ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ, ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ԳՐԻՆ ՍՈԼՈՒՇՆՍ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 720-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.06.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
05.06.2025
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
05.06.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.06.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 հունիսի 2025 թվականի N 720-Ա

 

ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ, ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ԳՐԻՆ ՍՈԼՈՒՇՆՍ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Բավարարել «ԳՐԻՆ ՍՈԼՈՒՇՆՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:

2. Սահմանել, որ՝

1) սույն որոշման հավելվածում նշված են ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները.

2) «ԳՐԻՆ ՍՈԼՈՒՇՆՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) շրջանակներում տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի ներմուծումն իրականացվելու է 2025 թվականի ապրիլի 24-ից մինչև 2028 թվականի ապրիլի 23-ը ներառյալ.

3) ծրագրի իրականացման ժամկետ է սահմանվում սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 3 տարի։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

05.06.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2025 թվականի

հունիսի 5-ի N 720-Ա որոշման

 

ՑԱՆԿ

 

ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ

 

NN

ը/կ

ԱՏԳ ԱԱ-ի

ծածկագիրը

Անվանումը

Տեխնիկական բնութագիրը

Չափի միա-

վորը

Քանակը

Ծագման երկիրը

Արտա-հանմա ն երկիրը

Արժեքը (դրամ)

Այլ տեղեկու-

թյուններ

1

2

3

4

5

6

7

8

9

10

ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐ

1.

9406903100

Ջերմոցներ

Ձյութացեմենտներ, բաղադրություններ խտման համար և այլ մաստիկաներ

ջրհորդանների տակ քսելու

համար, կաղապարաձողեր և ձևավոր պրոֆիլներ պլաստմասսայից՝ պոլիէթիլենային թաղանթի ամրացման համար /клипса/, պլաստմասե ինքնակպչուն ժապավեն նախատեսված թաղանթի համար, ջերմատան ծածկի պոլիմերային թաղանթ, գործվածքներ սինթետիկ հակամոլախոտային և բույսերի աճը խթանելու համար, անկյունակներ, ձևավոր և հատուկ պրոֆիլներ` երկաթից, կցամասեր՝ խողովակների համար սև մետաղներից, ջերմոցային համալիրի մետաղյա կոնստրուկցիաներ սև մետաղից, դռներ մետաղյա ամրաշրջանակով սև մետաղից, պտուտակներ, հեղույսներ, մանեկներ, հաստամեխեր, ներպտտային կեռեր, գամեր,

երիթներ, երիթակներ,

տափօղակներ և սև մետաղներից, ալյումինե պրոֆիլներ՝ ջերմոցի թաղանթի ամրացման համար, օդային պոմպեր պոլիմերային թաղանթի փքման համակարգի համար, լուսատուներ, պլաստմասե խողովակներ CO2 մատակարարման համար, ռետինե ճկախողովակներ ջեռուցման համակարգի համար, արտադրատեսակներ ռետինից ջեռուցման համակարգի հանգույցների միացման համար, ալյումինից պատրաստված ծխատար, կենտրոնացված ջեռուցման կաթսաներ, կոնդենսատորներ՝ ջեռուցման կաթսայի համար, ազոտի գազագեներացնող համակարգ, պոմպեր հեղուկային, օդային պոմպ CO2 մատակարարման համակարգի համար,

բոցամուղներ հեղուկ վառելիքի

համար, գազային հրածորաններ, կաթսաների և խողովակների կափույրներ և ծորակներ, ավազ՝ բնական, չներկած, ֆիլտրների համար, սոսինձ՝ պոլիվինիլքլորիդե խողովակների ամրացման համար, բարդ օրգանական լուծիչներ և ջրիկացուցիչներ՝ խողովակների ամրակցումից առաջ մաքրման համար, պլաստմասե խողովակներ և կաթոցիկներով խողովակներ ոռոգման համակարգի համար, ջրի կուտակման բաքեր 300 լ.-ից ավել մետաղական սև մետաղից կազմատված, սարքավորումներ հեղուկների կամ գազերի զտման կամ մաքրման համար, սարքավորումներ հեղուկների կամ գազերի զտման կամ մաքրման համար՝ ջրի ՈՒՄ ֆիլտրացման համակարգ,

արեոմետրներ, ջերմաչափեր,

պիրոմետրեր, բարոմետրեր, խոնավաչափեր, հեղուկների կամ գազերի հոսքը, մակարդակը, ճնշումը չափելու կամ վերահսկելու համար գործիքներ և ապարատներ, սարքեր եւ ապարատուրա՝ ֆիզիկական կամ քիմիական անալիզի համար, գործիքներ և սարքեր ավտոմատ կարգավորման կամ կառավարման համար, հաշվիչ մեքենաներ տվիչների կողմից ներկայացրած տեղեկությունների ավտոմատ կառավարման համար, մետաղական ցանցեր՝ սև մետաղներից` մալուխատար, օդափոխիչներ օդի շրջանառության համար, էլեկտրական շարժիչներ, ստատիկ էլեկտրական կերպափոխիչներ, էլեկտրական շղթաների բաղկացուցիչ դետալներ ՝ կոնտրոլյորներ, ռելեներ

փոխանջատիչներ, բաշխիչ

վահանակներ էլեկտրական ապարատների համար, էլեկտրական հոսանքի ղեկավարման կամ բաշխման համար, էլեկտրական բաշխիչ վահանակների մասեր, հաղորդալարեր մեկուսացված, մալուխներ, մեկուսացված էլեկտրական հաղորդիչներ, մալուխներ թելքաօպտիկական, բույսերի աճեցման ջրհորդանների մետաղական հարթ գլանվածք ՝ գլանափաթեթով չլեգիրված պողպատից՝ 600 մմ-ից պակաս լայնությամբ, երեսապատված գալվանական պատվածքով, հեղուկներ նետելու, ցողելու կամ ցանելու մեխանիկական սարքեր՝ մառախլապատման համակարգ, բերքահավաքի շարժական վերելակներ՝ ռելսերի վրա աշխատելու համար, հեղուկներ նետելու, ցողելու կամ ցանելու

մեխանիկական սարքեր՝

սրսկիչներ, բույսերի սերմեր, հնդընկույզի (կոկոսի) մանրաթելեր՝ բույսերի աճեցման

համար

կգ

1 000 000

ԵՄ երկրներ

ԵՄ երկրներ

2 200 000 000

 

ՀՈՒՄՔ ՈՒ ՆՅՈՒԹԵՐ

1․

1209918000

Սերմ

Բանջարեղենի սերմ (պղպեղ, լոլիկ, սմբուկ և այլն)

կգ

80

ԵՄ երկրներ, Պերու, Չիլի,

Մեքսիկա

ԵՄ երկրներ, Պերու, Չիլի,

Մեքսիկա

600 000 000

 

2․

1404900008

Հնդընկույզի

մանրաթել

Հնդընկույզի (կոկոսի) մանրաթել՝

բույսերի աճեցման համար

կգ

800 000

Շրի Լանկա

Շրի Լանկա

250 000 000

 

 

ԸՆԴԱՄԵՆԸ

 

 

 

 

 

 

3 050 000 000

 

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

06.06.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան