ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՎԻԶՈՒԱԼ ՀԱՅԱՍՏԱՆ» ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՎԵՐԱԶԻՆՈՒՄ ԻՆՏԵՐԱԿՏԻՎ ԴԻՍՓԼԵՅՆԵՐՈՎ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 356-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.06.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
05.06.2025
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
05.06.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.06.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 356-Ա

 

«ՎԻԶՈՒԱԼ ՀԱՅԱՍՏԱՆ» ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՎԵՐԱԶԻՆՈՒՄ ԻՆՏԵՐԱԿՏԻՎ ԴԻՍՓԼԵՅՆԵՐՈՎ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող՝ 52,200,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Հանրակրթական դպրոցների վերազինում ինտերակտիվ դիսփլեյներով» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ` 01021075) «Ֆիրմա Ալֆա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 01204713) 2025 թվականի մայիսի 16-ին կնքված թիվ՝ 16-05-2025 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 60 հատ ինտերակտիվ հեղուկ-բյուրեղային դիսփլեյի ձեռքբերման և տեղադրման աշխատանքների իրականացում՝ 52,200,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

3. «Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամին՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

05.06.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 356-Ա որոշման

 

«ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՎԵՐԱԶԻՆՈՒՄ ԻՆՏԵՐԱԿՏԻՎ ԴԻՍՓԼԵՅՆԵՐՈՎ» ԾՐԱԳԻՐ

 

1.

Ծրագրի նպատակը

Երևան քաղաքի և Հայաստանի Հանրապետության մարզերի 60 հանրակրթական դպրոցների վերազինում նորագույն ինտերակտիվ դիսփլեյներով՝ որպես կրթության հիմնարար իրավունքի իրացման արդյունավետության բարձրացման միջոց։ Տեխնիկան հնարավորություն կտա ժամանակակից դասավանդման մեթոդաբանության և վիզուալիզացիայի միջոցով, այդ թվում՝ Աշխարհացույց կրթական հարթակի օգտագործմամբ, բարձրացնել դասապրոցեսի արդյունավետությունը, հետևաբար՝ աշակերտների կրթության որակը։

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից։

3.

Բարեգործը

«Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամ (Հայաստանի

Հանրապետություն, քաղ. Երևան, 0056, Գայի պողոտա 4, ՀՎՀՀ՝ 01021075)

4.

Ծրագիրը կատարողը

«Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամ (Հայաստանի

Հանրապետություն, քաղ. Երևան, 0056, Գայի պողոտա 4, ՀՎՀՀ՝ 01021075)

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Երևան քաղաքի և Հայաստանի Հանրապետության մարզերի

հանրակրթական դպրոցներ, կրթության բնագավառ

6.

Ծրագրի բյուջեն

52,200,000 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

Երևան քաղաքի և Հայաստանի Հանրապետության մարզերի 60 հանրակրթական դպրոցներ, որոնք կգնահատվեն նախապես հրապարակված գնահատման սանդղակով՝ Գնահատող հանձնաժողովի կողմից հետևյալ չափանիշներով՝

1) դիմում-փաթեթի ամբողջականություն.

2) ծրագրի շրջանակում կատարված նախագծային աշխատանքի որակ (թեմայի արդիականություն, նորարարություն, հետազոտման խորություն, պատմագիտական ճշգրտություն, համայնքային ներգրավվածություն և այլն).

3) աշխատանքի ընթացքի որակ՝ սովորողների ներգրավվածություն, համագործակցություն, դերաբաշխում, կիրառվող գործիքակազմ և այլն.

4) օգտագործված աղբյուրների հարստություն.

5) տեղեկատվական հաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) կիրառում.

6) նախագծային աշխատանքի ներկայացման որակ.

7) վերջնարդյունք և դրա կիրառելիություն։

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2025 թվականի հունիսի 20-ից մինչև 2026 թվականի փետրվարի 28-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Ծրագրի շրջանակում նախատեսվում է դիմում-հայտերի ընդունում և մշակում, դիմումատու դպրոցների հետ վերապատրաստումներ 21-րդ դարի հմտություններ, նախագծային ուսուցում, տեղեկատվական հաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) և այլ թեմաներով, դպրոցների կողմից «Քարտեզագրելով պատմության մեջ հետք թողած անհատների ճամփան» խորագրով նախագծային աշխատանքի իրականացում, կատարված աշխատանքների գրավոր ներկայացում, Գնահատող հանձնաժողովի ձևավորում (2023-2024 թվականներին հանձնաժողովում ներգրավված են եղել Հայաստանի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, «Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոն» հիմնադրամի, հանրակրթական ոլորտի այլ ներկայացուցիչներ), գնահատում և առավելագույն միավոր հավաքած դպրոցներից 60 հաղթող դպրոցների ցանկի ձևավորում, տեխնիկայի նվիրաբերում դպրոցներին և այցելություն շահառու դպրոցներ, որի համար անհրաժեշտ է ձեռք բերել 60 հատ ինտերակտիվ դիսփլեյ՝ 52,200,000 դրամ արժողությամբ, նախատեսվում է իրականացնել 2025 թվականի հունիսի 20-ից

մինչև 2026 թվականի փետրվարի 28-ը։

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայու-թյունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

60 հատ ինտերակտիվ դիսփլեյի ձեռքբերում և տեղադրման աշխատանքների իրականացում՝ 52,200,000 դրամ արժողությամբ, առանց ավելացված արժեքի։

11.

Ծրագրի իրականացման հետ կապված

կազմակերպական ծախսերը

Նախատեսված չեն։

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակա-ռավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Ծրագրի շրջանակներում «Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամը համագործակցում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի հետ։ Աշխարհացույց կրթական հարթակը Հայաստանի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից երաշխավորված է որպես ուսումնաօժանդակ գործիք։

13.

Ծրագրի արդյունավե-տության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-ն որոշմամբ հաստատված` բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով բարեգործության ոլորտը համակարգող լիազորված մարմնին կներկայացվեն տեղեկություններ:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

05.06.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան