ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ԵՎ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԿԱՏԱՐՈՂ ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 9
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.01.1996-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1996/1, հունվար 1996
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.01.1996
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթիվ
15.01.1996
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.01.1996

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
«15» հունվարի 1996 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 հունվարի 1996 թ. N 9
Քաղ. Երևան

 

ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ԵՎ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԿԱՏԱՐՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27 հոդվածի և «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19 հոդվածի պահանջներով, ելնելով Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության առանձին ձեռնարկությունների գործունեության առանձնահատկություններից, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության ենթակա այն ձեռնարկությունների ցանկերը (N N 1 և 2 ցանկերը կցվում են), որոնց թույլատրվում է 1995 թվականի երրորդ և չորրորդ եռամսյակների շահութահարկի և ավելացված արժեքի հարկի վճարումները կատարել կենտրոնացված կարգով` «Հայէներգո» ՊՁ-ի միջոցով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի հունվարի 15-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ կառավարության 1996 թ. 

հունվարի 15-ի N 9 որոշմամբ

Ց Ա Ն Կ  N 1

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԵՆԹԱԿԱ ԱՅՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՒՄ Է 1995 Թ. ԵՐՐՈՐԴ ԵՎ ՉՈՐՐՈՐԴ ԵՌԱՄՍՅԱԿՆԵՐԻ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ԵՎ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԸ ԿԱՏԱՐԵԼ ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ԿԱՐԳՈՎ «ՀԱՅԷՆԵՐԳՈ» ՊՁ-Ի ՄԻՋՈՑՈՎ

 

1. Երևանի ՋԷԿ

2. Հրազդանի ՊՇԷԿ

3. Սևան-հրազդանյան ՀԷԿ-երի կասկադ

4. Որոտանի ՀԷԿ-երի կասկադ

5. Վայքի շրջանային ցանցային ԴՁ

6. Եղեգնաձորի շրջանային ցանցային ԴՁ

7. Վեդու (Արարատ) շրջանային ցանցային ԴՁ

8. Արտաշատի շրջանային ցանցային ԴՁ

9. Ջերմուկի շրջանային ցանցային ԴՁ

10. Մասիսի շրջանային ցանցային ԴՁ

11. Ապարանի շրջանային ցանցային ԴՁ

12. Ծաղկահովտի (Արագած) շրջանային ցանցային ԴՁ

13. Նաիրիի շրջանային ցանցային ԴՁ

14. Բաղրամյանի շրջանային ցանցային ԴՁ

15. Արմավիրի շրջանային ցանցային ԴՁ

16. Էջմիածնի շրջանային ցանցային ԴՁ

17. Կոտայքի շրջանային ցանցային ԴՁ

18. Աշտարակի շրջանային ցանցային ԴՁ

19. Գյումրիի քաղաքային ցանցային ԴՁ

20. Թալինի շրջանային ցանցային ԴՁ

21. Ախուրյանի շրջանային ցանցային ԴՁ

22. Ամասիայի շրջանային ցանցային ԴՁ

23. Աշոցքի շրջանային ցանցային ԴՁ

24. Արթիկի շրջանային ցանցային ԴՁ

25. Մարալիկի (Անիի) շրջանային ցանցային ԴՁ

26. Վանաձորի քաղաքային ցանցային ԴՁ

27. Ալավերդու շրջանային ցանցային ԴՁ

28. Տաշիրի շրջանային ցանցային ԴՁ

29. Տաուշի շրջանային ցանցային ԴՁ

30. Նոյեմբերյանի շրջանային ցանցային ԴՁ

31. Գուգարքի շրջանային ցանցային ԴՁ

32. Դիլիջանի շրջանային ցանցային ԴՁ

33. Իջևանի շրջանային ցանցային ԴՁ

34. Ստեփանավանի շրջանային ցանցային ԴՁ

35. Սպիտակի շրջանային ցանցային ԴՁ

36. Սևանի շրջանային ցանցային ԴՁ

37. Հրազդանի շրջանային ցանցային ԴՁ

38. Չարենցավանի շրջանային ցանցային ԴՁ

39. Կրասնոսելսի շրջանային ցանցային ԴՁ

40. Կամոյի շրջանային ցանցային ԴՁ

41. Մարտունու շրջանային ցանցային ԴՁ

42. Վարդենիսի շրջանային ցանցային ԴՁ

43. Կապանի շրջանային ցանցային ԴՁ

44. Գորիսի շրջանային ցանցային ԴՁ

45. Քաջարանի շրջանային ցանցային ԴՁ

46. Սիսիանի շրջանային ցանցային ԴՁ

47. Մեղրու շրջանային ցանցային ԴՁ

48. «Ռազմականացված պահպանություն» ԴՁ

49. «Հայէներգոհատուկնորոգում» ԴՁ

50. «Հայէներգովերանորոգում» ԴՁ

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ կառավարության 1996 թ. 

հունվարի 15-ի N 9 որոշմամբ

 

Ց Ա Ն Կ  N 2

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԵՆԹԱԿԱ ԱՅՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՒՄ Է 1995 ԹՎԱԿԱՆԻ ԵՐՐՈՐԴ ԵՎ ՉՈՐՐՈՐԴ ԵՌԱՄՍՅԱԿՆԵՐԻ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԸ ԿԱՏԱՐԵԼ ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ԿԱՐԳՈՎ` «ՀԱՅԷՆԵՐԳՈ» ՊՁ-Ի ՄԻՋՈՑՈՎ

 

1. Վանաձորի ՋԷԿ

2. «Հարավային տարածաշրջանային վարչություն» ԴՁ

3. «Կենտրոնական տարածաշրջանային վարչություն» ԴՁ

4. «Արևմտյան տարածաշրջանային վարչություն» ԴՁ

5. «Հյուսիսային տարածաշրջանային վարչություն» ԴՁ

6. «Արևելյան տարածաշրջանային վարչություն» ԴՁ

7. «Զանգեզուրի տարածաշրջանային վարչություն» ԴՁ

8. «Հայէներգոկարգավորում» ԴՁ

9. «Հայէներգոկապ» ԴՁ

10. Ջերմային ցանցերի ԴՁ