ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ԿԱՆԱԶ» ՓԲԸ-Ն ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԲՅՈՒՋԵԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՈՒՇԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ՏՈՒՅԺԵՐԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 2
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.01.1996-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1996/1, հունվար 1996
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.01.1996
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթիվ
10.01.1996
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.01.1996

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

նախագահ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

«10» հունվարի 1996 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 հունվարի 1996 թ. N 2

Քաղ. Երևան

 

«ԿԱՆԱԶ» ՓԲԸ-Ն ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԲՅՈՒՋԵԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՈՒՇԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ՏՈՒՅԺԵՐԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով անավարտ բնակելի շենքի շինարարությունն ավարտելու համար ֆինանսական օժանդակություն ստանալու վերաբերյալ «Կանազ» փակ բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի խնդրանքը և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ազատել «Կանազ» փակ բաժնետիրական ընկերությունը 1995 թվականին հարկային օրենսդրությամբ նախատեսված բյուջեի նկատմամբ պարտավորությունների կատարման ուշացման համար հաշվարկված տույժերից՝ 65 մլն դրամի չափով, ձեռնարկության կողմից այն ուղղելով 1996 թվականին նշված անավարտ բնակելի շենքի շինարարության ավարտմանը։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թ. հունվարի 10-ից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան