ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 348-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8-Ի N 710-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ Տեխնիկական համագործակցության և զարգացման գործակալության հայաստանյան մասնաճյուղի կողմից (ՀՎՀՀ՝ 02834561) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2024 թվականի հոկտեմբերի 8-ի «Տեխնիկական համագործակցության և զարգացման գործակալության հայաստանյան մասնաճյուղի կողմից իրականացվող «Աջակցություն կացարաններում բնակվող Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց» ծրագրի մասին» N 710-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`
1) «Վեգա Ուորլդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 02704414) 2025 թվականի ապրիլի 14-ին կնքված` N PC/66FZP/BFY/MSH/YEREVAN/14-04-2025 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է կահույքի, էլեկտրական տեխնիկայի, խոհանոցային սարքավորումների և պարագաների մատակարարում՝ 5,917,100 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Փրիթի Ուեյ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 01829451) 2025 թվականի մայիսի 5-ին կնքված` N PC/66FZP/BFY/MSH/YEREVAN/05-05-2025 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է էլեկտրական և կենցաղային տեխնիկայի մատակարարում՝ 1,086,100 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «ԴՈՄՈՒՍ» փակ բաժնետիրական ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 02842758) 2025 թվականի մայիսի 7-ին կնքված` N PC/66FZP/BFY/MSH/YEREVAN/07-05-2025 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է կահույքի մատակարարում՝ 351,169 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԽաչատրՅԱՆ |
|
Երևան |
|
04.06.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|