ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 մայիսի 2025 թվականի N 617-Ա
ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզ, համայնք Աշտարակ, Աշտարակ քաղ․, Տիգրան Մեծի փողոց 35/1 հասցեում գտնվող 1046,5 քառ. մետր մակերեսով ուսումնական մասնաշենքը և դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 1,297 հա մակերեսով հողամասը՝ շենքի պահպանման և սպասարկման համար հատկացված 0.958987 հա մակերեսով հողամասի նկատմամբ սեփականատիրոջ (սեփականատերերի) բաժնեմասը կազմում է 1046,5/4965,5 (սեփականության վկայական՝ N 08022023-02-0040, այսուհետ՝ անշարժ գույք), անորոշ ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Աշտարակի արհեստագործական պետական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (գրանցման համար՝ 16․210․00858/2003-03-17, հասցեն՝ Հայաստան, Արագածոտնի մարզ, համայնք Աշտարակ, Աշտարակ քաղ․, Տիգրան Մեծի 35, այսուհետ՝ կազմակերպություն):
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում կազմակերպության հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիր (այսուհետ՝ պայմանագիր)՝ դրանում նախատեսելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման կազմակերպության միջոցների հաշվին:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
Երևան |
|
22.05.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|