ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
|
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/14938/02/21 2025 թ. | ||||||
| Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/14938/02/21 | |||||||
| |||||||
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝
|
նախագահող |
Գ. Հակոբյան | |
| զեկուցող |
Ա․ ՄԿՐՏՉՅԱՆ Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ Ս․ ՄԵՂՐՅԱՆ | |
|
Է. Սեդրակյան | ||
|
Վ. ՔՈՉԱՐՅԱՆ |
2025 թվականի ապրիլի 25-ին
գրավոր ընթացակարգով քննելով Ալիսա Համբարձումյանի և Սոնա Մանուկյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21․10․2022 թվականի որոշման դեմ՝ ըստ Արամ Մակարյանի հայցի ընդդեմ Ալիսա Համբարձումյանի ու Սոնա Մանուկյանի՝ գումար բռնագանձելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Արամ Մակարյանը պահանջել է Ալիսա Համբարձումյանից և Սոնա Մանուկյանից համապարտությամբ բռնագանձել 12․000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, 1․489․771 ՀՀ դրամ՝ որպես 02․12․2009 թվականից մինչև 13․07․2012 թվականը նշված գումարի նկատմամբ հաշվարկված ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսներ՝ դրանց հաշվարկը շարունակելով մինչև պարտքի գումարը փաստացի մարելու օրը։
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 02․05․2022 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն՝ վճռվել է «2․ Պարտապան Խաչիկ Վաղինակի Մանուկյանի ժառանգներ Սոնա Խաչիկի Մանուկյանից, Ալիսա Արմենակի Համբարձումյանից համապարտության կարգով ժառանգական գույքի արժեքի սահմաններում հօգուտ Արամ Լևոնի Մակարյանի բռնագանձել Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Ա. Բադիրյան) 13.07.2012 թվականի թիվ ԵԱՆԴ/0326/02/12 քաղաքացիական գործով կայացված վճռով սահմանված գումարը՝ ըստ որի «(...) պատասխանող Խաչիկ Վաղինակի Մանուկյանից հօգուտ հայցվոր Արամ Լևոնի Մակարյանի բռնագանձել 12.000 (տասներկու հազար) ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ փոխառության գումար, ինչպես նաև Պատասխանող Խաչիկ Վաղինակի Մանուկյանից հօգուտ հայցվոր Արամ Լևոնի Մակարյանի բռնագանձել նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսները` սկսած 02.12.2009 թվականից մինչև վճիռ կայացնելու օրը` 13.07.2012 թվականը, որը կազմում է 1.489.771 (մեկ միլիոն չորս հարյուր ութսունինը հազար յոթ հարյուր յոթանասունմեկ) ՀՀ դրամ` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսների հաշվեգրումը և բռնագանձումը շարունակելով մինչև պարտքի գումարի փաստացի մարման օրը: Պատասխանող Խաչիկ Վաղինակի Մանուկյանից հօգուտ հայցվոր Արամ Լևոնի Մակարյանի բռնագանձել 250.000 (երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ` որպես դատական ծախսի գումար, ինչպես նաև 50.000 (հիսուն հազար) ՀՀ դրամ` որպես նախապես վճարված պետական տուրքի գումար...»: 3. Պատասխանողներ Սոնա Խաչիկի Մանուկյանից և Ալիսա Արմենակի Համբարձումյանից համապարտության կարգով հօգուտ Արամ Լևոնի Մակարյանի բռնագանձել 12.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ բռնագանձելու համար վճարված պետական տուրքի գումարը՝ 127,600 ՀՀ դրամ, ինչպես նաև հաշվեգրված տոկոսների 1 489 771 ՀՀ դրամ գումարի բռնագանձման համար վճարված 29,795 ՀՀ դրամ գումարը, իսկ մնացած դատական ծախսերի հարցը համարել լուծված, հայցը մասնակի բավարարված լինելու պարագայում»:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 21․10․2022 թվականի որոշմամբ Ալիսա Համբարձումյանի և Սոնա Մանուկյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, ու Դատարանի 02․05․2022 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ։
Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Ալիսա Համբարձումյանը և Սոնա Մանուկյանը (ներկայացուցիչ Տիգրան Մուրադյան)։
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է Սահմանադրության 6-րդ, 40-րդ, 61-րդ ու 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ, 13-րդ հոդվածներն ու թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ, 1184-րդ և 1243-րդ հոդվածները, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 2-4-րդ, 7-րդ, 9-րդ, 17-րդ ու 18-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-9-րդ, 13-րդ, 57-րդ, 59-րդ, 60-րդ, 62-րդ, 66-րդ, 120-րդ, 167-րդ, 169-րդ, 378-րդ, 379-րդ և 381-րդ հոդվածները։
Բողոք բերած անձինք նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել են հետևյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ թիվ ԵԱՆԴ/0326/02/12 քաղաքացիական գործով տրված կատարողական թերթի հիման վրա հարուցվել է կատարողական վարույթ, իսկ սույն գործի լուծման համար նշանակություն չունեն այն հանգամանքները, թե պարտապանի մահվան օրվա դրությամբ կատարողական վարույթը եղել է կարճված կամ կարճվել է պարտապանի սնանկության հիմքով, թե՝ ոչ, քանի որ այդ հարցերը դուրս են սույն գործի քննության առարկայի շրջանակներից, և եղել են թիվ ՎԴ/3285/05/15 վարչական գործով վեճի առարկա, իսկ հարկադիր կատարողն իր 29.06.2015 թվականի որոշմամբ վերացրել է թիվ 01/07-2841/13 կատարողական վարույթը կարճելու մասին որոշումը: Ավելին՝ պարտապանի մահացած լինելու դեպքում անգամ կարող էր հարուցվել կամ վերսկսվել կատարողական վարույթը, քանի որ մահացած պարտապանը կարող էր փոխարինվել իրավահաջորդով, իսկ դատական ակտի պահանջը՝ կատարվել։
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ թիվ ԵԱՆԴ/0326/02/12 քաղաքացիական գործով 13.07.2012 թվականի վճռի կատարման ժամկետը բաց թողնված լինելու հիման վրա տրված կատարողական թերթը ենթակա չէր կատարման։
Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ Դատարանն իրավասու չէր քննարկել և հայցի բավարարման հիմքում դնել այնպիսի հանգամանքներ, որոնք գործի քննության ընթացքում քննության առարկա չեն դարձել, հայցադիմումում ներկայացված չեն եղել, որոնց մասով նաև ապացուցման պարտականություն չի բաշխվել, մինչդեռ Դատարանը դուրս է եկել հայցի սահմաններից ու կատարել հայցի հիմքի լրացում։
Վերաքննիչ դատարանը քննարկման առարկա չի դարձրել այն հանգամանքը, որ հայցվորը չի հիմնավորել սնանկության վարույթը պարտապանի մահվան հիմքով կարճված լինելու, կատարողական վարույթով կատարողական գործողությունները վերականգնելու որևէ ընթացակարգ նախատեսված չլինելու, ինչպես նաև դատական ակտի կատարման համար վերջինիս կողմից օրենքով նախատեսված գործողություններ ձեռնարկված լինելու փաստերը, մինչդեռ թիվ ՎԴ/3285/05/15 վարչական գործով հաստատվել է, որ հայցվորը հետամուտ չի եղել օրենքով սահմանված ժամկետների պահպանմանը։
Վերաքննիչ դատարանը գտել է, որ թիվ ԵԱՆԴ/0326/02/12 քաղաքացիական գործով 13.07.2012 թվականի վճռի կատարողական հատկանիշը կորցնելու հանգամանքն էական չէ, քանի որ այդ վճռից բխող պարտավորության մասին նշված է 24.11.2020 թվականի ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրում, մինչդեռ հաշվի չի առել, որ այդ կերպ մի կողմից իմաստազրկել է վճռի կատարողական հատկանիշը կորցնելու ինստիտուտի առկայությունը և գոյությունը, մյուս կողմից չի պատճառաբանել, թե ո՞ր իրավական ակտից է բխում նման մոտեցումը:
Վերաքննիչ դատարանը խախտել է իրավական որոշակիության սկզբունքը, քանի որ թիվ ՎԴ/3285/05/15 վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 01.11.2016 թվականին կայացրած և օրինական ուժի մեջ մտած որոշումն անտեսելու հետևանքով կայացրել է դրան հակասող դատական ակտ։
Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ հայցվորի կողմից պարտապանի ժառանգին պահանջ ներկայացված լինելու փաստը հաստատված է համարվել առանց բավարար ապացույցի։ Նշված փաստի հաստատման համար հիմք է ընդունվել նոտարի 11.12.2020 թվականի գրությունը, մինչդեռ գործում առկա ապացույցներից հետևում է, որ այդ գրությունը հակասում է նույն նոտարի կողմից ներկայացված փաստաթղթերին։ Նոտարը 22.09.2021 թվականի գրությամբ տրամադրել է Խաչիկ Մանուկյանից ստացած ժառանգական զանգվածի մեջ մտնող գույքի կազմի վերաբերյալ փաստաթղթերի պատճեններ, որոնցում բացակայում է ժառանգության բացման վայրի նոտարին տրված հայցվորի պահանջը:
Բացի այդ, նոտարի 11.12.2020 թվականի գրությունն անարժանահավատ է և հակասում է 22.09.2021 թվականի գրությամբ ներկայացված փաստաթղթերին, քանի որ 11.12.2020 թվականի գրությամբ նոտարը նշել է, որ ժառանգությունն ընդունած ժառանգ է հանդիսանում նաև Ալիսա Համբարձումյանը, մինչդեռ ինչպես հետևում է նոտարի 22.09.2021 թվականի գրությամբ ներկայացված փաստաթղթերից, մասնավորապես՝ ըստ օրենքի ժառանգության վկայագրից, Խաչիկ Մանուկյանի ժառանգությունն ընդունած ժառանգ է հանդիսացել միայն Սոնա Մանուկյանը, իսկ Ալիսա Համբարձումյանը հրաժարվել է ժառանգությունից: Վերջինս ստացել է ամուսնության ընթացքում ձեռք բերված գույքում իր բաժնեմասը, որը չի մտել ժառանգական զանգվածի մեջ:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են բեկանել Վերաքննիչ դատարանի 21.10.2022 թվականի որոշումը և փոփոխել այն՝ հայցը մերժել:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) թիվ ԵԱՆԴ/0326/02/12 քաղաքացիական գործով Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 13․07․2012 թվականի վճռով Արամ Մակարյանի հայցն ընդդեմ Խաչիկ Մանուկյանի բավարարվել է մասնակիորեն՝ վճռվել է. «(…) պատասխանող Խաչիկ Վաղինակի Մանուկյանից հօգուտ հայցվոր Արամ Լևոնի Մակարյանի բռնագանձել 12.000 (տասներկու հազար) ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ փոխառության գումարը: Պատասխանող Խաչիկ Վաղինակի Մանուկյանից հօգուտ հայցվոր Արամ Լևոնի Մակարյանի բռնագանձել նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսները` սկսած 02.12.2009 թվականից մինչև վճիռ կայացնելու օրը` 13.07.2012 թվականը, որը կազմում է 1 489 771 (մեկ միլիոն չորս հարյուր ութսունինը հազար յոթ հարյուր յոթանասունմեկ) ՀՀ դրամ` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսների հաշվեգրումը և բռնագանձումը շարունակելով մինչև պարտքի գումարի փաստացի մարման օրը։ 2. Պատասխանող Խաչիկ Վաղինակի Մանուկյանից հօգուտ հայցվոր Արամ Լևոնի Մակարյանի բռնագանձել 250․000 (երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ` որպես դատական ծախսի գումար, ինչպես նաև 50.000 (հիսուն հազար) ՀՀ դրամ` որպես նախապես վճարված պետական տուրքի գումար: 3. Պատասխանող Խաչիկ Վաղինակի Մանուկյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի բռնագանձել 73 467,42 (յոթանասուներեք հազար չորս հարյուր վաթսունյոթ ամբողջ քառասուներկու) ՀՀ դրամ` որպես պետական տուրքի գումար» (նշված վճիռն օրինական ուժի մեջ է մտել 05․04․2013 թվականին՝ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի որոշման հիման վրա) (հատոր 1-ին, գ․թ․ 8-15, 45-49)․
2) Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ Մ․ Խուրշուդյանը 21.12.2020 թվականի գրությամբ Արամ Մակարյանին հայտնել է, որ «(…) թիվ ԵԱՆԴ/0326/02/12 կատարողական թերթի հիմքով Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք բաժնում հարուցվել է թիվ 01/07-2841/13 /կոդ 01139846 կատարողական վարույթ։ ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 17.06.2013թ. թիվ ԴԴ-17-ԵԿԴ/0067/04/13 վճռով պարտապան Խաչիկ Վաղինակի Մանուկյանը ճանաչվել է սնանկ: Թիվ 01139846 կատարողական վարույթը 26.17.2013թ. կարճվել է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 42 հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի հիմքով: «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 42 հոդվածի 3-րդ մասի համաձայն կարճված կատարողական վարույթը չի կարող վերսկսվել, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: (…) Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք բաժնում առկա չէ թիվ ԵԱՆԴ/0326/02/12 կատարողական թերթի հիմքով ընթացիկ կամ ավարտված կատարողական վարույթ, ուստի նման պայմաններում հնարավոր չէ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածով սահմանված կարգով կատարողական վարույթի կողմին փոխարինել իրավահաջորդով» (հատոր 2-րդ, գ․թ․ 67)․
3) 24․11․2020 թվականի ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի համաձայն՝ Խաչիկ Մանուկյանը մահացել է 13․09․2019 թվականին, ում գույքի նկատմամբ ժառանգ է հանդիսանում դուստրը՝ Սոնա Մանուկյանը։ Ժառանգական գույքը, որի նկատմամբ տրվել է վկայագիրը, բաղկացած է նաև թիվ ԵԱՆԴ/0326/02/12 քաղաքացիական գործով Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 13․07․2012 թվականի վճռով պարտատեր Արամ Մակարյանի հանդեպ առկա պարտավորության 1/2-րդ մասից (հատոր 2-րդ, գ․թ․ 75)․
4) 24․11․2020 թվականի սեփականության իրավունքի վկայագրով նոտար Քրիստինե Արսենյանը հաստատել է, որ Ալիսա Համբարձումյանը Խաչիկ Մանուկյանի հետ համարվում է նաև Արամ Մակարյանի հանդեպ առկա պարտավորության համասեփականատեր, ունի այդ ամենի 1/2 բաժնի նկատմամբ սեփականության իրավունք։ Ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող գույքի նշված բաժնի սեփականության իրավունքը նույն վկայագրով հաստատվում է կնոջ՝ Ալիսա Համբարձումյանի անվամբ ու բաղկացած է նաև թիվ ԵԱՆԴ/0326/02/12 քաղաքացիական գործով Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 13․07․2012 թվականի վճռով պարտատեր Արամ Մակարյանի հանդեպ առկա պարտավորության 1/2-րդ մասից (հատոր 2-րդ, գ․թ․ 78)․
5) նոտար Քրիստինե Արսենյանը 11․12․2020 թվականի գրությամբ Արամ Մակարյանին հայտնել է, որ «(…) հիմք ընդունելով Ձեր կողմից որպես պարտատեր 02.03.2020թ. ներկայացված դիմումը հանգուցյալ Խաչիկ Վաղինակի Մանուկյանի (մահացած 13 սեպտեմբերի 2019թ) նկատմամբ, տեղեկացնում եմ Ձեզ, որ 21.11.2020թ. ժառանգ` Սոնա Խաչիկի Մանուկյանի և հանգուցյալ Խաչիկ Վաղինակի Մանուկյանի կնոջ` Ալիսա Արմենակի Համբարձումյանի անվամբ վավերացվել են ժառանգության և սեփականության վկայագրեր, որով Ձեր հանդեպ առկա պարտավորությունը փոխանցվել է Սոնա Խաչիկի Մանուկյանին և Ալիսա Արմենակի Համբարձումյանին` յուրաքանչյուրին 1/2-րդ բաժնով» (հատոր 1-ին, գ․թ․ 16)։
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ ու 66-րդ հոդվածների խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը։
Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արդյունավետ դատական պաշտպանության և դատարանի մատչելիության իրավունքի համատեքստում անդրադառնալ դատական ակտի կատարելիության հատկանիշի մեկնաբանմանը, ինչպես նաև վերահաստատել դատարանի կողմից բազմակողմանի, լրիվ ու օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ գործում առկա բոլոր ապացույցները գնահատելու վերաբերյալ նախկինում արտահայտած իր դիրքորոշումները:
Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան:
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք: (…):
Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք ՀՀ սահմանադրական օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը պարտադիր են դրանց հասցեատերերի համար:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը չկատարելն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր անձ իրավունք ունի նույն օրենսգրքով սահմանված կարգով դիմելու դատարան` Սահմանադրությամբ, օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կամ պայմանագրով նախատեսված իր իրավունքների և օրինական շահերի պաշտպանության համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը, ինչպես նաև դատարանի պահանջները կատարման համար պարտադիր են դրանց հասցեատերերի համար և ենթակա են կատարման Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:
Նույն հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ դատական ակտի և դատարանի պահանջների չկատարումը հանգեցնում է օրենքով նախատեսված պատասխանատվության:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գործին մասնակցող անձն իրականացնում է իր դատավարական իրավունքները, տնօրինում է դատական պաշտպանության միջոցները և եղանակները սեփական հայեցողությամբ՝ օրենքով սահմանված կարգով:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ Եվրոպական դատարան) հետևողականորեն ձևավորված նախադեպային իրավունքի համաձայն՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված արդար դատաքննության իրավունքի կարևոր բաղադրիչն է անձի օգտին կայացված օրինական ուժի մեջ մտած դատական ակտի կատարումն ապահովելու իրավունքը։ Այս առնչությամբ, մասնավորապես, Եվրոպական դատարանը գտել է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված արդար դատաքննության իրավունքը երևակայական կլիներ, եթե պետության իրավական համակարգը թույլ տար, որ վերջնական և պարտադիր ուժ ունեցող դատական ակտերը մնային անկատար՝ ի վնաս կողմի։ Ըստ Եվրոպական դատարանի՝ դժվար կլիներ պատկերացնել, որ 6-րդ հոդվածը, մանրամասն նկարագրելով կողմերին տրամադրվող դատավարական երաշխիքները, չպաշտպաներ դատական ակտերի կատարումը․ եթե 6-րդ հոդվածը վերաբերեր բացառապես դատարանի մատչելիության իրավունքին ու դատավարությանը, ապա կառաջանային իրավունքի գերակայության սկզբունքի հետ անհամատեղելի իրավիճակներ։ Ուստի դատարանի կողմից կայացված ցանկացած դատական ակտի կատարում պետք է դիտվի որպես արդար դատաքննության անբաժանելի մաս՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի իմաստով (տե՛ս Հորնսբին ընդդեմ Հունաստանի թիվ 18357/91 գանգատով Եվրոպական դատարանի 19.03.1997 թվականի վճիռը, կետ 40)։
Ըստ Եվրոպական դատարանի՝ դատական ակտերի կատարման ներպետական ընթացակարգի բարդությունը կամ պետության բյուջետային համակարգը չի կարող պետությանն ազատել յուրաքանչյուրի՝ ողջամիտ ժամկետում պարտադիր և կատարման ենթակա դատական ակտի կատարման իրավունքը երաշխավորելու պարտականությունից: Մասնակից պետությունների խնդիրն է իրենց իրավական համակարգերը կազմակերպել այնպես, որ կարողանան կատարել իրենց այս պարտականությունը (տե՛ս նույն վճիռը, կետ 70):
Եվրոպական դատարանն իր նախադեպային իրավունքում արտահայտել է այն դիրքորոշումը, որ Պայմանավորվող պետությունները ոչ միայն պետք է ամրագրեն քաղաքացիական իրավունքների դատական պաշտպանության իրավունքը, այլև կոնկրետ գործով պետք է ապահովեն անձի կողմից այդ իրավունքի իրականացման իրական հնարավորությունը (տե՛ս Colozza v. Italy թիվ 9024/80 գանգատով Եվրոպական դատարանի 12.02.1985 թվականի վճիռը, կետ 28):
Եվրոպական դատարանը փաստել է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը պաշտպանում է վերջնական, պարտադիր դատական որոշումների կատարումը (տե՛ս Ouzounis and others v. Greece թիվ 49144/99 գանգատով Եվրոպական դատարանի 18․04․2002 թվականի վճիռը, կետ 21)։ Ցանկացած դատարանի կողմից կայացված որոշումների կատարման իրավունքը «դատարան դիմելու իրավունքի» բաղկացուցիչ մասն է, հակառակ պարագայում Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը կդառնա իմաստազուրկ (տե՛ս Burdov v. Russia թիվ 59498/00 գանգատով Եվրոպական դատարանի 07․05․2002 թվականի վճիռը, կետ 34, 37)։
Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (այսուհետ՝ Վենետիկի հանձնաժողով) 18.03.2016 թվականին ընդունած «Իրավունքի գերակայության հսկիչ ցանկ»-ը, ի թիվս այլնի, Եվրոպայի խորհրդի մասնակից պետություններում իրավունքի գերակայության գնահատման չափանիշ է դիտարկում նաև իրավական որոշակիությունը, որի դրսևորումներից է res judicata սկզբունքը: Այս սկզբունքի պահանջն է, ի թիվս այլնի, վերջնական դատական ակտերի կատարման ապահովումը: Դատական ակտը չկատարելու արդյունքում իմաստազրկվում է դատական պաշտպանության իրավունքը և իրավունքի գերակայությունը («Իրավունքի գերակայության հսկիչ ցանկ», կետ 107):
Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 09.09.2003 թվականի «Դատական ակտերի կատարման մասին» թիվ Rec(2003)17 հանձնարարականում ամրագրված է, որ «Մասնակից պետություններն ունեն պարտականություն երաշխավորելու վերջնական և պարտադիր դատական ակտերի կատարումը»: Հանձնարարականի «Կատարման ընթացակարգերը» բաժնի «1.b» կետի համաձայն՝ որպեսզի կատարման ընթացակարգը լինի հնարավորինս արդյունավետ, դատական ակտերը պետք է կատարվեն կիրառելի օրենքներին ու դատական ակտերին համապատասխան: Ցանկացած օրենք պետք է լինի բավարար չափով մանրամասն՝ ապահովելու համար գործընթացի որոշակիությունն ու թափանցիկությունը, կանխատեսելիությունն ու արդյունավետությունը:
Նշված հանձնարարականի արդյունավետ կատարումն ապահովող ուղեցույցի (ընդունված Արդարադատության արդյունավետության եվրոպական հանձնաժողովի (CEPEJ) կողմից) համաձայն՝ իրավունքի գերակայության ապահովման և դատարանների նկատմամբ վստահության ապահովումը պահանջում է դատական ակտերի կատարման արդյունավետ և արդար գործընթաց:
Համակարգային վերլուծության ենթարկելով վերը շարադրված իրավական դիրքորոշումները, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քաղաքացիական դատավարության բուն նպատակն անձանց խախտված կամ վիճարկվող իրավունքների, ազատությունների և օրինական շահերի պաշտպանությունն է, ինչն ապահահովելու նպատակով օրենսդիրը սահմանել է նաև դատական ակտի իրական կատարման (իրականացման) ապահովումը կարգավորող համապատասխան իրավական նորմեր։ Դատական ակտը չկատարելը սահմանափակում է դատարանի մատչելիության իրավունքը՝ անձին զրկելով արդյունավետ դատական պաշտպանությունից, քանի որ կատարելիությունը եզրափակիչ դատական ակտի այն հատկանիշն է, որի իրացմամբ կենսագործվում է արդարադատության նպատակը՝ իրավունքի սուբյեկտների խախտված կամ վիճարկվող իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը։ Դատական ակտերի պարտադիրության սկզբունքի իրացումը պետք է գործնականում ապահովվի այդ ակտերի կատարումը երաշխավորող արդյունավետ ընթացակարգերի միջոցով։ Արդյունավետ են այն ընթացակարգերը, որոնք հնարավորություն են տալիս դատական ակտի կատարումն ապահովելու ողջամիտ ժամկետում և ամբողջությամբ վերականգնելու շահագրգիռ անձի խախտված կամ վիճարկվող իրավունքներն ու օրինական շահերը։ Ըստ այդմ, յուրաքանչյուր կոնկրետ դեպքում դատական ակտի կատարված լինելու հանգամանքը գնահատելու համար անհրաժեշտ է պարզել՝ արդյո՞ք վերականգնված է իրավունքի սուբյեկտի այն իրավունքը կամ օրինական շահը, որի պաշտպանությամբ վերջինս դիմել էր դատարան։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 57-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ապացույց է այն փաստական տվյալը, որի հետազոտման և գնահատման հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիմքում դրված, ինչպես նաև գործի կամ հարցի լուծման համար նշանակություն ունեցող այլ փաստերի առկայությունը կամ բացակայությունը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գործի լուծման համար նշանակություն ունեցող բոլոր փաստերը, բացառությամբ նույն օրենսգրքի 61-րդ հոդվածով նախատեսված փաստերի, ենթակա են ապացուցման:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պարտավոր է ապացուցել իր պահանջների և առարկությունների հիմքում դրված ու գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, եթե այլ բան նախատեսված չէ նույն օրենսգրքով կամ այլ օրենքներով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը, գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ։
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ յուրաքանչյուր ապացույց ենթակա է գնահատման վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության, իսկ բոլոր ապացույցներն իրենց համակցության մեջ` փաստի հաստատման համար բավարարության տեսանկյունից:
Նախկինում կայացրած որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը` հաշվի առնելով դրանց համակցությունն ու փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքն ու ներքին համոզմունքը (տե՛ս Ռուզաննա Թորոսյանն ընդդեմ Նվեր Մկրտչյանի թիվ ԵԱՔԴ/1688/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.07.2011 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ ապացույցի գնահատումն ապացույցների տրամաբանական և իրավաբանական որակումն է՝ դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության ու բավարարության տեսանկյունից: Ընդ որում` ապացույցների բավարարությունը գործով ձեռք բերված ապացույցների այնպիսի համակցությունն է, որը հնարավորություն է տալիս վերջնական եզրահանգում կատարելու որոնվող փաստերի առկայության կամ բացակայության վերաբերյալ: Ապացույցների գնահատումը բավարարության տեսանկյունից հետապնդում է ապացույցների միջև հակասությունները վերացնելու նպատակ՝ այնպես, որ փարատվեն ստացված ամբողջ ապացուցողական զանգվածից կատարված հետևությունների ճշմարտացիության վերաբերյալ կասկածները: Ապացույցների անբավարար լինելու դեպքում գործի հանգամանքների վերաբերյալ դատարանը կարող է կատարել ոչ թե որոշակի, այլ հավանական եզրակացություններ, մինչդեռ դատարանի կողմից գործն ըստ էության լուծող դատական ակտը չի կարող հիմնված լինել հավանական եզրակացությունների և դատողությունների վրա (տե՛ս «Շենքերի կառավարում» համատիրությունն ընդդեմ Մասիս Ղազանչյանի թիվ ԵԱՔԴ/0483/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ դատարանի կողմից իր ներքին համոզմունքի հիման վրա ապացույցների գնահատումն ապացույցների տրամաբանական և իրավաբանական որակումն է` դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության ու բավարարության տեսանկյունից, որի միջոցով որոշվում է գործի լուծման համար նշանակություն ունեցող և ապացուցման ենթակա փաստի հաստատված կամ հերքված լինելու, ինչպես նաև վիճելի լինելու հարցը: Գործի քննության ընթացքում գործով ներկայացված ապացույցները դատարանի կողմից ենթակա են հետազոտման դրանց առանձին-առանձին ու իրենց համակցությամբ ստուգելու, դրանց միջև հակասությունների վեր հանման և ապացույցների ամբողջական համակարգ ստեղծելու միջոցով (տե՛ս Աննա Պողոսյանն ընդդեմ Գևորգ Սարգսյանի ու մյուսների թիվ ԱՐԱԴ/2261/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.07.2023 թվականի որոշումը)։
Ապացույցների հետազոտման լրիվությունը ենթադրում է գործով ներկայացված (ձեռքբերված) բոլոր վերաբերելի և թույլատրելի ապացույցների ընկալում ու ստուգում, փաստերի գոյության կամ բացակայության մասին վերջնական եզրահանգումներ կատարելու համար անհրաժեշտ և բավարար ամբողջ ապացուցողական նյութի վերլուծություն ու ստուգում։ Ապացույցների հետազոտման բազմակողմանիությունը ենթադրում է, որ գործում առկա ապացույցների ուսումնասիրության (ընկալման) ընթացքում դատարանը պետք է հաշվի առնի գործին մասնակցող անձանց և դատավարության այլ մասնակիցների դատողությունն ու բացատրությունները՝ միաժամանակ իր իրավասության սահմաններում ձեռնարկելով բոլոր անհրաժեշտ միջոցները ստացված փաստական տվյալների արժանահավատությունը ստուգելու համար: Ապացույցների հետազոտման օբյեկտիվությունը ենթադրում է, որ դատարանն ապացույցները հետազոտելիս որևէ կերպ չպետք է շահագրգռված լինի գործի ելքով և անկողմնակալ վերաբերմունք ցուցաբերի ապացույցների հետազոտման ընթացքում` ապահովելով կողմերի մրցակցությունն ու իրավահավասարությունը և զերծ մնալով գործի ելքի կամ այս կամ այն ապացույցի արժանահավատության վերաբերյալ նախնական դատողություններ կատարելուց։ Դատարանի կողմից ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտությունն առաջնահերթ նշանակություն ունի դրանք առանձին-առանձին ու իրենց համակցության մեջ ճիշտ գնահատելու` դրանց արժանահավատությունը և բավարարությունը ճիշտ որոշելու ու գործի քննության արդյունքում օրինական և հիմնավորված դատական ակտ կայացնելու համար (տե՛ս Տիգրան Հովհաննիսյանն ընդդեմ Անթրանիկ Բողոսսյանի և Հայկ Մարտիրոսյանի թիվ ԵԴ/18039/02/19 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.09.2023 թվականի որոշումը)։
Դատարանի կողմից ապացույցների գնահատման արդյունքներն արտացոլվում են դատական ակտի պատճառաբանական մասում, որտեղ դատարանը պետք է մատնացույց անի այն ապացույցները, որոնց վրա կառուցում է իր եզրահանգումներն ու հետևությունները, ինչպես նաև այն դատողությունները, որոնցով հերքվում է այս կամ այն ապացույցը: Դատական ակտը կարող է համարվել պատշաճ կերպով պատճառաբանված միայն այն դեպքում, երբ դրա պատճառաբանական մասում դատարանը ցույց է տվել ապացույցների գնահատման հարցում իր ներքին համոզմունքի ձևավորման օբյեկտիվ հիմքերը (տե՛ս Արման Վարդազարյանն ընդդեմ Կարինե Վարդազարյանի թիվ ԵԱՔԴ/0598/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.04.2019 թվականի որոշումը):
Վերոգրյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ
Սույն գործի փաստերի համաձայն՝ թիվ ԵԱՆԴ/0326/02/12 քաղաքացիական գործով Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 13․07․2012 թվականի վճռով Արամ Մակարյանի հայցն ընդդեմ Խաչիկ Մանուկյանի բավարարվել է մասնակիորեն՝ վճռվել է. «(…) պատասխանող Խաչիկ Վաղինակի Մանուկյանից հօգուտ հայցվոր Արամ Լևոնի Մակարյանի բռնագանձել 12.000 (տասներկու հազար) ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ փոխառության գումարը: Պատասխանող Խաչիկ Վաղինակի Մանուկյանից հօգուտ հայցվոր Արամ Լևոնի Մակարյանի բռնագանձել նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսները` սկսած 02.12.2009 թվականից մինչև վճիռ կայացնելու օրը` 13.07.2012 թվականը, որը կազմում է 1․489․771 (մեկ միլիոն չորս հարյուր ութսունինը հազար յոթ հարյուր յոթանասունմեկ) ՀՀ դրամ` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսների հաշվեգրումը և բռնագանձումը շարունակելով մինչև պարտքի գումարի փաստացի մարման օրը։ 2. Պատասխանող Խաչիկ Վաղինակի Մանուկյանից հօգուտ հայցվոր Արամ Լևոնի Մակարյանի բռնագանձել 250․000 (երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ` որպես դատական ծախսի գումար, ինչպես նաև 50.000 (հիսուն հազար) ՀՀ դրամ` որպես նախապես վճարված պետական տուրքի գումար: 3. Պատասխանող Խաչիկ Վաղինակի Մանուկյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի բռնագանձել 73․467,42 (յոթանասուներեք հազար չորս հարյուր վաթսունյոթ ամբողջ քառասուներկու) ՀՀ դրամ` որպես պետական տուրքի գումար» (նշված վճիռն օրինական ուժի մեջ է մտել 05․04․2013 թվականին՝ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի որոշման հիման վրա)։
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ Մ․ Խուրշուդյանը 21.12.2020 թվականի գրությամբ Արամ Մակարյանին հայտնել է, որ «(…) թիվ ԵԱՆԴ/0326/02/12 կատարողական թերթի հիմքով Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք բաժնում հարուցվել է թիվ 01/07-2841/13 /կոդ 01139846 կատարողական վարույթ։ ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 17.06.2013թ. թիվ ԴԴ-17-ԵԿԴ/0067/04/13 վճռով պարտապան Խաչիկ Վաղինակի Մանուկյանը ճանաչվել է սնանկ: Թիվ 01139846 կատարողական վարույթը 26.17.2013թ. կարճվել է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 42 հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի հիմքով: «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 42 հոդվածի 3-րդ մասի համաձայն կարճված կատարողական վարույթը չի կարող վերսկսվել, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: (…) Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք բաժնում առկա չէ թիվ ԵԱՆԴ/0326/02/12 կատարողական թերթի հիմքով ընթացիկ կամ ավարտված կատարողական վարույթ, ուստի նման պայմաններում հնարավոր չէ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածով սահմանված կարգով կատարողական վարույթի կողմին փոխարինել իրավահաջորդով»։
Սույն գործով ներկայացված վճռաբեկ բողոքում բողոք բերած անձինք նշել են, որ թիվ ԵԱՆԴ/0326/02/12 քաղաքացիական գործով Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 13․07․2012 թվականի վճիռը կորցրել է իր կատարողական հատկանիշը, որպիսի հանգամանքն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից։
Դատարանը, անդրադառնալով թիվ ԵԱՆԴ/0326/02/12 քաղաքացիական գործով 13․07․2012 թվականի վճռով ճանաչված պարտավորության հարկադիր կատարման գործընթացին, 02․05․2022 թվականի վճռում արձանագրել է, որ «(…) պարտապանից գումար բռնագանձելու վերաբերյալ կատարողական վարույթ հարուցվել է, որը կասեցվել, այնուհետև կարճվել է պարտապանի սնանկ լինելու հիմքով, հետևաբար պատասխանողի այն պնդումը, որ կատարողական թերթ չի ներկայացվել, չի համապատասխանում իրականությանը: Անդրադառնալով, կատարողական փուլում պարտապանին իրավահաջորդով փոխարինելու հարցին, ապա դատարանը նկատում է, որ պարտապանի մահվան օրվա դրությամբ կատարողական վարույթ առկա չի եղել, հետևաբար իրավահաջորդով փոխարինելու հարց չէր կարող քննարկվել: (…) դատարանը հաստատված է համարում այն փաստը, որ պարտատերը դատական ակտի հարկադիր կատարման ուղղությամբ օրենքով նախատեսված գործողություններ է իրականացրել՝ կատարողական թերթ է ներկայացրել հարկադիր կատարման ծառայություն, իսկ հարկադիր կատարման գործողությունները դադարել են պարտատիրոջ կամքից անկախ հանգամանքներով: Կատարողական վարույթը կարճվել է պարտապանի սնանկության հիմքով, որն իմպերատիվ հիմք է ոչ միայն կատարողական գործողությունները դադարեցնելու, այլև ամբողջ վարույթը կարճելու համար, իսկ պարտապանի մահն էլ հիմք է հանդիսացել սնանկության վարույթը կարճելու համար: Սնանկության վարույթը կարճելուց հետո կարճված կատարողական վարույթով կատարողական գործողությունները վերականգնելու որևէ ընթացակարգ օրենքով նախատեսված չէ, ուստի դատարանը իրավաչափ է համարում սույն գործով հայցվորի որպես պարտատիրոջ պարտապանի ժառանգներին պահանջ ներկայացնելու գործողությունը, այսինքն պարտատերը հետամուտ է եղել դատական ակտի կատարման հարցում և ձեռնարկել է օրենքով նախատեսված գործողությունները»։
Վերաքննիչ դատարանը 21․10․2022 թվականի որոշմամբ անդրադարձել է բողոքի այն փաստարկին, որ «թիվ ԵԱՆԴ 0326/02/12 գործով 13.07.2012թ. կայացված վճիռը կորցրել է իր կատարողական հատկանիշը, քանի որ հայցվորը բաց է թողել այն կատարման ներկայացնելու մեկամյա ժամկետը, ուստի՝ սույն հայցը ներկայացնելով հայցվորը փորձել է վերականգնել բաց թողնված ժամկետը», և վարչական ակտի իրավաչափության կանխավարկածի վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումներով արտահայտված իրավական դիրքորոշումների վկայակոչմամբ արձանագրել, որ «(…) գործով հաստատված է, որ պատասխանողներն ընդունել են Խաչիկ Վաղինակի Մանուկյանի ժառանգությունը, որի ժառանգական զանգվածը բաղկացած է եղել նաև թիվ ԵԱՆԴ/0326/02/12 գործով 13.07.2012թ. վճռով հաշվարկվող պարտավորությունից, ուստի՝ վերջիններս ընդունելով ժառանգությունը, ընդունել են նաև հայցվորի հանդեպ ունեցած պարտավորությունը։ Հաշվի առնելով այն, որ պատասխանողները մինչև ժառանգությունն ընդունելն օրենքով սահմանված կարգով չեն վիճարկել «կատարելիության հատկանիշները կորցրած» դատական ակտով բռնագանձման ենթակա գումարը ժառանգական զանգվածում ներառելը, այն, որ նոտարն առանց 02․03․2020 թվականի դիմումի (ինչպես պնդում են բողոքաբերները) գրանցել է հայցվորի հանդեպ պատասխանողների իրավանախորդի ունեցած պարտավորությունը, այսինքն՝ նոտարի գործողությունների իրավաչափությունը, ուստի՝ գործում է ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերի՝ իրավաչափ լինելու կանխավարկածը, անկախ նրանից դրանով ժառանգական զանգվածի մեջ ներառվել է կատարելիության հատկանիշները կորցրած դատական ակտ, թե՝ ոչ։ Այսպես՝ տվյալ դեպքում, կա պարտավորություն, որն ընդունվել է ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերով, առանց վիճարկելու դրանց իրավաչափությունը, այդ թվում՝ կատարելիության հատկանիշները կորցրած լինելը»։
Շարադրված պատճառաբանությունները մասամբ հիմնավորված համարելով հանդերձ՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Արամ Մակարյանը ձեռնարկել է թիվ ԵԱՆԴ/0326/02/12 քաղաքացիական գործով Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 13․07․2012 թվականի վճռի հարկադիր կատարմանն ուղղված անհրաժեշտ գործողություններ, տրվել է կատարողական թերթ, որի հիման վրա հարուցվել է թիվ 01/07-2841/13 կատարողական վարույթը։ Մինչդեռ նշված վարույթը պարտապան Խաչիկ Մանուկյանին սնանկ ճանաչելու հիմքով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի ուժով կարճվել է, իսկ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ կարճված կատարողական վարույթը չի կարող վերսկսել։ Ավելին՝ 13․09․2019 թվականին Խաչիկ Մանուկյանը մահացել է, և ընթացիկ կամ ավարտված կատարողական վարույթ առկա չլինելու պայմաններում «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածով սահմանված կարգով հնարավոր չի եղել մահացած պարտապանին փոխարինել իրավահաջորդով։
Փաստերի նման դասավորվածության պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով ճանաչված իր պահանջի բավարարում ստանալու նպատակով պահանջատեր Արամ Մակարյանը չի ունեցել ոչ այլ ելք, քան հանգուցյալ Խաչիկ Մանուկյանի ժառանգների դեմ հայց ներկայացնելն է։ Հարուցված կատարողական վարույթի շրջանակներում պահանջատեր Արամ Մակարյանը չի ստացել իր պահանջի բավարարում՝ միաժամանակ զրկված լինելով դրա շրջանակում իրավաչափ որևէ եղանակով պահանջի բավարարում ստանալու հնարավորությունից, հետևաբար վերջինիս իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունն իրացնելու արդյունավետ միջոցը տվյալ դեպքում եղել է դատական պաշտպանության դիմելը։
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ թիվ ԵԱՆԴ/0326/02/12 քաղաքացիական գործով Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 13․07․2012 թվականի վճռի կատարողական հատկանիշը կորսված լինելու մասին բողոք բերած անձանց փաստարկը հիմնավորված չէ՝ հիմք ընդունելով պահանջատեր Արամ Մակարյանի համար արդյունավետ դատական պաշտպանության ու դատարանի մատչելիության իրավունքներն ապահովելու անհրաժեշտությունը, ինչպես նաև օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի անկատար մնալու անթույլատրելիությունը։
Վճռաբեկ դատարանը միաժամանակ հիմնավորված չի համարում ժառանգության իրավունքի վկայագրի՝ վարչական ակտ լինելու կապակցությամբ Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները, համապատասխանաբար վարչական ակտի իրավաչափության կանխավարկածի մասին ՀՀ վճռաբեկ դատարանի նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումները վկայակոչելը, քանի որ «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասով թեև սահմանված է, որ նոտարն արդարադատության իրականացմանը նպաստող հանրային ծառայություններ իրականացնող անձ է, այսինքն` ժառանգության իրավունքի վկայագիր տալիս իրականացնում է հանրային գործառույթ, այդուհանդերձ նոտարը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի իմաստով չի հանդիսանում գործադիր իշխանության հանրապետական, տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմին կամ դրա պաշտոնատար անձ։ Նշվածից բխում է, որ նոտարն ինստիտուցիոնալ առումով վարչական մարմին չէ, օժտված չէ այլ պետական մարմնի կամ դրա պաշտոնատար անձի կարգավիճակով, այսինքն` ՀՀ իրավական համակարգում գործառութային առումով վարչական մարմին չէ: Ավելին՝ ժառանգության իրավունքի վկայագիրը տրվում է մասնավոր իրավունքի, մասնավորապես՝ ժառանգական իրավունքի կոնկրետ հարցի կարգավորման ոլորտում` ի տարբերություն վարչական ակտի, որն ընդունվում է հանրային իրավունքի բնագավառում («Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մաս):
Ժառանգության իրավունքի վկայագիրը նոտարական ակտ է, որը բավարարում է «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 36․1-րդ կետի 2-րդ մասով դրան առաջադրվող բոլոր պայմաններին, ունի հանրային հեղինակություն և լիարժեք ապացուցողական ուժ, սակայն օրինական ուժի մեջ մտած դատական ակտի կատարելիության չափանիշի գնահատման հարցում որևէ նշանակություն չունի։
Այս համատեքստում Վճռաբեկ դատարանն այդուհանդերձ հիմնավորված չի համարում ստորադաս դատարանների կողմից Խաչիկ Մանուկյանի ժառանգին Արամ Մակարյանի կողմից պահանջ ներկայացված լինելու փաստն առանց բավարար ապացույցի հաստատված համարվելու վերաբերյալ բողոքի փաստարկը, քանի որ Արամ Մակարյանի նկատմամբ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով ճանաչված ժառանագատուի պարտավորությունն ամրագրվել է 24․11․2020 թվականի ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրում, և ելնելով նոտարական ակտի՝ ապացուցողական ուժ ունենալու վերը վկայակոչված կանոնից՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ 24․11․2020 թվականի ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրով այդ փաստն արդեն իսկ հաստատվում է։
Անդրադառնալով գործում առկա ապացույցները բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չհետազոտելու, մասնավորապես՝ նոտար Քրիստինե Արսենյանի 11.12.2020 թվականի գրության ու գործում առկա մյուս ապացույցների միջև առկա հակասություններն անտեսելու հիմքով Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ և 66-րդ հոդվածների խախտում թույլ տրված լինելու վերաբերյալ վճռաբեկ բողոքի փաստարկին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այն հիմնավորված է հետևյալ պատճառաբանությամբ։
Տվյալ դեպքում թիվ ԵԱՆԴ/0326/02/12 քաղաքացիական գործով Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 13․07․2012 թվականի վճռով ճանաչված Խաչիկ Մանուկյանի պարտավորությունը պատասխանողներ Ալիսա Համբարձումյանին ու Սոնա Մանուկյանին փոխանցված լինելու փաստը ստորադաս դատարանները հաստատված են համարել նոտար Քրիստինե Արսենյանի 11.12.2020 թվականի գրության և ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերի հիման վրա՝ արձանագրելով, որ պատասխանողները հանդիսացել են հանգուցյալ Խաչիկ Մանուկյանի ժառանգները։
Դատարանը 02․05․2022 թվականի վճռում, մասնավորապես արձանագրել է, որ «(…) սույն գործով պատասխանողները կրում են պարտավորություն ժառանգությամբ իրենց փոխանցված գույքի արժեքով հատուցելու ժառանգատուի պարտքերը, քանի որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հաստատվել է ժառանգատուի պարտավորության առկայությունն ու դրա չափը, առկա է ժառանգական գույք, պատասխանողների կողմից ժառանգության ընդունման և ժառանգության իրավունքի վկայագիր ստանալու, ինչպես նաև պարտատիրոջ կողմից պարտապանի ժառանգներին նման պահանջ ներկայացնելու հանգամանքները: (…) Երևան նոտարական տարածքի նոտար Քրիստինե Աշոտի Արսենյանը համապատասխան գրությամբ հավաստել է, որ հայցվորը 02.03.2020թ. դիմում է ներկայացրել հանգուցյալ Խաչիկ Վաղինակի Մանուկյանի /մահացած 13 սեպտեմբերի 2019թ/ նկատմամբ, տեղեկացրել է նաև, որ 21.11.2020թ. ժառանգ` Սոնա Խաչիկի Մանուկյանի և հանգուցյալ Խաչիկ Վաղինակի Մանուկյանի կնոջ` Ալիսա Արմենակի Համբարձումյանի անվամբ վավերացվել են ժառանգության և սեփականության վկայագրեր, որով հայցվորի հանդեպ առկա պարտավորությունը փոխանցվել է Սոնա Խաչիկի Մանուկյանին և Ալիսա Արմենակի Համբարձումյանին` յուրաքանչյուրին 1/2-րդ բաժնով: Նշված ապացույցի բովանդակությունից հետևում է, որ հայցվորը պարտապանի ժառանգներին պահանջ ներկայացրել է, որ այն ներկայացրել է օրենքով սահմանված վեցամսյա ժամկետում, ինչպես նաև հետևում է, որ պարտավորությունը փոխանցվել է ժառանգներին, հետևաբար տվյալ ապացույցը բավարար է եզրակացնելու ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1243-րդ հոդվածով սահմանված կարգը և ժամկետները հայցվորի կողմից պահպանած լինելու վերաբերյալ: Այս առումով հիշատակված ապացույցը համապատասխանում է թույլատրելիության և վերաբերելիության պահանջներին: Ամփոփելով, դատարանն արձանագրում է, որ հայցվորը որպես պարտատեր մահացած պարտապանի ժառանգներին պահանջ ներկայացնելու իրավունք ունի, որի ներկայացման համար օրենքով սահմանված կարգը պահպանված է, իսկ ժառանգներն ընդունել են ոչ միայն ժառանգությունը, այլև ժառանգատուի պարտավորությունները»։
21․10․2022 թվականի որոշմամբ Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ․
- «Համաձայն 24.11.2020 թվականի ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերի՝ ՀՀ Երևան նոտարական տարածքի նոտար՝ Քրիստինե Արսենյանը հաստատել է, որ քաղ. Խաչիկ Վաղինակի Մանուկյանի գույքի նկատմամբ ժառանգ է հանդիսանում դուստրը` Սոնա Խաչիկի Մանուկյանը և կինը՝ Ալիսա Արմենակի Համբարձումյանը»,
- «Ժառանգական գույքը, որի համար տրվել է վկայագրերը բաղկացած է նաև՝
«(…) Համաձայն ՀՀ Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 13.07.2012թ. վճռի ԵԱՆԴ 0326/02/12 գործով՝ պարտատեր ԱՐԱՄ ԼԵՎՈՆԻ ՄԱԿԱՐՅԱՆԻ հանդեպ առկա պարտավորության 1/2-րդ մասից, որը կազմում է 12.000 (տասներկու հազար) ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ փոխառության գումար, նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսները՝ սկսած 02.12.2009թ-ից մինչև վճիռ կայացնելու օրը` 13.07.2012թ, որը կազմում է 1.489.771 (մեկ միլիոն չորս հարյուր ութսունինը հազար յոթ հարյուր յոթանասունմեկ) ՀՀ դրամ` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսների հաշվեգրումը և բռնագանձումը շարունակելով մինչև պարտքի գումարի փաստացի մարման օրը, նաև 250.000 (երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ` որպես դատական ծախսի գումար, ինչպես նաև 50.000 (հիսուն հազար) ՀՀ դրամ` որպես նախապես վճարված պետական տուրքի գումար (…)»»։
Արդյունքում Վերաքննիչ դատարանը գտել է, որ «(…) ներկայացված ապացույցներից հետևում է, որ առկա է օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, որի հիման վրա պատասխանողների իրավանախորդից հօգուտ հայցվորի ենթակա է եղել բռնագանձման փոխառության գումար։ Պարտապան՝ Խաչիկ Մանուկյանը մահացել է 13․09․2019 թվականին, որից հետո վերջինիս ժառանգական զանգվածի, այդ թվում՝ ՀՀ Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 13.07.2012թ. վճռի ԵԱՆԴ 0326/02/12 գործով առկա պարտավորության մասով, նկատմամբ սույն գործով պատասխանողներն ընդունել են ժառանգատուի ժառանգությունը։
Այսինքն՝ պատասխանողները 24.11.2020 թվականի ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերով ընդունել են հայցվորին վճարման ենթակա պարտավորությունը։ Հաշվի առնելով այն, որ վերջիններս որպես ժառանգություն՝ ընդունել են իրենց իրավանախորդի՝ հայցվորի հանդեպ ունեցած պարտավորությունը, ուստի՝ հայցվորը հայց է ներկայացրել Սոնա Խաչիկի Մանուկյանի և Ալիսա Արմենակի Համբարձումյանի դեմ՝ գումար բռնագանձելու պահանջի մասին, որն էլ Դատարանն ըստ Վերաքննիչ դատարանի գնահատման՝ իրավաչափորեն է բավարարել»։
Գործում առկա ապացույցների հետազոտման արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Խաչիկ Մանուկյանի ժառանգությունն ընդունել է միայն դուստրը՝ Սոնա Մանուկյանը, ինչի հիմքով 24․11․2020 թվականին վերջինիս տրվել է ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր, որում միաժամանակ նշվել է, որ ժառանգական գույքը, որի նկատմամբ տրվել է վկայագիրը, բաղկացած է նաև թիվ ԵԱՆԴ/0326/02/12 քաղաքացիական գործով Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 13․07․2012 թվականի վճռով պարտատեր Արամ Մակարյանի հանդեպ առկա պարտավորության 1/2-րդ մասից։ Հանգուցյալ Խաչիկ Մանուկյանի կնոջ, սույն գործով պատասխանող Ալիսա Համբարձումյանի կողմից ամուսնու ժառանգությունն ընդունելու վերաբերյալ որևէ թույլատրելի ապացույց, մասնավորապես՝ նրա անվամբ տրված ժառանգության իրավունքի վկայագիր գործում առկա չէ, իսկ նոտար Քրիստինե Արսենյանի կողմից 24․11․2020 թվականին վերջինիս տրվել են միայն սեփականության իրավունքի վկայագրեր, որպիսիք ժառանգության բացման վայրի նոտարը տալիս է ողջ մնացած մասնակցին՝ ընդհանուր համատեղ սեփականության մասնակիցներից մեկի մահվան դեպքում նրանց ընդհանուր գույքից հասանելիք բաժնի նկատմամբ («Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 64-րդ հոդվածի 4-րդ մաս)։
Վերոշարադրյալից հետևում է, որ հիմնավորված չէ ստորադաս դատարանների այն պատճառաբանությունը, որ սույն գործով պատասխանող Ալիսա Համբարձումյանը հանդիսանում է Խաչիկ Մանուկյանի ժառանգը, քանի որ Խաչիկ Մանուկյանի ժառանգությունը նաև կնոջ՝ Ալիսա Համբարձումյանի կողմից ընդունված լինելու փաստը հաստատող որևէ թույլատրելի ապացույց գործում առկա չէ։
Վճռաբեկ դատարանը միաժամանակ արձանագրում է, որ ստորադաս դատարաններն անտեսել են նոտար Քրիստինե Արսենյանի 11.12.2020 թվականի գրության և գործում առկա ապացույցների միջև առկա հակասությունները, մասնավորապես՝ նշված գրությամբ նոտարը հայտնել է, որ Արամ Մակարյանի հանդեպ առկա պարտավորությունը փոխանցվել է Սոնա Մանուկյանին ու Ալիսա Համբարձումյանին` «յուրաքանչյուրին 1/2-րդ բաժնով»։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործի լուծման տեսանկյունից էական է այն հանգամանքը, թե ո՞վ է պատասխանատվություն կրում հանգուցյալ Խաչիկ Մանուկյանի պարտավորությունների համար։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1244-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ ժառանգները, ժառանգության իրավունքի վկայագիրը ստանալուց հետո, իրենց անցած գույքի արժեքի սահմաններում հատուցում են նույն օրենսգրքի 1242-րդ հոդվածում նշված ծախսերը:
Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ իրենց անցած ժառանգության արժեքի սահմաններում ժառանգները կրում են համապարտ պատասխանատվություն:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1242-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ ժառանգության հետ կապված ծախսերը հատուցվում են հետևյալ հերթականությամբ` (...) երրորդ հերթին բավարարվում են ժառանգատուի պարտքերով պարտատերերի պահանջները. (...):
Շարադրված իրավանորմերի բովանդակությունից բխում է, որ անձի մահվան դեպքում ժառանգատուի պարտքերով պարտատերերի պահանջները հատուցելու պարտականությունը կրում են ժառանգները՝ իրենց անցած գույքի արժեքի սահմաններում, ժառանգության իրավունքի վկայագիրն ստանալուց հետո։ Ուստի պարտատերերի պահանջները հատուցելու պատասխանատվություն կրող սուբյեկտային կազմը բացահայտելու համար անհրաժեշտ է պարզել հանգուցյալ Խաչիկ Մանուկյանի ժառանգությունն ընդունած անձանց շրջանակը, որպիսի փաստի հաստատմանը ծառայող թույլատրելի ապացույցը ժառանգության իրավունքի վկայագիրն է։
Տվյալ դեպքում Խաչիկ Մանուկյանի պարտքերով պարտատերերի, այդ թվում՝ Արամ Մակարյանի պահանջները բավարարելու պատասխանատվությունը կրում է ժառանգը, ով գործի նյութերի համաձայն՝ Սոնա Մանուկյանն է, ում անունով 24․11․2020 թվականին տրվել է ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր։ Այս պայմաններում Խաչիկ Մանուկյանի կինը՝ Ալիսա Համբարձումյանը, չի կարող Սոնա Մանուկյանի հետ ժառանգատուի պարտքերի համար համապարտ պատասխանատվություն կրել, քանի որ ժառանգություն չի ընդունել, իսկ ՀՀ ընտանեկան օրենսգիրքը և ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը չեն սահմանում ամուսիններից մեկի ստանձնած պարտավորությունների համապարտություն, ինչպես օրինակ սահմանված է ամուսնության ընթացքում ձեռք բերված գույքի՝ ամուսինների համատեղ սեփականությունը լինելու մասով (օրենքով կամ նրանց միջև կնքված պայմանագրով այլ բան նախատեսված չլինելու դեպքերում)։
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Խաչիկ Մանուկյանի ժառանգությունը նաև կնոջ՝ Ալիսա Համբարձումյանի կողմից ընդունված լինելու փաստը հաստատող թույլատրելի ապացույցի բացակայության պայմաններում վերջինս չի կարող թիվ ԵԱՆԴ/0326/02/12 քաղաքացիական գործով Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 13․07․2012 թվականի վճռով ճանաչված Խաչիկ Մանուկյանի պարտավորության համար Սոնա Մանուկյանի հետ Արամ Մակարյանի առջև կրել համապարտ պատասխանատվություն։
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները գործում առկա ապացույցները բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չհետազոտելու հետևանքով հանգել են Խաչիկ Մանուկյանի ժառանգների, ուստի նաև Արամ Մակարյանի հանդեպ հանգուցյալի ստանձնած պարտավորությունը հատուցելու պարտականություն կրող անձանց շրջանակի մասին սխալ հետևության։
Հիմք ընդունելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանների կողմից բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ չեն գնահատվել գործում առկա ապացույցները, ուստի հիմնավորված են Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ ու 66-րդ հոդվածների խախտում թույլ տրված լինելու մասին բողոքում նշված հիմնավորումները։
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հիմքով Վերաքննիչ դատարանի 21․10․2022 թվականի որոշումը մասնակիորեն՝ Ալիսա Համբարձումյանի մասով, բեկանելու և փոփոխելու՝ Արամ Մակարյանի հայցն ընդդեմ Ալիսա Համբարձումյանի՝ գումար բռնագանձելու պահանջի մասին, մերժելու համար, քանի որ ստորադաս դատարանի հաստատած փաստական հանգամանքները հնարավորություն են տալիս կայացնելու նման ակտ:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով, որ բռնագանձման ենթակա գումարի չափի վերաբերյալ հիմքեր և հիմնավորումներ վճռաբեկ բողոքը չի բովանդակում, գտնում է, որ Սոնա Մանուկյանի մասով Վերաքննիչ դատարանի 21․10․2022 թվականի որոշումը պետք է թողնել օրինական ուժի մեջ՝ սույն որոշման պատճառաբանություններով:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական տուրքի գանձման օբյեկտները, պետական տուրքի չափը և վճարման կարգը սահմանվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դրամական պահանջներով պետական տուրքի չափը որոշվում է հայցագնի հիման վրա:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ հայցագինը որոշվում է` դրամական միջոցներ բռնագանձելու հայցերով` պահանջվող գումարի չափով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:
Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ գործով մի քանի հայցվորների կամ բողոք բերողների առկայության դեպքում նրանցից յուրաքանչյուրը կրում է իր գործողություններով առաջացած դատական ծախսերի մասնաբաժինը, իսկ մի քանի պատասխանողների առկայության դեպքում նրանցից յուրաքանչյուրը կրում է իր գործողություններով առաջացած դատական ծախսերի մասնաբաժինը, բացառությամբ այն դեպքի, երբ վիճելի իրավահարաբերությունը ենթադրում է համապարտություն։ Այդ դեպքում պատասխանողները կրում են դատական ծախսերի փոխհատուցման համապարտ պարտականություն: Մասնաբաժինները որոշելու անհնարինության դեպքում դատական ծախսերը նրանց միջև բաշխվում են հավասարաչափ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն գլխի [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլուխ] կանոններին համապատասխան:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ բողոքարկված դատական ակտը բեկանելու և փոփոխելու դեպքում վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանը եզրափակիչ դատական ակտով գործին մասնակցող անձանց միջև վերաբաշխում է դատական ծախսերը` նույն գլխի [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլուխ] կանոնների համաձայն:
Մինչև 30.10.2021 թվականը գործած խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի բովանդակությունից բխում է, որ դատարանի դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոքների համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով՝ դրամական պահանջի գործերով՝ հայցագնի երեք տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային տուրքի տասնապատիկից և ոչ ավելի բազային տուրքի հազարապատիկից:
Նկատի ունենալով, որ սույն գործով վճռաբեկ բողոքը մասնակիորեն բավարարելու արդյունքում Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանվում և փոփոխվում է մասնակիորեն՝ միայն Ալիսա Համբարձումյանի դեմ ներկայացված հայցապահանջի մասով, իսկ Սոնա Մանուկյանի մասով Վերաքննիչ դատարանի դատական ակտը թողնվում է օրինական ուժի մեջ, Արամ Մակարյանը հայցադիմումը ներկայացնելիս նախապես վճարել է հայցադիմումի համար պետական տուրքի գումարը, Վերաքննիչ դատարանում վերաքննիչ բողոքի համար պետական տուրքի գումարից 40.000 ՀՀ դրամը վճարվել է միայն Ալիսա Համբարձումյանի կողմից, չվճարված մասի վճարման ժամկետը Վերաքննիչ դատարանի 04.08.2022 թվականի որոշմամբ հետաձգվել է, իսկ վճռաբեկ բողոք ներկայացնելիս Ալիսա Համբարձումյանն ու Սոնա Մանուկյանը պետական տուրքը վճարել են որպես համապարտ պարտապաններ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ՝
- Սոնա Մանուկյանից հօգուտ Արամ Մակարյանի պետք է բռնագանձել հայցադիմումի համար վերջինիս կողմից նախապես վճարված 157.395 ՀՀ դրամ պետական տուրքի գումարը,
- Արամ Մակարյանից հօգուտ Ալիսա Համբարձումյանի պետք է բռնագանձել 40.000 ՀՀ դրամ՝ որպես վերաքննիչ բողոքի համար վերջինիս կողմից նախապես վճարված պետական տուրքի գումար,
- Սոնա Մանուկյանից ՀՀ պետական բյուջե պետք է բռնագանձել 151.400,33 ՀՀ դրամ՝ որպես Վերաքննիչ դատարանի 04.08.2022 թվականի որոշմամբ հետաձգված և վճարման ենթակա պետական տուրքի գումար:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ փաստաթղթերով հիմնավորված այլ դատական ծախսերի բացակայության պայմաններում այդ ծախսերի բաշխման հարցը պետք է համարել լուծված:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21․10․2022 թվականի որոշումը մասնակիորեն՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 02.05.2022 թվականի վճիռը՝ ընդդեմ նաև Ալիսա Համբարձումյանի հայցը մասնակիորեն բավարարելու՝ Ալիսա Համբարձումյանից համապատության կարգով ժառանգական գույքի արժեքի սահմաններում հօգուտ Արամ Մակարյանի թիվ ԵԱՆԴ/0326/02/12 քաղաքացիական գործով Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 13.07.2012 թվականի վճռով սահմանված գումարը, ինչպես նաև վճարված պետական տուրքի գումարները բռնագանձելու մասերով, բեկանել և փոփոխել այն՝ Արամ Մակարյանի հայցն ընդդեմ Ալիսա Համբարձումյանի՝ գումար բռնագանձելու պահանջի մասին, մերժել:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21․10․2022 թվականի որոշումը՝ մնացած մասով, թողնել անփոփոխ՝ սույն որոշման պատճառաբանություններով:
2. Սոնա Մանուկյանից հօգուտ Արամ Մակարյանի բռնագանձել 157.395 ՀՀ դրամ՝ որպես հայցադիմումի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:
Արամ Մակարյանից հօգուտ Ալիսա Համբարձումյանի բռնագանձել 40.000 ՀՀ դրամ՝ որպես վերաքննիչ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:
Սոնա Մանուկյանից ՀՀ պետական բյուջե բռնագանձել 151.400,33 ՀՀ դրամ՝ որպես վերաքննիչ բողոքի համար վճարման ենթակա պետական տուրքի գումար:
Այլ դատական ծախսերի բաշխման հարցը համարել լուծված:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող Գ. հակոբյան Զեկուցող Ա. Մկրտչյան Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ Ս. Մեղրյան Է. Սեդրակյան Վ. ՔՈՉԱՐՅԱՆ
Հատուկ կարծիք
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի կողմից թիվ ԵԴ/14938/02/21 քաղաքացիական գործով 25․04․2025 թվականին կայացված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ
25․04․2025 թվական
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 2025 թվականի ապրիլի 25-ին գրավոր ընթացակարգով քննելով Ալիսա Համբարձումյանի ու Սոնա Մանուկյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21․10․2022 թվականի որոշման դեմ՝ ըստ Արամ Մակարյանի հայցի ընդդեմ Ալիսա Համբարձումյանի ու Սոնա Մանուկյանի՝ գումար բռնագանձելու պահանջի մասին, Վճռաբեկ դատարանի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն, որոշվել է․ «ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21․10․2022 թվականի որոշումը մասնակիորեն՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 02.05.2022 թվականի վճիռը՝ ընդդեմ նաև Ալիսա Համբարձումյանի հայցը մասնակիորեն բավարարելու՝ Ալիսա Համբարձումյանից համապարտության կարգով ժառանգական գույքի արժեքի սահմաններում հօգուտ Արամ Մակարյանի թիվ ԵԱՆԴ/0326/02/12 քաղաքացիական գործով Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 13.07.2012 թվականի վճռով սահմանված գումարը, ինչպես նաև վճարված պետական տուրքի գումարները բռնագանձելու մասերով, բեկանել և փոփոխել այն՝ Արամ Մակարյանի հայցն ընդդեմ Ալիսա Համբարձումյանի՝ գումար բռնագանձելու պահանջի մասին, մերժել: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21․10․2022 թվականի որոշումը՝ մնացած մասով, թողնել անփոփոխ՝ սույն որոշման պատճառաբանություններով»։
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավոր Էդ․ Սեդրակյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով, շարադրում եմ հատուկ կարծիքն այդ մասի վերաբերյալ:
1. Վճռաբեկ դատարանը որպես գործի դատավարական նախապատմություն նշել է հետևյալը.
«Դիմելով դատարան՝ Արամ Մակարյանը պահանջել է Ալիսա Համբարձումյանից և Սոնա Մանուկյանից համապարտությամբ բռնագանձել 12․000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, 1․489․771 ՀՀ դրամ՝ որպես 02․12․2009 թվականից մինչև 13․07․2012 թվականը նշված գումարի նկատմամբ հաշվարկված ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսներ՝ դրանց հաշվարկը շարունակելով մինչև պարտքի գումարը փաստացի մարելու օրը։
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 02․05․2022 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն՝ վճռվել է «2․ Պարտապան Խաչիկ Վաղինակի Մանուկյանի ժառանգներ Սոնա Խաչիկի Մանուկյանից, Ալիսա Արմենակի Համբարձումյանից համապարտության կարգով ժառանգական գույքի արժեքի սահմաններում հօգուտ Արամ Լևոնի Մակարյանի բռնագանձել Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Ա. Բադիրյան) 13.07.2012 թվականի թիվ ԵԱՆԴ/0326/02/12 քաղաքացիական գործով կայացված վճռով սահմանված գումարը՝ ըստ որի «(...) պատասխանող Խաչիկ Վաղինակի Մանուկյանից հօգուտ հայցվոր Արամ Լևոնի Մակարյանի բռնագանձել 12.000 (տասներկու հազար) ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ փոխառության գումար, ինչպես նաև Պատասխանող Խաչիկ Վաղինակի Մանուկյանից հօգուտ հայցվոր Արամ Լևոնի Մակարյանի բռնագանձել նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսները` սկսած 02.12.2009 թվականից մինչև վճիռ կայացնելու օրը` 13.07.2012 թվականը, որը կազմում է 1.489.771 (մեկ միլիոն չորս հարյուր ութսունինը հազար յոթ հարյուր յոթանասունմեկ) ՀՀ դրամ` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսների հաշվեգրումը և բռնագանձումը շարունակելով մինչև պարտքի գումարի փաստացի մարման օրը: Պատասխանող Խաչիկ Վաղինակի Մանուկյանից հօգուտ հայցվոր Արամ Լևոնի Մակարյանի բռնագանձել 250.000 (երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ` որպես դատական ծախսի գումար, ինչպես նաև 50.000 (հիսուն հազար) ՀՀ դրամ` որպես նախապես վճարված պետական տուրքի գումար...»: 3. Պատասխանողներ Սոնա Խաչիկի Մանուկյանից և Ալիսա Արմենակի Համբարձումյանից համապարտության կարգով հօգուտ Արամ Լևոնի Մակարյանի բռնագանձել 12.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ բռնագանձելու համար վճարված պետական տուրքի գումարը՝ 127,600 ՀՀ դրամ, ինչպես նաև հաշվեգրված տոկոսների 1 489 771 ՀՀ դրամ գումարի բռնագանձման համար վճարված 29,795 ՀՀ դրամ գումարը, իսկ մնացած դատական ծախսերի հարցը համարել լուծված, հայցը մասնակի բավարարված լինելու պարագայում»:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 21․10․2022 թվականի որոշմամբ Ալիսա Համբարձումյանի և Սոնա Մանուկյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, ու Դատարանի 02․05․2022 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ։
Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Ալիսա Համբարձումյանը և Սոնա Մանուկյանը (ներկայացուցիչ Տիգրան Մուրադյան)։
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել»:
2. Վճռաբեկ դատարանը որպես վճռաբեկ բողոքի հիմքեր, հիմնավորումներ և պահանջ նշել է հետևյալը.
«Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է Սահմանադրության 6-րդ, 40-րդ, 61-րդ ու 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ, 13-րդ հոդվածներն ու թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ, 1184-րդ և 1243-րդ հոդվածները, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 2-4-րդ, 7-րդ, 9-րդ, 17-րդ ու 18-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-9-րդ, 13-րդ, 57-րդ, 59-րդ, 60-րդ, 62-րդ, 66-րդ, 120-րդ, 167-րդ, 169-րդ, 378-րդ, 379-րդ և 381-րդ հոդվածները։
Բողոք բերած անձինք նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել են հետևյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ թիվ ԵԱՆԴ/0326/02/12 քաղաքացիական գործով տրված կատարողական թերթի հիման վրա հարուցվել է կատարողական վարույթ, իսկ սույն գործի լուծման համար նշանակություն չունեն այն հանգամանքները, թե պարտապանի մահվան օրվա դրությամբ կատարողական վարույթը եղել է կարճված կամ կարճվել է պարտապանի սնանկության հիմքով, թե՝ ոչ, քանի որ այդ հարցերը դուրս են սույն գործի քննության առարկայի շրջանակներից, և եղել են թիվ ՎԴ/3285/05/15 վարչական գործով վեճի առարկա, իսկ հարկադիր կատարողն իր 29.06.2015 թվականի որոշմամբ վերացրել է թիվ 01/07-2841/13 կատարողական վարույթը կարճելու մասին որոշումը: Ավելին՝ պարտապանի մահացած լինելու դեպքում անգամ կարող էր հարուցվել կամ վերսկսվել կատարողական վարույթը, քանի որ մահացած պարտապանը կարող էր փոխարինվել իրավահաջորդով, իսկ դատական ակտի պահանջը՝ կատարվել։
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ թիվ ԵԱՆԴ/0326/02/12 քաղաքացիական գործով 13.07.2012 թվականի վճռի կատարման ժամկետը բաց թողնված լինելու հիման վրա տրված կատարողական թերթը ենթակա չէր կատարման։
Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ Դատարանն իրավասու չէր քննարկել և հայցի բավարարման հիմքում դնել այնպիսի հանգամանքներ, որոնք գործի քննության ընթացքում քննության առարկա չեն դարձել, հայցադիմումում ներկայացված չեն եղել, որոնց մասով նաև ապացուցման պարտականություն չի բաշխվել, մինչդեռ Դատարանը դուրս է եկել հայցի սահմաններից ու կատարել հայցի հիմքի լրացում։
Վերաքննիչ դատարանը քննարկման առարկա չի դարձրել այն հանգամանքը, որ հայցվորը չի հիմնավորել սնանկության վարույթը պարտապանի մահվան հիմքով կարճված լինելու, կատարողական վարույթով կատարողական գործողությունները վերականգնելու որևէ ընթացակարգ նախատեսված չլինելու, ինչպես նաև դատական ակտի կատարման համար վերջինիս կողմից օրենքով նախատեսված գործողություններ ձեռնարկված լինելու փաստերը, մինչդեռ թիվ ՎԴ/3285/05/15 վարչական գործով հաստատվել է, որ հայցվորը հետամուտ չի եղել օրենքով սահմանված ժամկետների պահպանմանը։
Վերաքննիչ դատարանը գտել է, որ թիվ ԵԱՆԴ/0326/02/12 քաղաքացիական գործով 13.07.2012 թվականի վճռի կատարողական հատկանիշը կորցնելու հանգամանքն էական չէ, քանի որ այդ վճռից բխող պարտավորության մասին նշված է 24.11.2020 թվականի ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրում, մինչդեռ հաշվի չի առել, որ այդ կերպ մի կողմից իմաստազրկել է վճռի կատարողական հատկանիշը կորցնելու ինստիտուտի առկայությունը և գոյությունը, մյուս կողմից չի պատճառաբանել, թե ո՞ր իրավական ակտից է բխում նման մոտեցումը:
Վերաքննիչ դատարանը խախտել է իրավական որոշակիության սկզբունքը, քանի որ թիվ ՎԴ/3285/05/15 վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 01.11.2016 թվականին կայացրած և օրինական ուժի մեջ մտած որոշումն անտեսելու հետևանքով կայացրել է դրան հակասող դատական ակտ։
Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ հայցվորի կողմից պարտապանի ժառանգին պահանջ ներկայացված լինելու փաստը հաստատված է համարվել առանց բավարար ապացույցի։ Նշված փաստի հաստատման համար հիմք է ընդունվել նոտարի 11.12.2020 թվականի գրությունը, մինչդեռ գործում առկա ապացույցներից հետևում է, որ այդ գրությունը հակասում է նույն նոտարի կողմից ներկայացված փաստաթղթերին։ Նոտարը 22.09.2021 թվականի գրությամբ տրամադրել է Խաչիկ Մանուկյանից ստացած ժառանգական զանգվածի մեջ մտնող գույքի կազմի վերաբերյալ փաստաթղթերի պատճեններ, որոնցում բացակայում է ժառանգության բացման վայրի նոտարին տրված հայցվորի պահանջը:
Բացի այդ, նոտարի 11.12.2020 թվականի գրությունն անարժանահավատ է և հակասում է 22.09.2021 թվականի գրությամբ ներկայացված փաստաթղթերին, քանի որ 11.12.2020 թվականի գրությամբ նոտարը նշել է, որ ժառանգությունն ընդունած ժառանգ է հանդիսանում նաև Ալիսա Համբարձումյանը, մինչդեռ ինչպես հետևում է նոտարի 22.09.2021 թվականի գրությամբ ներկայացված փաստաթղթերից, մասնավորապես՝ ըստ օրենքի ժառանգության վկայագրից, Խաչիկ Մանուկյանի ժառանգությունն ընդունած ժառանգ է հանդիսացել միայն Սոնա Մանուկյանը, իսկ Ալիսա Համբարձումյանը հրաժարվել է ժառանգությունից: Վերջինս ստացել է ամուսնության ընթացքում ձեռք բերված գույքում իր բաժնեմասը, որը չի մտել ժառանգական զանգվածի մեջ:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են բեկանել Վերաքննիչ դատարանի 21.10.2022 թվականի որոշումը և փոփոխել այն՝ հայցը մերժել»:
3. Վճռաբեկ դատարանը որպես վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստեր նշել է հետևյալը.
«Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) թիվ ԵԱՆԴ/0326/02/12 քաղաքացիական գործով Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 13․07․2012 թվականի վճռով Արամ Մակարյանի հայցն ընդդեմ Խաչիկ Մանուկյանի բավարարվել է մասնակիորեն՝ վճռվել է. «(…) պատասխանող Խաչիկ Վաղինակի Մանուկյանից հօգուտ հայցվոր Արամ Լևոնի Մակարյանի բռնագանձել 12.000 (տասներկու հազար) ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ փոխառության գումարը: Պատասխանող Խաչիկ Վաղինակի Մանուկյանից հօգուտ հայցվոր Արամ Լևոնի Մակարյանի բռնագանձել նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսները` սկսած 02.12.2009 թվականից մինչև վճիռ կայացնելու օրը` 13.07.2012 թվականը, որը կազմում է 1 489 771 (մեկ միլիոն չորս հարյուր ութսունինը հազար յոթ հարյուր յոթանասունմեկ) ՀՀ դրամ` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսների հաշվեգրումը և բռնագանձումը շարունակելով մինչև պարտքի գումարի փաստացի մարման օրը։ 2. Պատասխանող Խաչիկ Վաղինակի Մանուկյանից հօգուտ հայցվոր Արամ Լևոնի Մակարյանի բռնագանձել 250․000 (երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ` որպես դատական ծախսի գումար, ինչպես նաև 50.000 (հիսուն հազար) ՀՀ դրամ` որպես նախապես վճարված պետական տուրքի գումար: 3. Պատասխանող Խաչիկ Վաղինակի Մանուկյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի բռնագանձել 73 467,42 (յոթանասուներեք հազար չորս հարյուր վաթսունյոթ ամբողջ քառասուներկու) ՀՀ դրամ` որպես պետական տուրքի գումար» (նշված վճիռն օրինական ուժի մեջ է մտել 05․04․2013 թվականին՝ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի որոշման հիման վրա) (հատոր 1-ին, գ․թ․ 8-15, 45-49)․
2) Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ Մ․ Խուրշուդյանը 21.12.2020 թվականի գրությամբ Արամ Մակարյանին հայտնել է, որ «(…) թիվ ԵԱՆԴ/0326/02/12 կատարողական թերթի հիմքով Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք բաժնում հարուցվել է թիվ 01/07-2841/13 /կոդ 01139846 կատարողական վարույթ։ ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 17.06.2013թ. թիվ ԴԴ-17-ԵԿԴ/0067/04/13 վճռով պարտապան Խաչիկ Վաղինակի Մանուկյանը ճանաչվել է սնանկ: Թիվ 01139846 կատարողական վարույթը 26.17.2013թ. կարճվել է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 42 հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի հիմքով: «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 42 հոդվածի 3-րդ մասի համաձայն կարճված կատարողական վարույթը չի կարող վերսկսվել, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: (…) Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք բաժնում առկա չէ թիվ ԵԱՆԴ/0326/02/12 կատարողական թերթի հիմքով ընթացիկ կամ ավարտված կատարողական վարույթ, ուստի նման պայմաններում հնարավոր չէ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածով սահմանված կարգով կատարողական վարույթի կողմին փոխարինել իրավահաջորդով» (հատոր 2-րդ, գ․թ․ 67)․
3) 24․11․2020 թվականի ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի համաձայն՝ Խաչիկ Մանուկյանը մահացել է 13․09․2019 թվականին, ում գույքի նկատմամբ ժառանգ է հանդիսանում դուստրը՝ Սոնա Մանուկյանը։ Ժառանգական գույքը, որի նկատմամբ տրվել է վկայագիրը, բաղկացած է նաև թիվ ԵԱՆԴ/0326/02/12 քաղաքացիական գործով Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 13․07․2012 թվականի վճռով պարտատեր Արամ Մակարյանի հանդեպ առկա պարտավորության 1/2-րդ մասից (հատոր 2-րդ, գ․թ․ 75)․
4) 24․11․2020 թվականի սեփականության իրավունքի վկայագրով նոտար Քրիստինե Արսենյանը հաստատել է, որ Ալիսա Համբարձումյանը Խաչիկ Մանուկյանի հետ համարվում է նաև Արամ Մակարյանի հանդեպ առկա պարտավորության համասեփականատեր, ունի այդ ամենի 1/2 բաժնի նկատմամբ սեփականության իրավունք։ Ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող գույքի նշված բաժնի սեփականության իրավունքը նույն վկայագրով հաստատվում է կնոջ՝ Ալիսա Համբարձումյանի անվամբ ու բաղկացած է նաև թիվ ԵԱՆԴ/0326/02/12 քաղաքացիական գործով Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 13․07․2012 թվականի վճռով պարտատեր Արամ Մակարյանի հանդեպ առկա պարտավորության 1/2-րդ մասից (հատոր 2-րդ, գ․թ․ 78)․
5) նոտար Քրիստինե Արսենյանը 11․12․2020 թվականի գրությամբ Արամ Մակարյանին հայտնել է, որ «(…) հիմք ընդունելով Ձեր կողմից որպես պարտատեր 02.03.2020թ. ներկայացված դիմումը հանգուցյալ Խաչիկ Վաղինակի Մանուկյանի (մահացած 13 սեպտեմբերի 2019թ) նկատմամբ, տեղեկացնում եմ Ձեզ, որ 21.11.2020թ. ժառանգ` Սոնա Խաչիկի Մանուկյանի և հանգուցյալ Խաչիկ Վաղինակի Մանուկյանի կնոջ` Ալիսա Արմենակի Համբարձումյանի անվամբ վավերացվել են ժառանգության և սեփականության վկայագրեր, որով Ձեր հանդեպ առկա պարտավորությունը փոխանցվել է Սոնա Խաչիկի Մանուկյանին և Ալիսա Արմենակի Համբարձումյանին` յուրաքանչյուրին 1/2-րդ բաժնով» (հատոր 1-ին, գ․թ․ 16)»:
4. Վճռաբեկ դատարանը որպես պատճառաբանություններ և եզրահանգումներ նշել է հետևյալը.
«Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ ու 66-րդ հոդվածների խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը։
Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արդյունավետ դատական պաշտպանության և դատարանի մատչելիության իրավունքի համատեքստում անդրադառնալ դատական ակտի կատարելիության հատկանիշի մեկնաբանմանը, ինչպես նաև վերահաստատել դատարանի կողմից բազմակողմանի, լրիվ ու օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ գործում առկա բոլոր ապացույցները գնահատելու վերաբերյալ նախկինում արտահայտած իր դիրքորոշումները:
Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան:
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք: (…):
Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք ՀՀ սահմանադրական օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը պարտադիր են դրանց հասցեատերերի համար:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը չկատարելն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր անձ իրավունք ունի նույն օրենսգրքով սահմանված կարգով դիմելու դատարան` Սահմանադրությամբ, օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կամ պայմանագրով նախատեսված իր իրավունքների և օրինական շահերի պաշտպանության համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը, ինչպես նաև դատարանի պահանջները կատարման համար պարտադիր են դրանց հասցեատերերի համար և ենթակա են կատարման Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:
Նույն հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ դատական ակտի և դատարանի պահանջների չկատարումը հանգեցնում է օրենքով նախատեսված պատասխանատվության:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գործին մասնակցող անձն իրականացնում է իր դատավարական իրավունքները, տնօրինում է դատական պաշտպանության միջոցները և եղանակները սեփական հայեցողությամբ՝ օրենքով սահմանված կարգով:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ Եվրոպական դատարան) հետևողականորեն ձևավորված նախադեպային իրավունքի համաձայն՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված արդար դատաքննության իրավունքի կարևոր բաղադրիչն է անձի օգտին կայացված օրինական ուժի մեջ մտած դատական ակտի կատարումն ապահովելու իրավունքը։ Այս առնչությամբ, մասնավորապես, Եվրոպական դատարանը գտել է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված արդար դատաքննության իրավունքը երևակայական կլիներ, եթե պետության իրավական համակարգը թույլ տար, որ վերջնական և պարտադիր ուժ ունեցող դատական ակտերը մնային անկատար՝ ի վնաս կողմի։ Ըստ Եվրոպական դատարանի՝ դժվար կլիներ պատկերացնել, որ 6-րդ հոդվածը, մանրամասն նկարագրելով կողմերին տրամադրվող դատավարական երաշխիքները, չպաշտպաներ դատական ակտերի կատարումը․ եթե 6-րդ հոդվածը վերաբերեր բացառապես դատարանի մատչելիության իրավունքին ու դատավարությանը, ապա կառաջանային իրավունքի գերակայության սկզբունքի հետ անհամատեղելի իրավիճակներ։ Ուստի դատարանի կողմից կայացված ցանկացած դատական ակտի կատարում պետք է դիտվի որպես արդար դատաքննության անբաժանելի մաս՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի իմաստով (տե՛ս Հորնսբին ընդդեմ Հունաստանի թիվ 18357/91 գանգատով Եվրոպական դատարանի 19.03.1997 թվականի վճիռը, կետ 40)։
Ըստ Եվրոպական դատարանի՝ դատական ակտերի կատարման ներպետական ընթացակարգի բարդությունը կամ պետության բյուջետային համակարգը չի կարող պետությանն ազատել յուրաքանչյուրի՝ ողջամիտ ժամկետում պարտադիր և կատարման ենթակա դատական ակտի կատարման իրավունքը երաշխավորելու պարտականությունից: Մասնակից պետությունների խնդիրն է իրենց իրավական համակարգերը կազմակերպել այնպես, որ կարողանան կատարել իրենց այս պարտականությունը (տե՛ս նույն վճիռը, կետ 70):
Եվրոպական դատարանն իր նախադեպային իրավունքում արտահայտել է այն դիրքորոշումը, որ Պայմանավորվող պետությունները ոչ միայն պետք է ամրագրեն քաղաքացիական իրավունքների դատական պաշտպանության իրավունքը, այլև կոնկրետ գործով պետք է ապահովեն անձի կողմից այդ իրավունքի իրականացման իրական հնարավորությունը (տե՛ս Colozza v. Italy թիվ 9024/80 գանգատով Եվրոպական դատարանի 12.02.1985 թվականի վճիռը, կետ 28):
Եվրոպական դատարանը փաստել է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը պաշտպանում է վերջնական, պարտադիր դատական որոշումների կատարումը (տե՛ս Ouzounis and others v. Greece թիվ 49144/99 գանգատով Եվրոպական դատարանի 18․04․2002 թվականի վճիռը, կետ 21)։ Ցանկացած դատարանի կողմից կայացված որոշումների կատարման իրավունքը «դատարան դիմելու իրավունքի» բաղկացուցիչ մասն է, հակառակ պարագայում Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը կդառնա իմաստազուրկ (տե՛ս Burdov v. Russia թիվ 59498/00 գանգատով Եվրոպական դատարանի 07․05․2002 թվականի վճիռը, կետ 34, 37)։
Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (այսուհետ՝ Վենետիկի հանձնաժողով) 18.03.2016 թվականին ընդունած «Իրավունքի գերակայության հսկիչ ցանկ»-ը, ի թիվս այլնի, Եվրոպայի խորհրդի մասնակից պետություններում իրավունքի գերակայության գնահատման չափանիշ է դիտարկում նաև իրավական որոշակիությունը, որի դրսևորումներից է res judicata սկզբունքը: Այս սկզբունքի պահանջն է, ի թիվս այլնի, վերջնական դատական ակտերի կատարման ապահովումը: Դատական ակտը չկատարելու արդյունքում իմաստազրկվում է դատական պաշտպանության իրավունքը և իրավունքի գերակայությունը («Իրավունքի գերակայության հսկիչ ցանկ», կետ 107):
Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 09.09.2003 թվականի «Դատական ակտերի կատարման մասին» թիվ Rec(2003)17 հանձնարարականում ամրագրված է, որ «Մասնակից պետություններն ունեն պարտականություն երաշխավորելու վերջնական և պարտադիր դատական ակտերի կատարումը»: Հանձնարարականի «Կատարման ընթացակարգերը» բաժնի «1.b» կետի համաձայն՝ որպեսզի կատարման ընթացակարգը լինի հնարավորինս արդյունավետ, դատական ակտերը պետք է կատարվեն կիրառելի օրենքներին ու դատական ակտերին համապատասխան: Ցանկացած օրենք պետք է լինի բավարար չափով մանրամասն՝ ապահովելու համար գործընթացի որոշակիությունն ու թափանցիկությունը, կանխատեսելիությունն ու արդյունավետությունը:
Նշված հանձնարարականի արդյունավետ կատարումն ապահովող ուղեցույցի (ընդունված Արդարադատության արդյունավետության եվրոպական հանձնաժողովի (CEPEJ) կողմից) համաձայն՝ իրավունքի գերակայության ապահովման և դատարանների նկատմամբ վստահության ապահովումը պահանջում է դատական ակտերի կատարման արդյունավետ և արդար գործընթաց:
Համակարգային վերլուծության ենթարկելով վերը շարադրված իրավական դիրքորոշումները, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քաղաքացիական դատավարության բուն նպատակն անձանց խախտված կամ վիճարկվող իրավունքների, ազատությունների և օրինական շահերի պաշտպանությունն է, ինչն ապահովվելու նպատակով օրենսդիրը սահմանել է նաև դատական ակտի իրական կատարման (իրականացման) ապահովումը կարգավորող համապատասխան իրավական նորմեր։ Դատական ակտը չկատարելը սահմանափակում է դատարանի մատչելիության իրավունքը՝ անձին զրկելով արդյունավետ դատական պաշտպանությունից, քանի որ կատարելիությունը եզրափակիչ դատական ակտի այն հատկանիշն է, որի իրացմամբ կենսագործվում է արդարադատության նպատակը՝ իրավունքի սուբյեկտների խախտված կամ վիճարկվող իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը։ Դատական ակտերի պարտադիրության սկզբունքի իրացումը պետք է գործնականում ապահովվի այդ ակտերի կատարումը երաշխավորող արդյունավետ ընթացակարգերի միջոցով։ Արդյունավետ են այն ընթացակարգերը, որոնք հնարավորություն են տալիս դատական ակտի կատարումն ապահովելու ողջամիտ ժամկետում և ամբողջությամբ վերականգնելու շահագրգիռ անձի խախտված կամ վիճարկվող իրավունքներն ու օրինական շահերը։ Ըստ այդմ, յուրաքանչյուր կոնկրետ դեպքում դատական ակտի կատարված լինելու հանգամանքը գնահատելու համար անհրաժեշտ է պարզել՝ արդյո՞ք վերականգնված է իրավունքի սուբյեկտի այն իրավունքը կամ օրինական շահը, որի պաշտպանությամբ վերջինս դիմել էր դատարան։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 57-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ապացույց է այն փաստական տվյալը, որի հետազոտման և գնահատման հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիմքում դրված, ինչպես նաև գործի կամ հարցի լուծման համար նշանակություն ունեցող այլ փաստերի առկայությունը կամ բացակայությունը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գործի լուծման համար նշանակություն ունեցող բոլոր փաստերը, բացառությամբ նույն օրենսգրքի 61-րդ հոդվածով նախատեսված փաստերի, ենթակա են ապացուցման:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պարտավոր է ապացուցել իր պահանջների և առարկությունների հիմքում դրված ու գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, եթե այլ բան նախատեսված չէ նույն օրենսգրքով կամ այլ օրենքներով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը, գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ։
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ յուրաքանչյուր ապացույց ենթակա է գնահատման վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության, իսկ բոլոր ապացույցներն իրենց համակցության մեջ` փաստի հաստատման համար բավարարության տեսանկյունից:
Նախկինում կայացրած որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը` հաշվի առնելով դրանց համակցությունն ու փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքն ու ներքին համոզմունքը (տե՛ս Ռուզաննա Թորոսյանն ընդդեմ Նվեր Մկրտչյանի թիվ ԵԱՔԴ/1688/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.07.2011 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ ապացույցի գնահատումն ապացույցների տրամաբանական և իրավաբանական որակումն է՝ դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության ու բավարարության տեսանկյունից: Ընդ որում` ապացույցների բավարարությունը գործով ձեռք բերված ապացույցների այնպիսի համակցությունն է, որը հնարավորություն է տալիս վերջնական եզրահանգում կատարելու որոնվող փաստերի առկայության կամ բացակայության վերաբերյալ: Ապացույցների գնահատումը բավարարության տեսանկյունից հետապնդում է ապացույցների միջև հակասությունները վերացնելու նպատակ՝ այնպես, որ փարատվեն ստացված ամբողջ ապացուցողական զանգվածից կատարված հետևությունների ճշմարտացիության վերաբերյալ կասկածները: Ապացույցների անբավարար լինելու դեպքում գործի հանգամանքների վերաբերյալ դատարանը կարող է կատարել ոչ թե որոշակի, այլ հավանական եզրակացություններ, մինչդեռ դատարանի կողմից գործն ըստ էության լուծող դատական ակտը չի կարող հիմնված լինել հավանական եզրակացությունների և դատողությունների վրա (տե՛ս «Շենքերի կառավարում» համատիրությունն ընդդեմ Մասիս Ղազանչյանի թիվ ԵԱՔԴ/0483/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ դատարանի կողմից իր ներքին համոզմունքի հիման վրա ապացույցների գնահատումն ապացույցների տրամաբանական և իրավաբանական որակումն է` դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության ու բավարարության տեսանկյունից, որի միջոցով որոշվում է գործի լուծման համար նշանակություն ունեցող և ապացուցման ենթակա փաստի հաստատված կամ հերքված լինելու, ինչպես նաև վիճելի լինելու հարցը: Գործի քննության ընթացքում գործով ներկայացված ապացույցները դատարանի կողմից ենթակա են հետազոտման դրանց առանձին-առանձին ու իրենց համակցությամբ ստուգելու, դրանց միջև հակասությունների վեր հանման և ապացույցների ամբողջական համակարգ ստեղծելու միջոցով (տե՛ս Աննա Պողոսյանն ընդդեմ Գևորգ Սարգսյանի ու մյուսների թիվ ԱՐԱԴ/2261/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.07.2023 թվականի որոշումը)։
Ապացույցների հետազոտման լրիվությունը ենթադրում է գործով ներկայացված (ձեռքբերված) բոլոր վերաբերելի և թույլատրելի ապացույցների ընկալում ու ստուգում, փաստերի գոյության կամ բացակայության մասին վերջնական եզրահանգումներ կատարելու համար անհրաժեշտ և բավարար ամբողջ ապացուցողական նյութի վերլուծություն ու ստուգում։ Ապացույցների հետազոտման բազմակողմանիությունը ենթադրում է, որ գործում առկա ապացույցների ուսումնասիրության (ընկալման) ընթացքում դատարանը պետք է հաշվի առնի գործին մասնակցող անձանց և դատավարության այլ մասնակիցների դատողությունն ու բացատրությունները՝ միաժամանակ իր իրավասության սահմաններում ձեռնարկելով բոլոր անհրաժեշտ միջոցները ստացված փաստական տվյալների արժանահավատությունը ստուգելու համար: Ապացույցների հետազոտման օբյեկտիվությունը ենթադրում է, որ դատարանն ապացույցները հետազոտելիս որևէ կերպ չպետք է շահագրգռված լինի գործի ելքով և անկողմնակալ վերաբերմունք ցուցաբերի ապացույցների հետազոտման ընթացքում` ապահովելով կողմերի մրցակցությունն ու իրավահավասարությունը և զերծ մնալով գործի ելքի կամ այս կամ այն ապացույցի արժանահավատության վերաբերյալ նախնական դատողություններ կատարելուց։ Դատարանի կողմից ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտությունն առաջնահերթ նշանակություն ունի դրանք առանձին-առանձին ու իրենց համակցության մեջ ճիշտ գնահատելու` դրանց արժանահավատությունը և բավարարությունը ճիշտ որոշելու ու գործի քննության արդյունքում օրինական և հիմնավորված դատական ակտ կայացնելու համար (տե՛ս Տիգրան Հովհաննիսյանն ընդդեմ Անթրանիկ Բողոսսյանի և Հայկ Մարտիրոսյանի թիվ ԵԴ/18039/02/19 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.09.2023 թվականի որոշումը)։
Դատարանի կողմից ապացույցների գնահատման արդյունքներն արտացոլվում են դատական ակտի պատճառաբանական մասում, որտեղ դատարանը պետք է մատնացույց անի այն ապացույցները, որոնց վրա կառուցում է իր եզրահանգումներն ու հետևությունները, ինչպես նաև այն դատողությունները, որոնցով հերքվում է այս կամ այն ապացույցը: Դատական ակտը կարող է համարվել պատշաճ կերպով պատճառաբանված միայն այն դեպքում, երբ դրա պատճառաբանական մասում դատարանը ցույց է տվել ապացույցների գնահատման հարցում իր ներքին համոզմունքի ձևավորման օբյեկտիվ հիմքերը (տե՛ս Արման Վարդազարյանն ընդդեմ Կարինե Վարդազարյանի թիվ ԵԱՔԴ/0598/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.04.2019 թվականի որոշումը):Վերոգրյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ
Սույն գործի փաստերի համաձայն՝ թիվ ԵԱՆԴ/0326/02/12 քաղաքացիական գործով Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 13․07․2012 թվականի վճռով Արամ Մակարյանի հայցն ընդդեմ Խաչիկ Մանուկյանի բավարարվել է մասնակիորեն՝ վճռվել է. «(…) պատասխանող Խաչիկ Վաղինակի Մանուկյանից հօգուտ հայցվոր Արամ Լևոնի Մակարյանի բռնագանձել 12.000 (տասներկու հազար) ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ փոխառության գումարը: Պատասխանող Խաչիկ Վաղինակի Մանուկյանից հօգուտ հայցվոր Արամ Լևոնի Մակարյանի բռնագանձել նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսները` սկսած 02.12.2009 թվականից մինչև վճիռ կայացնելու օրը` 13.07.2012 թվականը, որը կազմում է 1․489․771 (մեկ միլիոն չորս հարյուր ութսունինը հազար յոթ հարյուր յոթանասունմեկ) ՀՀ դրամ` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսների հաշվեգրումը և բռնագանձումը շարունակելով մինչև պարտքի գումարի փաստացի մարման օրը։ 2. Պատասխանող Խաչիկ Վաղինակի Մանուկյանից հօգուտ հայցվոր Արամ Լևոնի Մակարյանի բռնագանձել 250․000 (երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ` որպես դատական ծախսի գումար, ինչպես նաև 50.000 (հիսուն հազար) ՀՀ դրամ` որպես նախապես վճարված պետական տուրքի գումար: 3. Պատասխանող Խաչիկ Վաղինակի Մանուկյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի բռնագանձել 73․467,42 (յոթանասուներեք հազար չորս հարյուր վաթսունյոթ ամբողջ քառասուներկու) ՀՀ դրամ` որպես պետական տուրքի գումար» (նշված վճիռն օրինական ուժի մեջ է մտել 05․04․2013 թվականին՝ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի որոշման հիման վրա)։
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ Մ․ Խուրշուդյանը 21.12.2020 թվականի գրությամբ Արամ Մակարյանին հայտնել է, որ «(…) թիվ ԵԱՆԴ/0326/02/12 կատարողական թերթի հիմքով Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք բաժնում հարուցվել է թիվ 01/07-2841/13 /կոդ 01139846 կատարողական վարույթ։ ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 17.06.2013թ. թիվ ԴԴ-17-ԵԿԴ/0067/04/13 վճռով պարտապան Խաչիկ Վաղինակի Մանուկյանը ճանաչվել է սնանկ: Թիվ 01139846 կատարողական վարույթը 26.17.2013թ. կարճվել է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 42 հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի հիմքով: «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 42 հոդվածի 3-րդ մասի համաձայն կարճված կատարողական վարույթը չի կարող վերսկսվել, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: (…) Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք բաժնում առկա չէ թիվ ԵԱՆԴ/0326/02/12 կատարողական թերթի հիմքով ընթացիկ կամ ավարտված կատարողական վարույթ, ուստի նման պայմաններում հնարավոր չէ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածով սահմանված կարգով կատարողական վարույթի կողմին փոխարինել իրավահաջորդով»։
Սույն գործով ներկայացված վճռաբեկ բողոքում բողոք բերած անձինք նշել են, որ թիվ ԵԱՆԴ/0326/02/12 քաղաքացիական գործով Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 13․07․2012 թվականի վճիռը կորցրել է իր կատարողական հատկանիշը, որպիսի հանգամանքն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից։
Դատարանը, անդրադառնալով թիվ ԵԱՆԴ/0326/02/12 քաղաքացիական գործով 13․07․2012 թվականի վճռով ճանաչված պարտավորության հարկադիր կատարման գործընթացին, 02․05․2022 թվականի վճռում արձանագրել է, որ «(…) պարտապանից գումար բռնագանձելու վերաբերյալ կատարողական վարույթ հարուցվել է, որը կասեցվել, այնուհետև կարճվել է պարտապանի սնանկ լինելու հիմքով, հետևաբար պատասխանողի այն պնդումը, որ կատարողական թերթ չի ներկայացվել, չի համապատասխանում իրականությանը: Անդրադառնալով, կատարողական փուլում պարտապանին իրավահաջորդով փոխարինելու հարցին, ապա դատարանը նկատում է, որ պարտապանի մահվան օրվա դրությամբ կատարողական վարույթ առկա չի եղել, հետևաբար իրավահաջորդով փոխարինելու հարց չէր կարող քննարկվել: (…) դատարանը հաստատված է համարում այն փաստը, որ պարտատերը դատական ակտի հարկադիր կատարման ուղղությամբ օրենքով նախատեսված գործողություններ է իրականացրել՝ կատարողական թերթ է ներկայացրել հարկադիր կատարման ծառայություն, իսկ հարկադիր կատարման գործողությունները դադարել են պարտատիրոջ կամքից անկախ հանգամանքներով: Կատարողական վարույթը կարճվել է պարտապանի սնանկության հիմքով, որն իմպերատիվ հիմք է ոչ միայն կատարողական գործողությունները դադարեցնելու, այլև ամբողջ վարույթը կարճելու համար, իսկ պարտապանի մահն էլ հիմք է հանդիսացել սնանկության վարույթը կարճելու համար: Սնանկության վարույթը կարճելուց հետո կարճված կատարողական վարույթով կատարողական գործողությունները վերականգնելու որևէ ընթացակարգ օրենքով նախատեսված չէ, ուստի դատարանը իրավաչափ է համարում սույն գործով հայցվորի որպես պարտատիրոջ պարտապանի ժառանգներին պահանջ ներկայացնելու գործողությունը, այսինքն պարտատերը հետամուտ է եղել դատական ակտի կատարման հարցում և ձեռնարկել է օրենքով նախատեսված գործողությունները»։
Վերաքննիչ դատարանը 21․10․2022 թվականի որոշմամբ անդրադարձել է բողոքի այն փաստարկին, որ «թիվ ԵԱՆԴ 0326/02/12 գործով 13.07.2012թ. կայացված վճիռը կորցրել է իր կատարողական հատկանիշը, քանի որ հայցվորը բաց է թողել այն կատարման ներկայացնելու մեկամյա ժամկետը, ուստի՝ սույն հայցը ներկայացնելով հայցվորը փորձել է վերականգնել բաց թողնված ժամկետը», և վարչական ակտի իրավաչափության կանխավարկածի վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումներով արտահայտված իրավական դիրքորոշումների վկայակոչմամբ արձանագրել, որ «(…) գործով հաստատված է, որ պատասխանողներն ընդունել են Խաչիկ Վաղինակի Մանուկյանի ժառանգությունը, որի ժառանգական զանգվածը բաղկացած է եղել նաև թիվ ԵԱՆԴ/0326/02/12 գործով 13.07.2012թ. վճռով հաշվարկվող պարտավորությունից, ուստի՝ վերջիններս ընդունելով ժառանգությունը, ընդունել են նաև հայցվորի հանդեպ ունեցած պարտավորությունը։ Հաշվի առնելով այն, որ պատասխանողները մինչև ժառանգությունն ընդունելն օրենքով սահմանված կարգով չեն վիճարկել «կատարելիության հատկանիշները կորցրած» դատական ակտով բռնագանձման ենթակա գումարը ժառանգական զանգվածում ներառելը, այն, որ նոտարն առանց 02․03․2020 թվականի դիմումի (ինչպես պնդում են բողոքաբերները) գրանցել է հայցվորի հանդեպ պատասխանողների իրավանախորդի ունեցած պարտավորությունը, այսինքն՝ նոտարի գործողությունների իրավաչափությունը, ուստի՝ գործում է ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերի՝ իրավաչափ լինելու կանխավարկածը, անկախ նրանից դրանով ժառանգական զանգվածի մեջ ներառվել է կատարելիության հատկանիշները կորցրած դատական ակտ, թե՝ ոչ։ Այսպես՝ տվյալ դեպքում, կա պարտավորություն, որն ընդունվել է ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերով, առանց վիճարկելու դրանց իրավաչափությունը, այդ թվում՝ կատարելիության հատկանիշները կորցրած լինելը»։
Շարադրված պատճառաբանությունները մասամբ հիմնավորված համարելով հանդերձ՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Արամ Մակարյանը ձեռնարկել է թիվ ԵԱՆԴ/0326/02/12 քաղաքացիական գործով Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 13․07․2012 թվականի վճռի հարկադիր կատարմանն ուղղված անհրաժեշտ գործողություններ, տրվել է կատարողական թերթ, որի հիման վրա հարուցվել է թիվ 01/07-2841/13 կատարողական վարույթը։ Մինչդեռ նշված վարույթը պարտապան Խաչիկ Մանուկյանին սնանկ ճանաչելու հիմքով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի ուժով կարճվել է, իսկ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ կարճված կատարողական վարույթը չի կարող վերսկսել։ Ավելին՝ 13․09․2019 թվականին Խաչիկ Մանուկյանը մահացել է, և ընթացիկ կամ ավարտված կատարողական վարույթ առկա չլինելու պայմաններում «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածով սահմանված կարգով հնարավոր չի եղել մահացած պարտապանին փոխարինել իրավահաջորդով։
Փաստերի նման դասավորվածության պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով ճանաչված իր պահանջի բավարարում ստանալու նպատակով պահանջատեր Արամ Մակարյանը չի ունեցել ոչ այլ ելք, քան հանգուցյալ Խաչիկ Մանուկյանի ժառանգների դեմ հայց ներկայացնելն է։ Հարուցված կատարողական վարույթի շրջանակներում պահանջատեր Արամ Մակարյանը չի ստացել իր պահանջի բավարարում՝ միաժամանակ զրկված լինելով դրա շրջանակում իրավաչափ որևէ եղանակով պահանջի բավարարում ստանալու հնարավորությունից, հետևաբար վերջինիս իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունն իրացնելու արդյունավետ միջոցը տվյալ դեպքում եղել է դատական պաշտպանության դիմելը։
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ թիվ ԵԱՆԴ/0326/02/12 քաղաքացիական գործով Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 13․07․2012 թվականի վճռի կատարողական հատկանիշը կորսված լինելու մասին բողոք բերած անձանց փաստարկը հիմնավորված չէ՝ հիմք ընդունելով պահանջատեր Արամ Մակարյանի համար արդյունավետ դատական պաշտպանության ու դատարանի մատչելիության իրավունքներն ապահովելու անհրաժեշտությունը, ինչպես նաև օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի անկատար մնալու անթույլատրելիությունը։
Վճռաբեկ դատարանը միաժամանակ հիմնավորված չի համարում ժառանգության իրավունքի վկայագրի՝ վարչական ակտ լինելու կապակցությամբ Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները, համապատասխանաբար վարչական ակտի իրավաչափության կանխավարկածի մասին ՀՀ վճռաբեկ դատարանի նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումները վկայակոչելը, քանի որ «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասով թեև սահմանված է, որ նոտարն արդարադատության իրականացմանը նպաստող հանրային ծառայություններ իրականացնող անձ է, այսինքն` ժառանգության իրավունքի վկայագիր տալիս իրականացնում է հանրային գործառույթ, այդուհանդերձ նոտարը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի իմաստով չի հանդիսանում գործադիր իշխանության հանրապետական, տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմին կամ դրա պաշտոնատար անձ։ Նշվածից բխում է, որ նոտարն ինստիտուցիոնալ առումով վարչական մարմին չէ, օժտված չէ այլ պետական մարմնի կամ դրա պաշտոնատար անձի կարգավիճակով, այսինքն` ՀՀ իրավական համակարգում գործառութային առումով վարչական մարմին չէ: Ավելին՝ ժառանգության իրավունքի վկայագիրը տրվում է մասնավոր իրավունքի, մասնավորապես՝ ժառանգական իրավունքի կոնկրետ հարցի կարգավորման ոլորտում` ի տարբերություն վարչական ակտի, որն ընդունվում է հանրային իրավունքի բնագավառում («Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մաս):
Ժառանգության իրավունքի վկայագիրը նոտարական ակտ է, որը բավարարում է «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 36․1-րդ կետի 2-րդ մասով դրան առաջադրվող բոլոր պայմաններին, ունի հանրային հեղինակություն և լիարժեք ապացուցողական ուժ, սակայն օրինական ուժի մեջ մտած դատական ակտի կատարելիության չափանիշի գնահատման հարցում որևէ նշանակություն չունի։
Այս համատեքստում Վճռաբեկ դատարանն այդուհանդերձ հիմնավորված չի համարում ստորադաս դատարանների կողմից Խաչիկ Մանուկյանի ժառանգին Արամ Մակարյանի կողմից պահանջ ներկայացված լինելու փաստն առանց բավարար ապացույցի հաստատված համարվելու վերաբերյալ բողոքի փաստարկը, քանի որ Արամ Մակարյանի նկատմամբ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով ճանաչված ժառանագատուի պարտավորությունն ամրագրվել է 24․11․2020 թվականի ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրում, և ելնելով նոտարական ակտի՝ ապացուցողական ուժ ունենալու վերը վկայակոչված կանոնից՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ 24․11․2020 թվականի ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրով այդ փաստն արդեն իսկ հաստատվում է։
Անդրադառնալով գործում առկա ապացույցները բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չհետազոտելու, մասնավորապես՝ նոտար Քրիստինե Արսենյանի 11.12.2020 թվականի գրության ու գործում առկա մյուս ապացույցների միջև առկա հակասություններն անտեսելու հիմքով Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ և 66-րդ հոդվածների խախտում թույլ տրված լինելու վերաբերյալ վճռաբեկ բողոքի փաստարկին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այն հիմնավորված է հետևյալ պատճառաբանությամբ։
Տվյալ դեպքում թիվ ԵԱՆԴ/0326/02/12 քաղաքացիական գործով Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 13․07․2012 թվականի վճռով ճանաչված Խաչիկ Մանուկյանի պարտավորությունը պատասխանողներ Ալիսա Համբարձումյանին ու Սոնա Մանուկյանին փոխանցված լինելու փաստը ստորադաս դատարանները հաստատված են համարել նոտար Քրիստինե Արսենյանի 11.12.2020 թվականի գրության և ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերի հիման վրա՝ արձանագրելով, որ պատասխանողները հանդիսացել են հանգուցյալ Խաչիկ Մանուկյանի ժառանգները։
Դատարանը 02․05․2022 թվականի վճռում, մասնավորապես արձանագրել է, որ «(…) սույն գործով պատասխանողները կրում են պարտավորություն ժառանգությամբ իրենց փոխանցված գույքի արժեքով հատուցելու ժառանգատուի պարտքերը, քանի որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հաստատվել է ժառանգատուի պարտավորության առկայությունն ու դրա չափը, առկա է ժառանգական գույք, պատասխանողների կողմից ժառանգության ընդունման և ժառանգության իրավունքի վկայագիր ստանալու, ինչպես նաև պարտատիրոջ կողմից պարտապանի ժառանգներին նման պահանջ ներկայացնելու հանգամանքները: (…) Երևան նոտարական տարածքի նոտար Քրիստինե Աշոտի Արսենյանը համապատասխան գրությամբ հավաստել է, որ հայցվորը 02.03.2020թ. դիմում է ներկայացրել հանգուցյալ Խաչիկ Վաղինակի Մանուկյանի /մահացած 13 սեպտեմբերի 2019թ/ նկատմամբ, տեղեկացրել է նաև, որ 21.11.2020թ. ժառանգ` Սոնա Խաչիկի Մանուկյանի և հանգուցյալ Խաչիկ Վաղինակի Մանուկյանի կնոջ` Ալիսա Արմենակի Համբարձումյանի անվամբ վավերացվել են ժառանգության և սեփականության վկայագրեր, որով հայցվորի հանդեպ առկա պարտավորությունը փոխանցվել է Սոնա Խաչիկի Մանուկյանին և Ալիսա Արմենակի Համբարձումյանին` յուրաքանչյուրին 1/2-րդ բաժնով: Նշված ապացույցի բովանդակությունից հետևում է, որ հայցվորը պարտապանի ժառանգներին պահանջ ներկայացրել է, որ այն ներկայացրել է օրենքով սահմանված վեցամսյա ժամկետում, ինչպես նաև հետևում է, որ պարտավորությունը փոխանցվել է ժառանգներին, հետևաբար տվյալ ապացույցը բավարար է եզրակացնելու ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1243-րդ հոդվածով սահմանված կարգը և ժամկետները հայցվորի կողմից պահպանած լինելու վերաբերյալ: Այս առումով հիշատակված ապացույցը համապատասխանում է թույլատրելիության և վերաբերելիության պահանջներին: Ամփոփելով, դատարանն արձանագրում է, որ հայցվորը որպես պարտատեր մահացած պարտապանի ժառանգներին պահանջ ներկայացնելու իրավունք ունի, որի ներկայացման համար օրենքով սահմանված կարգը պահպանված է, իսկ ժառանգներն ընդունել են ոչ միայն ժառանգությունը, այլև ժառանգատուի պարտավորությունները»։
21․10․2022 թվականի որոշմամբ Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ․
- «Համաձայն 24.11.2020 թվականի ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերի՝ ՀՀ Երևան նոտարական տարածքի նոտար՝ Քրիստինե Արսենյանը հաստատել է, որ քաղ. Խաչիկ Վաղինակի Մանուկյանի գույքի նկատմամբ ժառանգ է հանդիսանում դուստրը` Սոնա Խաչիկի Մանուկյանը և կինը՝ Ալիսա Արմենակի Համբարձումյանը»,
- «Ժառանգական գույքը, որի համար տրվել է վկայագրերը բաղկացած է նաև՝
«(…) Համաձայն ՀՀ Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 13.07.2012թ. վճռի ԵԱՆԴ 0326/02/12 գործով՝ պարտատեր ԱՐԱՄ ԼԵՎՈՆԻ ՄԱԿԱՐՅԱՆԻ հանդեպ առկա պարտավորության 1/2-րդ մասից, որը կազմում է 12.000 (տասներկու հազար) ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ փոխառության գումար, նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսները՝ սկսած 02.12.2009թ-ից մինչև վճիռ կայացնելու օրը` 13.07.2012թ, որը կազմում է 1.489.771 (մեկ միլիոն չորս հարյուր ութսունինը հազար յոթ հարյուր յոթանասունմեկ) ՀՀ դրամ` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսների հաշվեգրումը և բռնագանձումը շարունակելով մինչև պարտքի գումարի փաստացի մարման օրը, նաև 250.000 (երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ` որպես դատական ծախսի գումար, ինչպես նաև 50.000 (հիսուն հազար) ՀՀ դրամ` որպես նախապես վճարված պետական տուրքի գումար (…)»»։
- Արդյունքում Վերաքննիչ դատարանը գտել է, որ «(…) ներկայացված ապացույցներից հետևում է, որ առկա է օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, որի հիման վրա պատասխանողների իրավանախորդից հօգուտ հայցվորի ենթակա է եղել բռնագանձման փոխառության գումար։ Պարտապան՝ Խաչիկ Մանուկյանը մահացել է 13․09․2019 թվականին, որից հետո վերջինիս ժառանգական զանգվածի, այդ թվում՝ ՀՀ Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 13.07.2012թ. վճռի ԵԱՆԴ 0326/02/12 գործով առկա պարտավորության մասով, նկատմամբ սույն գործով պատասխանողներն ընդունել են ժառանգատուի ժառանգությունը։ Այսինքն՝ պատասխանողները 24.11.2020 թվականի ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերով ընդունել են հայցվորին վճարման ենթակա պարտավորությունը։ Հաշվի առնելով այն, որ վերջիններս որպես ժառանգություն՝ ընդունել են իրենց իրավանախորդի՝ հայցվորի հանդեպ ունեցած պարտավորությունը, ուստի՝ հայցվորը հայց է ներկայացրել Սոնա Խաչիկի Մանուկյանի և Ալիսա Արմենակի Համբարձումյանի դեմ՝ գումար բռնագանձելու պահանջի մասին, որն էլ Դատարանն ըստ Վերաքննիչ դատարանի գնահատման՝ իրավաչափորեն է բավարարել»։
Գործում առկա ապացույցների հետազոտման արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Խաչիկ Մանուկյանի ժառանգությունն ընդունել է միայն դուստրը՝ Սոնա Մանուկյանը, ինչի հիմքով 24․11․2020 թվականին վերջինիս տրվել է ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր, որում միաժամանակ նշվել է, որ ժառանգական գույքը, որի նկատմամբ տրվել է վկայագիրը, բաղկացած է նաև թիվ ԵԱՆԴ/0326/02/12 քաղաքացիական գործով Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 13․07․2012 թվականի վճռով պարտատեր Արամ Մակարյանի հանդեպ առկա պարտավորության 1/2-րդ մասից։ Հանգուցյալ Խաչիկ Մանուկյանի կնոջ, սույն գործով պատասխանող Ալիսա Համբարձումյանի կողմից ամուսնու ժառանգությունն ընդունելու վերաբերյալ որևէ թույլատրելի ապացույց, մասնավորապես՝ նրա անվամբ տրված ժառանգության իրավունքի վկայագիր գործում առկա չէ, իսկ նոտար Քրիստինե Արսենյանի կողմից 24․11․2020 թվականին վերջինիս տրվել են միայն սեփականության իրավունքի վկայագրեր, որպիսիք ժառանգության բացման վայրի նոտարը տալիս է ողջ մնացած մասնակցին՝ ընդհանուր համատեղ սեփականության մասնակիցներից մեկի մահվան դեպքում նրանց ընդհանուր գույքից հասանելիք բաժնի նկատմամբ («Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 64-րդ հոդվածի 4-րդ մաս)։
Վերոշարադրյալից հետևում է, որ հիմնավորված չէ ստորադաս դատարանների այն պատճառաբանությունը, որ սույն գործով պատասխանող Ալիսա Համբարձումյանը հանդիսանում է Խաչիկ Մանուկյանի ժառանգը, քանի որ Խաչիկ Մանուկյանի ժառանգությունը նաև կնոջ՝ Ալիսա Համբարձումյանի կողմից ընդունված լինելու փաստը հաստատող որևէ թույլատրելի ապացույց գործում առկա չէ։
Վճռաբեկ դատարանը միաժամանակ արձանագրում է, որ ստորադաս դատարաններն անտեսել են նոտար Քրիստինե Արսենյանի 11.12.2020 թվականի գրության և գործում առկա ապացույցների միջև առկա հակասությունները, մասնավորապես՝ նշված գրությամբ նոտարը հայտնել է, որ Արամ Մակարյանի հանդեպ առկա պարտավորությունը փոխանցվել է Սոնա Մանուկյանին ու Ալիսա Համբարձումյանին` «յուրաքանչյուրին 1/2-րդ բաժնով»։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործի լուծման տեսանկյունից էական է այն հանգամանքը, թե ո՞վ է պատասխանատվություն կրում հանգուցյալ Խաչիկ Մանուկյանի պարտավորությունների համար։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1244-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ ժառանգները, ժառանգության իրավունքի վկայագիրը ստանալուց հետո, իրենց անցած գույքի արժեքի սահմաններում հատուցում են նույն օրենսգրքի 1242-րդ հոդվածում նշված ծախսերը:
Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ իրենց անցած ժառանգության արժեքի սահմաններում ժառանգները կրում են համապարտ պատասխանատվություն:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1242-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ ժառանգության հետ կապված ծախսերը հատուցվում են հետևյալ հերթականությամբ` (...) երրորդ հերթին բավարարվում են ժառանգատուի պարտքերով պարտատերերի պահանջները. (...):
Շարադրված իրավանորմերի բովանդակությունից բխում է, որ անձի մահվան դեպքում ժառանգատուի պարտքերով պարտատերերի պահանջները հատուցելու պարտականությունը կրում են ժառանգները՝ իրենց անցած գույքի արժեքի սահմաններում, ժառանգության իրավունքի վկայագիրն ստանալուց հետո։ Ուստի պարտատերերի պահանջները հատուցելու պատասխանատվություն կրող սուբյեկտային կազմը բացահայտելու համար անհրաժեշտ է պարզել հանգուցյալ Խաչիկ Մանուկյանի ժառանգությունն ընդունած անձանց շրջանակը, որպիսի փաստի հաստատմանը ծառայող թույլատրելի ապացույցը ժառանգության իրավունքի վկայագիրն է։
Տվյալ դեպքում Խաչիկ Մանուկյանի պարտքերով պարտատերերի, այդ թվում՝ Արամ Մակարյանի պահանջները բավարարելու պատասխանատվությունը կրում է ժառանգը, ով գործի նյութերի համաձայն՝ Սոնա Մանուկյանն է, ում անունով 24․11․2020 թվականին տրվել է ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր։ Այս պայմաններում Խաչիկ Մանուկյանի կինը՝ Ալիսա Համբարձումյանը, չի կարող Սոնա Մանուկյանի հետ ժառանգատուի պարտքերի համար համապարտ պատասխանատվություն կրել, քանի որ ժառանգություն չի ընդունել, իսկ ՀՀ ընտանեկան օրենսգիրքը և ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը չեն սահմանում ամուսիններից մեկի ստանձնած պարտավորությունների համապարտություն, ինչպես օրինակ սահմանված է ամուսնության ընթացքում ձեռք բերված գույքի՝ ամուսինների համատեղ սեփականությունը լինելու մասով (օրենքով կամ նրանց միջև կնքված պայմանագրով այլ բան նախատեսված չլինելու դեպքերում)։
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Խաչիկ Մանուկյանի ժառանգությունը նաև կնոջ՝ Ալիսա Համբարձումյանի կողմից ընդունված լինելու փաստը հաստատող թույլատրելի ապացույցի բացակայության պայմաններում վերջինս չի կարող թիվ ԵԱՆԴ/0326/02/12 քաղաքացիական գործով Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 13․07․2012 թվականի վճռով ճանաչված Խաչիկ Մանուկյանի պարտավորության համար Սոնա Մանուկյանի հետ Արամ Մակարյանի առջև կրել համապարտ պատասխանատվություն։
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները գործում առկա ապացույցները բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չհետազոտելու հետևանքով հանգել են Խաչիկ Մանուկյանի ժառանգների, ուստի նաև Արամ Մակարյանի հանդեպ հանգուցյալի ստանձնած պարտավորությունը հատուցելու պարտականություն կրող անձանց շրջանակի մասին սխալ հետևության։
Հիմք ընդունելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանների կողմից բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ չեն գնահատվել գործում առկա ապացույցները, ուստի հիմնավորված են Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ ու 66-րդ հոդվածների խախտում թույլ տրված լինելու մասին բողոքում նշված հիմնավորումները։
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հիմքով Վերաքննիչ դատարանի 21․10․2022 թվականի որոշումը մասնակիորեն՝ Ալիսա Համբարձումյանի մասով, բեկանելու և փոփոխելու՝ Արամ Մակարյանի հայցն ընդդեմ Ալիսա Համբարձումյանի՝ գումար բռնագանձելու պահանջի մասին, մերժելու համար, քանի որ ստորադաս դատարանի հաստատած փաստական հանգամանքները հնարավորություն են տալիս կայացնելու նման ակտ:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով, որ բռնագանձման ենթակա գումարի չափի վերաբերյալ հիմքեր և հիմնավորումներ վճռաբեկ բողոքը չի բովանդակում, գտնում է, որ Սոնա Մանուկյանի մասով Վերաքննիչ դատարանի 21․10․2022 թվականի որոշումը պետք է թողնել օրինական ուժի մեջ՝ սույն որոշման պատճառաբանություններով»:
Վճռաբեկ դատարանի դատավոր Էդ․ Սեդրակյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերում Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կողմից արտահայտված կարծիքի հետ, շարադրում եմ հատուկ կարծիքս դրա վերաբերյալ:
Այսպես՝
Վերոշարադրյալից հետևում է, որ հիմնավորված չէ ստորադաս դատարանների այն պատճառաբանությունը, որ սույն գործով պատասխանողներ Սոնա Մանուկյանը և Ալիսա Համբարձումյանը հանդիսանում են Խաչիկ Մանուկյանի ժառանգները, քանի որ Խաչիկ Մանուկյանի ժառանգությունը նաև կնոջ՝ Ալիսա Համբարձումյանի կողմից ընդունված լինելու փաստը հաստատող որևէ թույլատրելի ապացույց գործում առկա չէ։
Գտնում եմ, որ ստորադաս դատարաններն անտեսել են նոտար Քրիստինե Արսենյանի 11.12.2020 թվականի գրության և գործում առկա ապացույցների միջև առկա հակասությունները, մասնավորապես՝ նշված գրությամբ նոտարը հայտնել է, որ Արամ Մակարյանի հանդեպ առկա պարտավորությունը փոխանցվել է Սոնա Մանուկյանին ու Ալիսա Համբարձումյանին` «յուրաքանչյուրին 1/2-րդ բաժնով»։
Սույն գործի լուծման տեսանկյունից էական է այն հանգամանքը, թե ով է պատասխանատվություն կրում հանգուցյալ Խաչիկ Մանուկյանի պարտավորությունների համար։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1244-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ ժառանգները, ժառանգության իրավունքի վկայագիրը ստանալուց հետո, իրենց անցած գույքի արժեքի սահմաններում հատուցում են նույն օրենսգրքի 1242-րդ հոդվածում նշված ծախսերը:
Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ իրենց անցած ժառանգության արժեքի սահմաններում ժառանգները կրում են համապարտ պատասխանատվություն:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1242-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ ժառանգության հետ կապված ծախսերը հատուցվում են հետևյալ հերթականությամբ` (...) երրորդ հերթին բավարարվում են ժառանգատուի պարտքերով պարտատերերի պահանջները. (...):
Շարադրված իրավանորմերի բովանդակությունից բխում է, որ անձի մահվան դեպքում ժառանգատուի պարտքերով պարտատերերի պահանջները հատուցելու պարտականությունը կրում են ժառանգները՝ իրենց անցած գույքի արժեքի սահմաններում, ժառանգության իրավունքի վկայագիրն ստանալուց հետո։ Ուստի պարտատերերի պահանջները հատուցելու պատասխանատվություն կրող սուբյեկտային կազմը բացահայտելու համար անհրաժեշտ է պարզել հանգուցյալ Խաչիկ Մանուկյանի ժառանգությունն ընդունած անձանց շրջանակը, որպիսի փաստի հաստատմանը ծառայող թույլատրելի ապացույցը ժառանգության իրավունքի վկայագիրն է։
Տվյալ դեպքում Խաչիկ Մանուկյանի պարտքերով պարտատերերի, այդ թվում՝ Արամ Մակարյանի պահանջները բավարարելու պատասխանատվությունը կրում է ժառանգը, ով գործի նյութերի համաձայն՝ Սոնա Մանուկյանն է, ում անունով 24․11․2020 թվականին տրվել է ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր։ Այս պայմաններում Խաչիկ Մանուկյանի կինը՝ Ալիսա Համբարձումյանը, չի կարող Սոնա Մանուկյանի հետ ժառանգատուի պարտքերի համար համապարտ պատասխանատվություն կրել, քանի որ ժառանգություն չի ընդունել, իսկ ՀՀ ընտանեկան օրենսգիրքը և ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը չեն սահմանում ամուսիններից մեկի ստանձնած պարտավորությունների համապարտություն, ինչպես օրինակ սահմանված է ամուսնության ընթացքում ձեռք բերված գույքի՝ ամուսինների համատեղ սեփականությունը լինելու մասով (օրենքով կամ նրանց միջև կնքված պայմանագրով այլ բան նախատեսված չլինելու դեպքերում)։
Փաստում եմ, որ Խաչիկ Մանուկյանի ժառանգությունը նաև կնոջ՝ Ալիսա Համբարձումյանի կողմից ընդունված լինելու փաստը հաստատող թույլատրելի ապացույցի բացակայության պայմաններում վերջինս չի կարող Սոնա Մանուկյանի հետ Արամ Մակարյանի առջև համապարտ պատասխանատվություն կրել թիվ ԵԱՆԴ/0326/02/12 քաղաքացիական գործով Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 13․07․2012 թվականի վճռով ճանաչված Խաչիկ Մանուկյանի պարտավորության համար։
Նման պայմաններում գտնում եմ, որ ստորադաս դատարանները գործում առկա ապացույցները բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չհետազոտելու հետևանքով հանգել են Խաչիկ Մանուկյանի ժառանգների, ուստի նաև Արամ Մակարյանի հանդեպ հանգուցյալի ստանձնած պարտավորությունը հատուցելու պարտականություն կրող անձանց շրջանակի մասին սխալ հետևության։
Հիմք ընդունելով վերոշարադրյալը՝ գտնում եմ, որ ստորադաս դատարանների կողմից բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ չեն գնահատվել գործում առկա ապացույցները, ուստի հիմնավորված են Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ ու 66-րդ հոդվածների խախտում թույլ տրված լինելու մասին բողոքում նշված հիմնավորումները։
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը համարում եմ բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար։
Միաժամանակ գտնում եմ, որ սույն գործով առկա է գործի նոր քննության անհրաժեշտություն՝ սույն որոշմամբ ներկայացված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ գործի փաստական հանգամանքները պարզելու նպատակով, որպիսի պայմաններում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով վերապահված լիազորությունը՝ բեկանել Վերաքննիչ դատարանի 21․10․2022 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան՝ նոր քննության:
Վերոգրյալով պայմանավորված հայտնում եմ իմ հատուկ կարծիքը Վճռաբեկ դատարանի կողմից կայացված որոշման վերաբերյալ։
Դատավոր` Էդ. Սեդրակյան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 հունիսի 2025 թվական: