ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 18
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.01.1996-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1996/1, հունվար 1996
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.01.1996
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթիվ
22.01.1996
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.01.1996

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

նախագահ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

«22» հունվարի 1996 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 հունվարի 1996 թ. N 18

Քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման 1995 թվականի ծրագրի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովի 1995 թվականի հոկտեմբերի 30-ի «փոքր» օբյեկտների սեփականաշնորհման մասին N 878 որոշումը (կցվում է)։

2. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ անհրաժեշտ տվյալներն ստանալուց հետո մեկամսյա ժամկետում ավարտել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովի 1995 թվականի հոկտեմբերի 30-ի N 878 որոշմամբ հաստատված «փոքր» օբյեկտների գույքագրման և գնահատման աշխատանքները և այդ օբյեկտները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առաջարկել դրանց աշխատավորական կոլեկտիվներին։

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության առևտրի, սպասարկումների և զբոսաշրջիկության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության տեղեկատվության նախարարությանը, պատգամավորների Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեին՝ 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչություն ներկայացնել նշված օբյեկտների գնահատման համար անհրաժեշտ տվյալները։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի հունվարի 22-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
16.07.1996, N 222 ---------
09.04.1996, N 101 ---------
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան