 10) և դրանք սեփականաշնորհել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ «փոքր» օբյեկտների համար սահմանված կարգով։
7.4. «Հայերկրորդռեսուրս» ֆիրմա» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը ձեռնարկության սեփականաշնորհման ժամանակ աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց՝ հավասարաչափ բաշխերով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև։
7.5. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 896 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 896 հազ. դրամ:
7.6. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 1236,4 հազ. դրամ։
7.7. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 896 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
7.8. Առաջարկել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովին`
ա) հաստատել «Հայերկրորդռեսուրս» ֆիրմա» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:
7.9. Սահմանել, որ «Հայերկրորդռեսուրս» ֆիրմա» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:
7.10. Սահմանել, որ «Հայերկրորդռեսուրս» ֆիրմա» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում։
7.11. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Հայերկրորդռեսուրս» ֆիրմա» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը։
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի հունվարի 22-ից։
|
Հայաստանի Հանրապետության |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
|---|---|---|
| 28.06.1996, N 196 | --------- | |
| 25.04.1996, N 124 | --------- |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|