ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 2112-Ա |
«27» մայիսի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՕՂԱԿԱՁԵՎ ԶԲՈՍԱՅԳՈՒ ԱՌԱՋԻՆ ՀԱՏՎԱԾԻ ՋՐԱՎԱԶԱՆԻ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԼՈՒԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք են հանդիսացել Ն/78109-24 և Ն/62482-24 գրությունները՝ Օղակաձև զբոսայգու առաջին հատվածի ջրավազանի զբաղեցրած հողամասի համար 11.02.2002 թվականին կնքված հ.180/ԳԱ վարձակալության պայմանագիրը լուծելու մասին:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածների 1-ին մասերով և հիմք ընդունելով Ն/78109-24 և Ն/62482-24 գրությունները.
1. Լիազորել Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին` օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, «Ջրային կառույցների» ՓԲԸ-ի հետ կնքել համաձայնագիր` Օղակաձև զբոսայգու առաջին հատվածի ջրավազանի զբաղեցրած 2281,77 քմ մակերեսով հողամասի համար 11.02.2002 թվականին կնքված հ.180/ԳԱ վարձակալության պայմանագիրը լուծելու մասին` կատարելով համապատասխան փոփոխություն գույքի վարձակալության բազայում:
2. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետում նշված համաձայնագրի իրավունքի դադարումը ենթակա է պետական գրանցման՝ ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:
3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
4. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի վրա:
5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը:
| Տ. Ավինյան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|