ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 22-Ի Հ.337-Ա ՈՐՈՇՄԱՆ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԵՎ ՌՈՒԲԻՆՅԱՆՑ ՓՈՂՈՑԻ Հ.7 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԳՈՒՅՔՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 1814-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.05.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 16.05.2025
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
14.05.2025
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
14.05.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.05.2025

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 1814-Ա

«14» մայիսի 2025 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 22-Ի Հ.337-Ա ՈՐՈՇՄԱՆ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԵՎ ՌՈՒԲԻՆՅԱՆՑ ՓՈՂՈՑԻ Հ.7 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԳՈՒՅՔՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության 2025 թվականի փետրվարի 5-ի հ.ՆՄ/ԱՀ-1-1/2816-2025 գրությունը՝ Ավան վարչական շրջանի, Ռուբինյանց փողոցի հ.7 հասցեի գույքն անհատույց օգտագործման իրավունքով նախարարությանը տրամադրելու մասին:

Երևան քաղաքի ավագանին 2025 թվականի ապրիլի 22-ի հ.337-Ա որոշմամբ տվել է իր համաձայնությունը Երևան համայնքի սեփականություն հանդիսացող, Ռուբինյանց փողոցի հ.7 հասցեի գույքն (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.13052024-01-0164 /գաղտնաբառ՝ AVV7KQ5AZBUX/ վկայական) անհատույց օգտագործման իրավունքով, մինչև 2030 թվականի մայիսի 1-ը ժամկետով, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը տրամադրելու մասին:

Ղեկավարվելով քաղաքացիական օրենսգրքի 685-րդ գլխի դրույթներով, Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի «Երևան քաղաքի սեփականություն հանդիսացող գույքն օգտագործման տրամադրելու և օտարման 2025 թվականի ծրագրի վերաբերյալ» հ.259-Ն որոշմամբ հաստատված ծրագրի 3-րդ կետով.

1. Երևան համայնքի սեփականություն հանդիսացող, Ռուբինյանց փողոցի հ.7 հասցեի գույքն (6155,0քմ մակերեսով հողամաս և 4115.3քմ մակերեսով շինություններ (3749.6քմ առողջապահական կենտրոն, 293.7քմ օժանդակ շինություն և 72.0քմ, 144.0 խմ պարիսպ) անհատույց օգտագործման իրավունքով, մինչև 2030 թվականի մայիսի 1-ը ժամկետով, տրամադրել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը:

2. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին, Երևանի քաղաքապետի անունից, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ կնքել գույքի անհատույց օգտագործման պայմանագիր՝ ներառելով նաև պայմանագրային հետևյալ պարտավորությունները.

1) հատկացված տարածքն օգտագործել բացառապես անօթևան անձանց կացարանով ապահովելու ծառայությունների կազմակերպման նպատակով.

2) յուրաքանչյուր տարվա մայիս ամսին ներկայացնել հաշվետվություն՝ նախարարության կողմից տարածքում իրականացրած գործունեության և կատարված աշխատանքների վերաբերյալ.

3. Ընդունել ի գիտություն, որ.

1) սույն որոշման 2-րդ կետով նշված պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքը՝ պետական գրանցման կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում.

2) պայմանագրի նոտարական վավերացման և դրանից բխող գույքային իրավունքի պետական գրանցման, ինչպես նաև օրենսդրությամբ նախատեսված միասնական տեղեկանք ստանալու հետ կապված ծախսերը կատարվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից։

4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

5. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի և Ավան վարչական շրջանի ղեկավարի վրա։

6. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։

 

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան