ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԼԵՆԻՆԳՐԱԴՅԱՆ ՓՈՂՈՑԻ Հ.4 ՇԵՆՔԻ Հ.43 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՐՎԵՍՏԱՆՈՑԻ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԲՆԱԿԵԼԻ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 2155-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.05.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 30.05.2025
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
30.05.2025
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
30.05.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.05.2025

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 2155-Ա

«30» մայիսի 2025 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԼԵՆԻՆԳՐԱԴՅԱՆ ՓՈՂՈՑԻ Հ.4 ՇԵՆՔԻ Հ.43 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՐՎԵՍՏԱՆՈՑԻ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԲՆԱԿԵԼԻ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Արմեն Սարգսյանի դիմումը` Լենինգրադյան փողոցի հ.4 շենքի, սեփականության իրավունքով Արմեն Սարգսյանին պատկանող հ.43 հասցեում գտնվող արվեստանոցի (անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման հ.11112021-01-0419 վկայական) գործառական նշանակությունը բնակելի սահմանելու և բնակելի ֆոնդում ընդգրկելու մասին:

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի N 88 որոշման հ.1 հավելվածի 7-րդ կետով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության Դ-24673-25 և Դ-27986-25 եզրակացությունները.

1. Լենինգրադյան փողոցի հ.4 շենքի, սեփականության իրավունքով Արմեն Սարգսյանին պատկանող հ.43 հասցեում գտնվող արվեստանոցի գործառական նշանակությունն, առանց ճարտարապետահատակագծային առաջադրանքի և նախագծային փոփոխությունների, սահմանել բնակելի և ընդգրկել բնակելի ֆոնդում՝ որպես բնակարան /«ՀՀՇՆ 31-01-2014» պահանջներին չհակասելու պայմանով/:

2. Հանձնարարել Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարին՝ սույն որոշման 1-ին կետում նշված արվեստանոցը հաշվառել բնակելի նշանակության:

3. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշմամբ սահմանված արվեստանոցի գործառական նշանակության փոփոխությունը ենթակա է պետական գրանցման` ՀՀ կադաստրի կոմիտեում:

4. Որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:

5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

6. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման, ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունների պետերի և Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի վրա։

7. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարը:

 

Տ. Ավինյան