ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 2198-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.06.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 04.06.2025
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
02.06.2025
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
02.06.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.06.2025

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 2198-Ա

«02» հունիսի 2025 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.

1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:

2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:

3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:

4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 

Տ. Ավինյան

 

Հավելված

Երևանի քաղաքապետի

02.06.2025 թ.

հ. 2198-Ա որոշման

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հ.Հ.

Դիմողը

Անշարժ գույքի գտնվելու վայրը

Անշարժ գույքի տեսակը

Տրամադրվող հասցեն

Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը

Փոստային դասիչը

1

2

3

4

5

6

7

1

Գարեգին Իսախանյան
/լիազորված անձ/
Արշալույս Նալբանդյան

Նուբարաշեն «Մասիս-Ա» այգետարածք, հ.81

հողամաս

Արշալույս Նալբանդյանին հատկացված, Նուբարաշեն «Մասիս-Ա» այգետարածքի 525.0քմ մակերեսով հ.81 հողամասին /հիմք՝ «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 12.09.2024թ. հ.Հ-10994 տեղեկանք/ տրամադրել հասցե՝ Նուբարաշեն «Մասիս-Ա» այգեգործական տարածք, հ.81

01103XQDCEJ6

 

2

Արմեն Գրիգորյան
/լիազորված անձ/
Լևոն Մարգարյան

Տերյան փողոց, հ.71

նկուղ

Տերյան փողոցի հ.71 հասցեում գտնվող նկուղին /հիմք՝ ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 30.11.2022թ. հ.ԵԿԴ/2872/02/17 վճիռ և ՀՀ կադաստրի կոմիտեի 15.05.2025թ. հ.Կ-15052025-01-0194 որոշում/ տրամադրել հասցե՝ Տերյան փողոց, հ.71 շենք, հ.17

01063F76CRJT

 

3

Նաիրա Սիմոնյան

Մամիկոնյանց փողոց, հ.62 շենք, հ.12

բնակարան

Անշարժ գույքի նվիրատվության 08.11.2012թ. հ.1661 պայմանագրով, Նաիրա Սիմոնյանին նվիրած` Մամիկոնյանց փողոցի հ.62 շենքի հ.12 հասցեում գտնվող բնակարանին տրամադրել հասցե՝ Մամիկոնյանց փողոց, հ.62 շենք, բն.12/1

01033VLMFD5R

 

4

Աշոտ Վարդանյան

Ան. Միկոյան փողոց /Եղվարդի խճուղի/ հ.2/16 և հ.2/17

հողամաս

Աշոտ Վարդանյանին սեփականության իրավունքով պատկանող, Ան. Միկոյան փողոցի /Եղվարդի խճուղի/ հ.2/16 և հ.2/17 հասցեներում գտնվող հողամասերին /վկ. հ.16052025-01-0318 և հ.16052025-01-0174/ ըստ միավորման հատակագծի տրամադրել մեկ միասնական հասցե՝ Ան. Միկոյան փողոց, հ.2/16

01043T7W7KBZ

 

5

Արման Դավթյան

Մ. Սարյան փողոց, հ.38 շենք, հ.64

բնակարան

Արման Դավթյանին սեփականության իրավունքով պատկանող, Մ. Սարյան փողոցի հ.38 շենքի հ.64 հասցեում գտնվող բնակարանի /վկ. հ.25062024-01-0081, ընդ. բաժ. 2.6քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 41.3քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Մ. Սարյան փողոց, հ.38 շենք, բն.64/1

01063YTEW8CP

 

Երևանի քաղաքապետ`

Տ. Ավինյան