ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 հունիսի 2025 թվականի N 710-Ա
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետը, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը և 5.1-ին հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ավետիք Իսահակյանի անվան միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը 2018 թվականի հոկտեմբերի 2-ին կնքված թիվ 172/0018 ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման պայմանագրով անհատույց օգտագործման իրավունքով ամրացված Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզ, համայնք Ծաղկահովիտ, գյուղ Ծաղկահովիտ Ա. Շիրակացու փողոց 14 դպրոց հասցեում գտնվող անշարժ գույքից առանձնացված և որպես առանձին գույքային միավոր գրանցված՝ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզ, համայնք Ծաղկահովիտ, գյուղ Ծաղկահովիտ Ա. Շիրակացու փողոց 14/1 հողամաս դպրոց հասցեում գտնվող դպրոցի մասնաշենքի 512,3 քառ. մետր մակերեսով տարածքը և դրա զբաղեցրած ու օգտագործման համար անհրաժեշտ 0.10775 հա հողամասը (0.0451 հա մակերեսով հողամասը հանդիսանում է ընդհանուր բաժնային սեփականություն, սեփականության իրավունքի գրանցման վկայական N 25042025-02-0090, այսուհետ՝ անշարժ գույք) հետ վերցնել «Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ավետիք Իսահակյանի անվան միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունից և 5 տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի «Ծաղկահովիտ բնակավայրի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը (գրանցման համարը՝ 50․215․765898, այսուհետ՝ կազմակերպություն)։
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում «Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ավետիք Իսահակյանի անվան միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել 2018 թվականի հոկտեմբերի 2-ին կնքված՝ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզ, համայնք Ծաղկահովիտ, գյուղ Ծաղկահովիտ Շիրակացու փողոց 14 դպրոց հասցեում գտնվող անշարժ գույքի անհատույց օգտագործման թիվ 172/0018 պայմանագրում սույն որոշումից բխող փոփոխություններ կատարելու մասին համաձայնագիր (այսուհետ՝ համաձայնագիր), հիմք ընդունելով անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման N 25102024-02-0072 վկայականի տվյալները՝ համաձայնագրում նախատեսելով, որ համաձայնագրի նոտարական վավերացման և համաձայնագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման «Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ավետիք Իսահակյանի անվան միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին.
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո երկամսյա ժամկետում կազմակերպության հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիր (այսուհետ՝ պայմանագիր)՝ դրանում նախատեսելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման կազմակերպության միջոցների հաշվին:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
05.06.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|