ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԿԵՆՏՐՈՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ԹՈՒՄԱՆՅԱՆ ՓՈՂՈՑ Հ. 8, ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈՂՈՑ Հ. 83 ՏՈՒՆ 1 ԱՎՏՈՏՆԱԿ, 83/2 ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ, 85 ՇԵՆՔ 9 ԱՎՏՈՏՆԱԿ, ՍԱՅԱԹ ՆՈՎԱ ՊՈՂՈՏԱ Հ. 20/5 ՀԱՍՑԵՆԵՐՈՒՄ ԲԱԶՄԱՖՈՒՆԿՑԻՈՆԱԼ ԲՆԱԿԵԼԻ ՀԱՄԱԼԻՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 354-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.05.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 23.05.2025
Ընդունող մարմին
Երևան քաղաքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
20.05.2025
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
20.05.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.05.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

20 մայիսի 2025 թ.

N 354-Ա

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԿԵՆՏՐՈՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ԹՈՒՄԱՆՅԱՆ ՓՈՂՈՑ Հ. 8, ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈՂՈՑ Հ. 83 ՏՈՒՆ 1 ԱՎՏՈՏՆԱԿ, 83/2 ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ, 85 ՇԵՆՔ 9 ԱՎՏՈՏՆԱԿ, ՍԱՅԱԹ ՆՈՎԱ ՊՈՂՈՏԱ Հ. 20/5 ՀԱՍՑԵՆԵՐՈՒՄ ԲԱԶՄԱՖՈՒՆԿՑԻՈՆԱԼ ԲՆԱԿԵԼԻ ՀԱՄԱԼԻՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 11-րդ, 16-րդ հոդվածները և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի հ. 1325-Ն որոշման հավելվածի 28-րդ կետը՝

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. «ՊՐԵՄԻՈՒՄ ՊԼԱԶԱ» ՓԲ ընկերության կողմից ներկայացված՝ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Թումանյան փողոց հ. 8, Հանրապետության փողոց հ. 83 տուն 1 ավտոտնակ, 83/2 բնակելի տուն, 85 շենք 9 ավտոտնակ, Սայաթ Նովա պողոտա հ. 20/5 հասցեներում բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի կառուցման նախատեսվող գործունեության իրականացմանը տրամադրել նախնական համաձայնություն:

2. Առաջարկել Երևանի քաղաքապետին՝ սույն որոշումը, հանրային լսման արձանագրությունը, լուսանկարները կամ տեսաձայնագրությունն օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում տրամադրել լիազոր մարմնին և նախաձեռնողին:

 

Երևանի քաղաքապետ`

Տ. Ավինյան

 

2025 թ. մայիսի 20

Երևան