ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 հունիսի 2025 թվականի N 716-Ա
«ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՔՍԱՆՄԵԿԵՐՈՐԴ ՀԱՄԱԼՐՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱՌՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՔԻՆ» ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասով, «Միջազգային արժութային հիմնադրամին, Վերակառուցման և զարգացման միջազգային բանկին, Միջազգային ֆինանսական կորպորացիային, Զարգացման միջազգային ասոցիացիային, Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկին, Կապիտալ ներդրումների բազմակողմանի երաշխիքների գործակալությանը և Կապիտալ ներդրումների վերաբերյալ տարաձայնությունների կարգավորման միջազգային կենտրոնին Հայաստանի Հանրապետության անդամակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի (ա) կետի և 7-րդ հոդվածի դրույթներով, Միջազգային զարգացման ընկերակցության «Համաձայնագրի հոդվածների» 3-րդ հոդվածի բաժին 1-ի (գ) կետի, ինչպես նաև «Ռեսուրսների ավելացում. քսանմեկերորդ համալրման մասին» Միջազգային զարգացման ընկերակցության Կառավարիչների խորհրդի 2025 թվականի ապրիլի 15-ի թիվ 255 որոշման պայմաններով և դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ Միջազգային զարգացման ընկերակցության ռեսուրսների քսանմեկերորդ համալրման շրջանակներում Հայաստանի Հանրապետության հանձնառության գործիքին:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝
1) Հայաստանի Հանրապետության կառավարության անունից հանդես գալով որպես լիազորված պաշտոնատար անձ՝ 30-օրյա ժամկետում ստորագրել «Միջազգային զարգացման ընկերակցության ռեսուրսների ավելացում. քսանմեկերորդ համալրման հանձնառության գործիքը»՝ համաձայն հավելվածի.
2) Միջազգային զարգացման ընկերակցության ռեսուրսների քսանմեկերորդ համալրման շրջանակներում Հայաստանի Հանրապետության հանձնառության գործիքի վճարումը կատարել մուրհակ տրամադրելու եղանակով՝ համաձայնեցնելով Միջազգային զարգացման ընկերակցության հետ:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
05.06.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ կառավարության 2025 թվականի հունիսի 5-ի N 716-Ա որոշման |
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԱՎԵԼԱՑՈՒՄ. ՔՍԱՆՄԵԿԵՐՈՐԴ ՀԱՄԱԼՐՄԱՆ ՀԱՆՁՆԱՌՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՔ
Սույնով հղում է արվում «Ռեսուրսների ավելացում. քսանմեկերորդ համալրման մասին» Միջազգային զարգացման ընկերակցության (ընկերակցություն) Կառավարիչների խորհրդի՝ 2025 թվականի ապրիլի 15-ի թիվ 255 որոշմանը (որոշում):
Որոշման 2-րդ պարբերության համաձայն՝ սույնով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ծանուցում է ընկերակցությանը, որ այն կիրականացնի իրեն լիազորված բաժանորդագրությունը1 910,000 հատուկ փոխառության իրավունքի չափով2՝ որոշման դրույթներին համապատասխան:
|
___________________ (ամսաթիվ) |
_____________________________3 (անուն և պաշտոն) |
____________________________
1 Հանձնառության գործիքի այս ձևը կարող է օգտագործվել ինչպես անդամ պետության կանոնավոր բաժանորդագրության, այնպես էլ պարտքի մարմանն ուղղված ցանկացած լրացուցիչ աջակցության համար՝ առանձին կամ համատեղ գործիքի ներքո:
2 Համաձայն «Քսանմեկերորդ համալրման մասին» որոշման 5(բ) կետի, որոշման 3(բ) կետում նշված անդամ-պետությունները պետք է իրենց բաժանորդագրությունն արտահայտեն ՀՓԻ-ներով, անդամ պետության արժույթով, եթե վերջինս ազատ փոխարկելի է, կամ Ասոցիացիայի համաձայնությամբ՝ այլ անդամ երկրի ազատ փոխարկելի արժույթով։ Վճարումը կիրականացվի որոշման 5(բ) կետով սահմանված կարգով։ Այն անդամների համար, որոնք նշված են որոշման 3(ա) կետում, վճարումը կիրականացվի որոշման 5(ա) կետով սահմանված կարգով։
3 Հանձնառության գործիքը պետք է ստորագրվի Կառավարության անունից՝ պատշաճ կերպով լիազորված ներկայացուցչի կողմից։
|
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
|
05.06.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|