ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 2204-Ա |
«02» հունիսի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 19-Ի Հ.1582-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Գյոզալ Չատոյանի դիմումը՝ Սիլիկյան թաղամասի 5-րդ փողոցի հ.2/5 հասցեում գտնվող 700.0քմ մակերեսով հողամասի սեփականաշնորհման մասին։
Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել ՀՀ կադաստրի կոմիտեի գույքի նկատմամբ իրավունքի /սահմանափակման/ պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին 2024 թվականի մարտի 7-ի հ.Կ-07032024-01-0180 որոշումը, ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալի 2024 թվականի սեպտեմբերի 30-ի հ.ԳՄ-15917-2024 գրությունը, Երևանի քաղաքապետի 2023 թվականի հունիսի 19-ի հ.1582-Ա որոշումը, համաձայն որի ճշտվել է Սիլիկյան թաղամասի 5-րդ փողոցի հ.2/5 հասցեում գտնվող 700.0քմ մակերեսով տնամերձ հողամասի սահմանները և 10.01.2024թ. թողարկվել է հողամասի հատակագիծը:
Երևան քաղաքի ավագանու 10.09.2024թ. հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ քննարկվող 700.0քմ մակերեսով հողամասը գտնվում է բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գոտում:
Քննարկվող հողամասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ հաստատված հավելվածների համաձայն՝ գտնվում է Երևան քաղաքի հողերի տարածագնահատման համաձայնեցված սխեմայի 9-րդ գոտում:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածներով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 2024 թվականի նոյեմբերի 18-ի հ.Դ-139037-24 եզրակացությունը.
1. Երևանի քաղաքապետի 2023 թվականի հունիսի 19-ի «Սիլիկյան թաղամասի 5-րդ փողոցի հ.2/5 հասցեում գտնվող հողամասի սահմանները ճշտելու և հատակագիծ թողարկելու մասին» հ.1582-Ա որոշումը լրացնել նոր 1.1 կետով՝ հետևյալ խմբագրությամբ.
«1.1 Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ Սիլիկյան թաղամասի 5-րդ փողոցի հ.2/5 հասցեում գտնվող 700.0քմ մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը /օգտագործման նպատակը/ սահմանել բնակելի կառուցապատման:»:
2. Սույն որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում։
3. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի ու Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի վրա։
5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
| Տ. Ավինյան |