ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ «ԵՐԵՎԱՆԻ ԱՎՏՈԲՈՒՍ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՆ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 346-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.05.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 23.05.2025
Ընդունող մարմին
Երևան քաղաքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
20.05.2025
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
20.05.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.05.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

20 մայիսի 2025 թ.

N 346-Ա

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԵՐԵՎԱՆԻ ԱՎՏՈԲՈՒՍ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՆ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 34-35-րդ, 42-րդ և 67-րդ հոդվածներով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետով.

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Հաստատել «Երևանի ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերության՝ Երևան քաղաքի 2024 թվականի բյուջեից բաժնետոմսերի և կանոնադրական կապիտալում մասնակցության ձեռքբերման նպատակով հատկացված 7,000,000,000 (յոթ միլիարդ) ՀՀ դրամի սահմաններում՝ կանոնադրական կապիտալի` 7,000,000,000 (յոթ միլիարդ) դրամի չափով ավելացմամբ պայմանավորված՝ Երևան համայնքի կողմից լրացուցիչ ձեռք բերված 700,000 (յոթ հարյուր հազար) հատ հասարակ (սովորական) բաժնետոմսերի՝ յուրաքանչյուրը՝ 10,000 (տասը հազար) դրամ անվանական արժեքով տեղաբաշխման արդյունքները:

2. «Երևանի ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը սահմանել 16,188,380,000 (տասնվեց միլիարդ հարյուր ութսունութ միլիոն երեք հարյուր ութսուն հազար) ՀՀ դրամ, որը կազմում է 1,618,838 (մեկ միլիոն վեց հարյուր տասնութ հազար ութ հարյուր երեսունութ) հատ 10.000 (տասը հազար) ՀՀ դրամ անվանական արժեքով հասարակ (սովորական) բաժնետոմսեր:

3. Հաստատել «Երևանի ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրության փոփոխությունը՝ համաձայն հավելվածի:

 

Երևանի քաղաքապետ`

Տ. Ավինյան

 

2025 թ. մայիսի 20

Երևան

 

Հավելված       

 

Կազմված է ----- ----------2025թ.

և բաղկացած է 2 թերթից

Տպագրված է ընդամենը 5 օրինակ

Օրինակ ____

 

Հ Ա Ս Տ Ա Տ Վ Ա Ծ  Է

 

Հայաստանի Հանրապետության

Երևան քաղաքի ավագանու

«20» մայիսի 2025թ.

N 346-Ա որոշմամբ

 

 

 

Երևանի քաղաքապետ՝

 

 

 

Տ. ԱՎԻՆՅԱՆ

 

Գ Ր Ա Ն Ց Վ Ա Ծ  Է

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ

ՌԵԳԻՍՏՐԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺՆԻ

ԿՈՂՄԻՑ 15.12.2011 թ.,

գրանցման N282.120.56025

վկայական N03 Ա 206025

հվհհ 00875439

 

15.12.2011թ. գրանցված կանոնադրության

թիվ ____.___ փոփոխությունը գրանցված է

ՀՀ արդարադատության նախարարության

իրավաբանական անձանց պետական

ռեգիստրի գործակալության կողմից

 

____________________

 

“____”_____ 2025թ.

 

«ԵՐԵՎԱՆԻ ԱՎՏՈԲՈՒՍ»

ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

(փոփոխություն)

2025թ.

 

Ընկերության կանոնադրության 4.2. կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4.2. Ընկերության կանոնադրական կապիտալը կազմում է 16,188,380,000 (տասնվեց միլիարդ հարյուր ութսունութ միլիոն երեք հարյուր ութսուն հազար) դրամ, որը կազմում է 1,618,838 (մեկ միլիոն վեց հարյուր տասնութ հազար ութ հարյուր երեսունութ) հատ հասարակ (սովորական) անվանական բաժնետոմս, մեկ բաժնետոմսի անվանական արժեքը կազմում է 10,000 (տասը հազար) դրամ:

Բոլոր 1,618,838 բաժնետոմսերը տեղաբաշխված են, լրիվ վճարված և սեփականության իրավունքով պատկանում են Հայաստանի Հանրապետության Երևան համայնքին»:

Սույն փոփոխությունը հանդիսանում է «Երևանի ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերության՝ 15.12.2011թ. պետական ռեգիստրում գրանցված կանոնադրության բաղկացուցիչ մասը: