ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 2165-Ա |
«30» մայիսի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՑՈՂ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ՆԵՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Երևանի քաղաքապետարանի կողմից 28.04.2025 թվականին հայտարարված ԵՔ-ԷԱՃԱՊՁԲ-25/155 ծածկագրով Երևանի քաղաքապետարանի կարիքների համար մանկական խաղասարքերի պահեստամասերի ձեռքբերման ընթացակարգին հայտ ներկայացրած և աճուրդ hամակարգի կողմից 1-ին տեղ զբաղեցրած «Սոպրանո Գրուպ» ՍՊԸ-ն (այսուհետ՝ Մասնակից) խախտել է գնման ընթացակարգի շրջանակում ստանձնած պարտավորությունները:
Մասնակցի կողմից ներկայացված հայտում առկա են եղել անհամապատասխանություններ հրավերի պահանջների նկատմամբ: Գնահատող հանձնաժողովը, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 41-րդ կետի պահանջները, 15.05.2025 թվականին մեկ աշխատանքային օրով կասեցրել է նիստը և առաջարկել Մասնակցին հրավերով սահմանված ժամկետում շտկել արձանագրված անհամապատասխանությունները: Սահմանված ժամկետում Մասնակցի կողմից արձանագրված անհամապատասխանությունները չեն շտկվել: Գնահատող հանձնաժողովը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ սահմանված N 1 հավելվածի 42-րդ կետով, Մասնակցի հայտը գնահատել է անբավարար և մերժել:
Գնման ընթացակարգի շրջանակում չկայացած ընթացակարգի մասին հայտարարությունը 21.05.2025 թվականին հրապարակվել է տեղեկագրում:
Ղեկավարվելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «ա» ենթակետով և նույն հոդվածի 2-րդ մասով.
1. «Սոպրանո Գրուպ» ՍՊԸ-ին ներառել գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում:
2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության պետի վրա:
3. Սույն որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
| Տ. Ավինյան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|