ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 453-Ա
«ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 22-Ի ՀՕ-22-Ն ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունվարի 25-ի N 252-Լ որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 106-րդ և 107-րդ կետերին համապատասխան`
1. Հաստատել «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2025 թվականի հունվարի 22-ի ՀՕ-22-Ն Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը՝ համաձայն հավելվածի:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
29.05.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ վարչապետի N 453-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
«ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 22-Ի ՀՕ-22-Ն ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
|
NN ը/կ |
Իրավական ակտի վերնագիրն ու տեսակը |
Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմինը |
Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը |
Իրավական ակտի նախագիծը ընդունելու ժամկետը |
Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրը |
Իրավական հիմքը |
|
1. |
«Մշակույթի ոլորտի միջազգային հեղինակավոր փառատոներին և մրցանակաբաշխություններին մասնակցած և մրցանակի արժանացած մշակույթի գործիչներին, այդ թվում՝ ինքնազբաղ կամ անկախ ստեղծագործողներին դրամական խրախուսում տրամադրելու (վճարելու) կարգը և չափերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշում |
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
2025 թվականի հունիսի 2-րդ տասնօրյակ |
2025 թվականի հուլիսի 2-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջում: |
«Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» 2025 թվականի հունվարի 22-ի ՀՕ-22-Ն օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով լրացվող 8-րդ կետը |
|
2. |
«Հայաստանի Հանրապետությունում գործող մշակութային կազմակերպություններին «Համապետական», «Տարածքային» կամ «Տեղային» կարգավիճակ շնորհելու, փոփոխելու և դադարեցնելու կարգը, նախապայմանները և չափանիշները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշում |
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
2025 թվականի հուլիսի 3-րդ տասնօրյակ |
2025 թվականի օգոստոսի 3-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջում: |
«Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» 2025 թվականի հունվարի 22-ի ՀՕ-22-Ն օրենքի 12-րդ հոդվածի շարադրվող 4-րդ մաս |
|
3. |
«Մշակույթի ոլորտի յուրաքանչյուր պետական կազմակերպության աշխատողի կարգավիճակը, աշխատողների պաշտոնների անվանացանկը, դրանց ներկայացվող պահանջները և օրինակելի նկարագիրը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրաման |
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
2025 թվականի օգոստոսի 2-րդ տասնօրյակ |
2025 թվականի սեպտեմբերի 2-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջում: |
«Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» 2025 թվականի հունվարի 22-ի ՀՕ-22-Ն օրենքի 7-րդ հոդվածի լրացվող 2-րդ մաս |
|
4. |
«Մշակույթի ոլորտի պետական ոչ առևտրային կազմակերպությունների աշխատողների զբաղեցրած պաշտոնին համապատասխանությունը ստուգելու նպատակով ատեստավորում անցկացնելու, ատեստավորման անցկացման պարբերականությունը, ժամկետները և արդյունքների բողոքարկման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրաման |
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
2025 թվականի սեպտեմբերի 2-րդ տասնօրյակ |
2025 թվականի հոկտեմբերի 1-ին տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջում: |
«Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» 2025 թվականի հունվարի 22-ի ՀՕ-22-Ն օրենքի 7-րդ հոդվածի լրացվող 3-րդ մաս |
|
5. |
«Մշակույթի ոլորտի պետական ոչ առևտրային կազմակերպությունների աշխատողների ատեստավորման անցկացման համար ատեստավորման հանձնաժողով ձևավորելու կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրաման |
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
2025 թվականի սեպտեմբերի 2--րդ տասնօրյակ |
2025 թվականի հոկտեմբերի 1-ին տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջում: |
«Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» 2025 թվականի հունվարի 22-ի ՀՕ-22-Ն օրենքի 7-րդ հոդվածի լրացվող 4-րդ մաս |
|
6. |
«Պետական մշակութային կազմակերպությունների աշխատողների (այդ թվում՝ ստեղծագործական) վերապատրաստման և ատեստավորման, դրա համապատասխան արդյունքի գրանցման դեպքում հավելավճարների (ելույթավճարների) տրամադրման, ինչպես նաև սակագնային ընդհանուր քաղաքականության սկզբունքների վերաբերյալ ուղենիշային կարգերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշում |
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
2025 թվականի սեպտեմբերի 3-րդ տասնօրյակ |
2025 թվականի հոկտեմբերի 2-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջում: |
«Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» 2025 թվականի հունվարի 22-ի ՀՕ-22-Ն օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի լրացվող 9-րդ կետ |
|
7. |
«Մշակույթի ոլորտի պետական ոչ առևտրային կազմակերպությունների աշխատողների ատեստավորման արդյունքներով դրույքաչափերի փոփոխության և հավելավճարի (ելույթավճարի) սահմանման դեպքերը և չափը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշում |
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
2025 թվականի սեպտեմբերի 3-րդ տասնօրյակ |
2025 թվականի հոկտեմբերի 2-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջում: |
«Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» 2025 թվականի հունվարի 22-ի ՀՕ-22-Ն օրենքի 7-րդ հոդվածի լրացվող 6-րդ մաս |
|
8. |
«Պետություն-մասնավոր համագործակցության շրջանակներում մշակութային ծրագրերի և նախաձեռնությունների համաֆինանսավորման սկզբունքները, կարգը և չափորոշիչները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշում |
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
2025 թվականի հոկտեմբերի 2-րդ տասնօրյակ |
2025 թվականի նոյեմբերի 1-ին տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջում: |
«Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» 2025 թվականի հունվարի 22-ի ՀՕ-22-Ն օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի լրացվող 11-րդ կետ |
|
9. |
«Մշակութային ոչ առևտրային կազմակերպությունների՝ պետական բյուջեով նախատեսված ծրագրերի ֆինանսավորման մեխանիզմները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշում |
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
2025 թվականի հոկտեմբերի 3-րդ տասնօրյակ |
2025 թվականի նոյեմբերի 2-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջում: |
«Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» 2025 թվականի հունվարի 22-ի ՀՕ-22-Ն օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի լրացվող 6-րդ կետ |
|
10. |
«Մշակութային ոչ առևտրային կազմակերպությունների՝ պետական բյուջեով նախատեսված ծրագրերի և միջոցառումների ֆինանսավորման կարգերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշում |
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
2025 թվականի նոյեմբերի 1-ին տասնօրյակ |
2025 թվականի նոյեմբերի 2-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջում: |
«Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» 2025 թվականի հունվարի 22-ի ՀՕ-22-Ն օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի լրացվող 7-րդ կետ |
|
11. |
«Ռազմական դրության ժամանակ և արտակարգ իրավիճակներում Հայաստանի Հանրապետության առաջնահերթ տարահանման մշակութային արժեքների ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշում |
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
2025 թվականի նոյեմբերի 1-ին տասնօրյակ |
2025 թվականի նոյեմբերի 2-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջում: |
«Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» 2025 թվականի հունվարի 22-ի ՀՕ-22-Ն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի լրացվող 10-րդ կետ |
|
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
|
29.05.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|