ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ Ն.ՇԵՆԳԱՎԻԹ 11-ՐԴ ՓՈՂՈՑԻ Հ.60/11 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԻԾ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 2203-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.06.2025-15.01.2026)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 04.06.2025
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
02.06.2025
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
02.06.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.06.2025

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 2203-Ա

«02» հունիսի 2025 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

Ն.ՇԵՆԳԱՎԻԹ 11-ՐԴ ՓՈՂՈՑԻ Հ.60/11 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԻԾ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Օքսանա Շարոյանցի դիմումը՝ Ն.Շենգավիթ 11-րդ փողոցի հ.60/11 հասցեում գտնվող հողամասի սահմանները ճշտելու և հատակագիծ թողարկելու մասին:

Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.07012025-01-0006 վկայականը, ՀՀ կադաստրի կոմիտեի 31.03.2025թ. հ․ԱՏ-31032025-01-0375 տեղեկանքը և «Նեֆրիտ Մայնինգ» ՍՊԸ-ի կողմից կատարված տեղագրական հանույթը։

Փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզվել է, որ Ն.Շենգավիթ 11-րդ փողոցի հ.60/11 հասցեի հողամասի փաստացի մակերեսը կազմում է 1850.0քմ, որը համապատասխանում է անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.07012025-01-0006 վկայականում ամրագրված հողամասի մակերեսի հետ, սակայն գործող կադաստրային քարտեզում նշված հողամասի մակերեսը կազմում է 1850.80քմ, ինչպես նաև առկա է հողամասի տեղադիրքի շեղում:

Քննարկվող` 01-011-0694-0090 կադաստրային ծածկագրով հողամասը Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն` գտնվում է արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի տարածքում, ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և գտնվում է ՀՀ կառավարության 2020թ. հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի հողերի տարածագնահատման 8-րդ գոտում։

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 52-րդ և 59-րդ հոդվածներով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության Ն/22105-25 եզրակացությունը.

1. Սահմանել, որ Ն.Շենգավիթ 11-րդ փողոցի հ.60/11 հասցեում գտնվող հողամասի փաստացի մակերեսը կազմում է 1850.0քմ, որի սահմանները որոշվում են սահմանված կարգով հաստատված հատակագծով:

2. Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ Ն.Շենգավիթ 11-րդ փողոցի հ.60/11 հասցեում գտնվող հողամասի նպատակային նշանակությունը /կատեգորիան/ սահմանել արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, իսկ գործառնական նշանակությունը /օգտագործման նպատակը/՝ արդյունաբերական օբյեկտների:

3. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշումը ենթակա է պետական գրանցման՝ ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:

4. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

5. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։

6. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։

 

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
12.01.2026, N 108-Ա 02.06.2025, N 2203-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան