ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ՎԱՐՁԱԿԱԼԱԾ ԳՈՒՅՔԻ ԳՆՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 5
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.01.1996-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1996/1, հունվար 1996
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.01.1996
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթիվ
10.01.1996
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.01.1996

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
«10» հունվարի 1996 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 հունվարի 1996 թ. N 5
Քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ՎԱՐՁԱԿԱԼԱԾ ԳՈՒՅՔԻ ԳՆՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.1. Սեփականաշնորհել «Ոչ գործվածքային նյութերի և ժողովրդական սպառման ապրանքների արտադրական ֆիրմա» պետական ձեռնարկությունը` «Ոչ գործվածքային նյութերի և ժողովրդական սպառման ապրանքների արտադրական ֆիրմա» բաց բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով:

1.2. «Ոչ գործվածքային նյութերի և ժողովրդական սպառման ապրանքների արտադրական ֆիրմա» պետական ձեռնարկությունը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր:

1.3. «Ոչ գործվածքային նյութերի և ժողովրդական սպառման ապրանքների արտադրական ֆիրմա» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը ձեռնարկության սեփականաշնորհման ժամանակ աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:

1.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 44650 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 35720 հազ. դրամ:

1.5. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 21069 հազ. դրամ:

1.6. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 3572 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:

1.7. Առաջարկել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովին`

ա) հաստատել «Ոչ գործվածքային նյութերի և ժողովրդական սպառման ապրանքների արտադրական ֆիրմա» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:

1.8. Սահմանել, որ «Ոչ գործվածքային նյութերի և ժողովրդական սպառման ապրանքների արտադրական ֆիրմա» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:

1.9. Սահմանել, որ «Ոչ գործվածքային նյութերի և ժողովրդական սպառման ապրանքների արտադրական ֆիրմա» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:

1.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Ոչ գործվածքային նյութերի և ժողովրդական սպառման ապրանքների արտադրական ֆիրմա» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը:

2.1. Սեփականաշնորհել «Հաշվիչ գործարան» պետական ձեռնարկությունը` «Հաշվիչ գործարան» բաց բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով:

2.2. «Հաշվիչ գործարան» պետական ձեռնարկության կազմից առանձնացնել «Ինստրումենտալշչիկ» կոոպերատիվին և «Սամսար» ՍՊԸ-ին վարձակալության տրված գույքը և տարածքը:

2.3. «Սամսար» ՍՊԸ-ին վարձակալած գույքը և տարածքը գնահատել «փոքր» օբյեկտների համար սահմանված կարգով և առաջարկել վարձակալին:

2.4. «Հաշվիչ գործարան» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը ձեռնարկության սեփականաշնորհման ժամանակ աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:

2.5. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 21038 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 16830 հազ. դրամ:

2.6. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 5823 հազ. դրամ:

2.7. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 16830 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

2.8. Առաջարկել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովին`

ա) հաստատել «Հաշվիչ գործարան» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:

2.9. Սահմանել, որ  «Հաշվիչ գործարան» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:

2.10. Սահմանել, որ «Հաշվիչ գործարան» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:

2.11. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Հաշվիչ գործարան» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը:

2.12. Գաղտնի:

3.1. Սեփականաշնորհել «Թալինի գլխավորող պանրագործարան» պետական ձեռնարկությունը` «Թալինի գլխավորող պանրագործարան» բաց բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով:

3.2. «Թալինի գլխավորող պանրագործարան» պետական ձեռնարկությունը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր:

3.3. «Թալինի գլխավորող պանրագործարան» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը ձեռնարկության սեփականաշնորհման ժամանակ աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:

3.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 14120 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 11300 հազ. դրամ:

3.5. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 11604.9 հազ. դրամ:

3.6. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 1130 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:

3.7. Առաջարկել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովին`

ա) հաստատել «Թալինի գլխավորող պանրագործարան» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:

3.8. Սահմանել, որ «Թալինի գլխավորող պանրագործարան» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:

3.9. Սահմանել, որ «Թալինի գլխավորող պանրագործարան» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:

3.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Թալինի գլխավորող պանրագործարան» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը:

4.1. Թույլատրել «Առողջապահություն» ՓԲԸ վարձակալական ձեռնարկությանը գնել վարձակալած 13422 հազ. դրամ արժեքով գույքը:

4.2. Վճարումներն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով :

5.1. Սեփականաշնորհել «Երևանի «Ավտոտրանսշին» շինմոնտաժային» պետական ձեռնարկությունը` «Երևանի «Ավտոտրանսշին» շինմոնտաժային» բաց բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով:

5.2. «Երևանի «Ավտոտրանսշին» շինմոնտաժային» պետական ձեռնարկության կազմից առանձնացնել ուսումնական կոմբինատի մասնաշենքը (Դավթաշենի ավտոբուսի հավաքակայանի տարածքը)` 6237 հազ. դրամ արժողությամբ և այն թողնել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարության տրամադրության տակ:

5.3. «Երևանի «Ավտոտրանսշին» շինմոնտաժային» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը ձեռնարկության սեփականաշնորհման ժամանակ աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:

5.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 9009 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 7205 հազ. դրամ:

5.5. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 5346.5 հազ. դրամ:

5.6. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 1441 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 5000 դրամ անվանական արժեքով:

5.7. Առաջարկել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովին`

ա) հաստատել «Երևանի «Ավտոտրանսշին» շինմոնտաժային» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:

5.8. Սահմանել, որ «Երևանի «Ավտոտրանսշին» շինմոնտաժային» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:

5.9. Սահմանել, որ «Երևանի «Ավտոտրանսշին» շինմոնտաժային» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:

5.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Երևանի «Ավտոտրանսշին» շինմոնտաժային» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը:

6.1. Սեփականաշնորհել «Շինկենտրոն» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը` բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով` այն վերակազմավորելով «Շինկենտրոն» բաց բաժնետիրական ընկերության:

6.2. «Շինկենտրոն» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր:

6.3. «Շինկենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կուտակման ֆոնդերի 80 տոկոսը ձեռնարկության սեփականաշնորհման ժամանակ աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող է օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:

6.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 4887 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 3910 հազ. դրամ:

6.5. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 937 հազ. դրամ:

6.6. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 3910 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

6.7. Առաջարկել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովին`

ա) հաստատել «Շինկենտրոն» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:

6.8. Սահմանել, որ «Շինկենտրոն» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:

6.9. Սահմանել, որ «Շինկենտրոն» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:

6.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Շինկենտրոն» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի հունվարի 10-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան