ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«06» մայիս 2025 թ. N 42-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՎԵԼՅԱԼ ԳԵՐԼՐԻՎ (ԳԵՐԽԻՏ) ԱՏԱՄՆԵՐՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը՝
Հրամայում եմ`
1․ Հաստատել հավելյալ գերլրիվ (գերխիտ) ատամներով մեծահասակ պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն Հավելվածի։
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
06.05.2025 |
Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ |
|
Հավելված ՀՀ առողջապահության նախարարի «06» մայիս 2025 թվականի N 42-Ն հրամանի |
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ
ՀԱՎԵԼՅԱԼ ԳԵՐԼՐԻՎ (ԳԵՐԽԻՏ) ԱՏԱՄՆԵՐՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ
1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի․
|
Հ/Հ |
Կոդը |
Անվանում |
|
1) |
K00.1 |
Հավելյալ գերլրիվ (գերխիտ) ատամներ Դիստոմոլյար Չորրորդ մոլյար Մեզիոդենս (մանր ատամ) Պարամոլյար Լրացուցիչ ատամներ |
Ձև 1
|
1) |
Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ) |
Մեծահասակ |
|
2) |
Սեռ (արական, իգական) |
Արական, իգական |
|
3) |
Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ)) |
ԱԲ, Բ |
|
4) |
Հիվանդության փուլը (նկարագրել) |
Կիրառելի չէ |
|
5) |
Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում) |
Արտահիվանդանոցային պայմաններում |
|
6) |
Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային) |
Պլանային |
|
7) |
Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը) |
Վիրաբույժ-ստոմատոլոգ |
|
8) |
Գանգատներ |
Հիմնական ախտանիշը` ատամների բնական հավաքածուից գերազանցող ատամների առկայությունն է: Նրանք կարող են ունենալ տարբեր դիրքեր, ձևեր և թվեր: Հավելյալ գերլրիվ (գերխիտ) ատամների աճի գործընթացը հաճախ ուղեկցվում է ցավով, ջերմության բարձրացմամբ և բերանի խոռոչի բորբոքումով: Եթե ժամանակին համապատասխան միջոցներ չեն ձեռնարկվում, կարող են զարգանալ բարդություններ` ախտահարված ատամի տեղում կարմրություն և այտուցվածություն; հարակից ատամների տեղաշարժ, ատամների դիրքի խախտում (դիստոպիա), հարակից արմատների ռեզորբցիա, կիստաների ձևավորում կամ հարակից ատամների խճողում, ծնոտի ոսկրերի դեֆորմացիա. |
|
9) |
Անամնեզ |
Անամնեզում ավելորդ ատամի ծկթում երբ հիմնական ատամները ծկթել են |
|
10) |
Զննման արդյունք/Ցուցում |
Կլինիկական ռենտգենաբանական հետազոտություն` հավելյալ գերլրիվ (գերխիտ) ատամի առկայություն |
|
11) |
Հոսպիտալացման ցուցում |
Կիրառելի չէ |
3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 2
|
Հ/հ |
Խորհրդատվության տեսակը |
Տրամադրման քանակը | |
|
ԱԲ |
Բ | ||
|
1) |
Վիրաբույժ ստոմատոլոգ |
1 |
1 |
4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։
5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 3
|
Լաբորատոր հետազոտություններ | |||||
|
Հ/Հ |
Կոդը |
Անվանումը |
Տրամադրման քանակը |
Արդյունք | |
|
ԱԲ |
Բ | ||||
|
1) |
Կիրառելի չէ | ||||
|
Գործիքային հետազոտություններ | |||||
|
2) |
Առկա չէ |
Ռենտգենաբանական հետազոտություն` օրթոպանտոմոգրամմա |
1 |
1 |
Ատամների բնական հավաքածուից գերազանցող |
6․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։
7․ Բուժական այլ միջամտություններ սահմանվում են Ձև 4–ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 4
|
Հ/հ |
Բժշկական ծառայության տեսակը |
Տրամադրման քանակը | |
|
ԱԲ |
Բ | ||
|
1) |
Հավելյալ գերլրիվ (գերխիտ) ատամի հեռացում արտահիվանդանոցային պայմաններում` տեղային անզգայացմամբ |
1 |
1 |
8․ Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջամտությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ
1. «Վիրաբուժական ստոմատոլոգիա և դիմածնոտային վիրաբուժության» Գագիկ Հակոբյանի խմբագրությանբ:
2․ «Վիրաբուժական ստոմատոլոգիա» Տ.Գ.Ռոբուստվայի խմբագրությամբ/ «Хирургическая стоматология» под редакцией Робуствой Т.Г.:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 մայիսի 2025 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|