«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
նախագահ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«10» հունվարի 1996 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 հունվարի 1996 թ. N 2
Քաղ. Երևան
«ԿԱՆԱԶ» ՓԲԸ-Ն ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԲՅՈՒՋԵԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՈՒՇԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ՏՈՒՅԺԵՐԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով անավարտ բնակելի շենքի շինարարությունն ավարտելու համար ֆինանսական օժանդակություն ստանալու վերաբերյալ «Կանազ» փակ բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի խնդրանքը և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ազատել «Կանազ» փակ բաժնետիրական ընկերությունը 1995 թվականին հարկային օրենսդրությամբ նախատեսված բյուջեի նկատմամբ պարտավորությունների կատարման ուշացման համար հաշվարկված տույժերից՝ 65 մլն դրամի չափով, ձեռնարկության կողմից այն ուղղելով 1996 թվականին նշված անավարտ բնակելի շենքի շինարարության ավարտմանը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թ. հունվարի 10-ից։
|
Հայաստանի Հանրապետության |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|