ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 357-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.05.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 23.05.2025
Ընդունող մարմին
Երևան քաղաքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
20.05.2025
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
20.05.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.05.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

20 մայիսի 2025 թ.

N 357-Ա

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» օրենքի 13-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 10-ի N 1293-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետով և 3-րդ կետով, Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի դեկտեմբերի 10-ի N93-Ն որոշմամբ, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության վարչական գործունեության և բողոքների քննության վարչության 2025 թվականի մարտի 25-ի հ․113/7/77723-25, 2025 թվականի մարտի 28-ի հ․113/7/81276-25 և 2025 թվականի ապրիլի 2-ի հ.113/7/84985-25 գրություններով տրված համաձայնությունները՝

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1․ Թույլատրել սույն որոշման հավելվածում նշված կազմակերպություններին` սույն որոշման հավելվածում նշված տարածքներում և սահմանված պայմաններով կազմակերպել ծառայողական ավտոկայանատեղ։

 

Երևանի քաղաքապետ`

Տ. Ավինյան

 

2025 թ. մայիսի 20

Երևան

 

Հավելված

Երևան քաղաքի ավագանու

2025 թվականի մայիսի 20-ի
N 357-Ա որոշման

 

ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

Հ/Հ

Դիմող

Ծառայողական

ավտոկայանատեղի

տարածքի հասցե

Կայանատեղում «ավտոտեղ»-երի քանակ

(տարածքի չափեր) և կայանման ձև

Կազմակերպչի կողմից վճարված

տեղական վճար

Այլ տրանսպորտային միջոցների կայանման սահմանափակում, աշխատանքային ռեժիմ

1

«Բելաստ-18» ՍՊԸ

Վաղարշյան փողոց, հ.13/5 շենքի 8-րդ տարածքի հարակից ճանապարհահատված

3 (22.5 գծմ),

մեքենաների հաջորդական տեղաբաշխմամբ՝ մեկ շարքով

տարեկան

սահմանափակմամբ, բացառությամբ Վաղարշյան փողոց, հ.13/5 շենքի այլ սեփականատերերի և օրինական տիրապետողների, աշխատանքային ռեժիմը՝ շուրջօրյա

2

«Էմջի Ինվեսթմենթս» ՓԲԸ

Հերացու փողոց հ.10/2 հասցեի հարակից ճանապարհահատված

1 (7.5 գծմ),

2 (15 գծմ)

մեքենաների հաջորդական տեղաբաշխմամբ՝ մեկ շարքով

տարեկան

սահմանափակմամբ, աշխատանքային ռեժիմը՝ շուրջօրյա

3

«Հարմոնի Ինթերնեյշընալ» ՍՊԸ

Բուզանդի փողոց հ.97/2 հասցեի հարակից ճանապարհահատված

3 (22.5 գծմ),

մեքենաների հաջորդական տեղաբաշխմամբ՝ մեկ շարքով

տարեկան

սահմանափակմամբ, աշխատանքային ռեժիմը՝ շուրջօրյա

4

«Սան Լազզարո» ՍՊԸ

Բաղրամյան պողոտա հ.4/1 հասցեի հարակից ճանապարհահատված

3 (22.5 գծմ),

մեքենաների հաջորդական տեղաբաշխմամբ՝ մեկ շարքով

տարեկան

սահմանափակմամբ, աշխատանքային ռեժիմը՝ շաբաթվա բոլոր օրերին, Ժամը՝ 10:00-22:00

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան