ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 2194-Ա |
«02» հունիսի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՇԽԱԲԱԴԻ ՓՈՂՈՑԻ Հ.2/8 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԵՎ ԴՐԱ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲՆԱԿԵԼԻ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԲՆԱԿԵԼԻ ՖՈՆԴՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Գևորգ Դանիելյանի դիմումը` Աշխաբադի փողոցի հ.2/8 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Գևորգ Դանիելյանին պատկանող գրասենյակի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.19082015-01-0150 վկայական) և դրա զբաղեցրած հողամասի գործառնական նշանակությունները բնակելի սահմանելու և բնակելի ֆոնդում ընդգրկելու մասին:
Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծում ամրագրված պայմանական նշանների համաձայն՝ հողամասը գտնվում է հասարակական կառուցապատման գոտում։
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի հ.88 որոշման հ.1 հավելվածի 7-րդ կետով, հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշումը և հաշվի առնելով աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 15.05.2025 թվականի հ.Դ-44635-25 եզրակացությունը.
1. Աշխաբադի փողոցի հ.2/8 հասցեում գտնվող, Գևորգ Դանիելյանին սեփականության իրավունքով պատկանող գրասենյակի գործառական նշանակությունն, առանց ճարտարապետահատակագծային առաջադրանքի և նախագծային փոփոխությունների, սահմանել բնակելի և ընդգրկել բնակելի ֆոնդում՝ որպես բնակելի տուն /«ՀՀՇՆ 30-01-2023» պահանջներին չհակասելու պայմանով/։
2. Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծում ամրագրված պայմանական նշանների համաձայն՝ Աշխաբադի փողոցի հ.2/8 հասցեում գտնվող 200.5քմ մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը (կատեգորիան) սահմանել բնակավայրերի, իսկ գործառնական նշանակությունը (օգտագործման նպատակը)՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ բնակելի կառուցապատման:
3. Հանձնարարել Ավան վարչական շրջանի ղեկավարին՝ սույն որոշման 1-ին կետում նշված գույքը հաշվառել որպես բնակելի տուն:
4. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշմամբ սահմանված գույքի գործառական և գործառնական նշանակությունների փոփոխությունները ենթակա են պետական գրանցման` ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:
5. Որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
6. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
7. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման, ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունների պետերի և Ավան վարչական շրջանի ղեկավարի վրա։
8. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
| Տ. Ավինյան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|