ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀԱՎԵԼՅԱԼ ԳԵՐԼՐԻՎ (ԳԵՐԽԻՏ) ԱՏԱՄՆԵՐՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 42-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.05.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.05.12-2025.05.25 Պաշտոնական հրապարակման օրը 14.05.2025
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
06.05.2025
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
06.05.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.05.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

«06» մայիս 2025 թ.

N 42-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՎԵԼՅԱԼ ԳԵՐԼՐԻՎ (ԳԵՐԽԻՏ) ԱՏԱՄՆԵՐՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը՝

 

Հրամայում եմ`

 

1․ Հաստատել հավելյալ գերլրիվ (գերխիտ) ատամներով մեծահասակ պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն Հավելվածի։

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

06.05.2025

Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ

 

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

«06» մայիս 2025 թվականի

N 42-Ն հրամանի

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ

 

ՀԱՎԵԼՅԱԼ ԳԵՐԼՐԻՎ (ԳԵՐԽԻՏ) ԱՏԱՄՆԵՐՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ

 

1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի․

 

Հ/Հ

Կոդը

Անվանում

1)

K00.1

Հավելյալ գերլրիվ (գերխիտ) ատամներ

Դիստոմոլյար

Չորրորդ մոլյար

Մեզիոդենս (մանր ատամ)

Պարամոլյար

Լրացուցիչ ատամներ

2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․

 

Ձև 1

 

1)

Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ)

Մեծահասակ

2)

Սեռ (արական, իգական)

Արական, իգական

3)

Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ))

ԱԲ, Բ

4)

Հիվանդության փուլը (նկարագրել)

Կիրառելի չէ

5)

Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում)

Արտահիվանդանոցային պայմաններում

6)

Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային)

Պլանային

7)

Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը)

Վիրաբույժ-ստոմատոլոգ

8)

Գանգատներ

Հիմնական ախտանիշը` ատամների բնական հավաքածուից գերազանցող ատամների առկայությունն է: Նրանք կարող են ունենալ տարբեր դիրքեր, ձևեր և թվեր: Հավելյալ գերլրիվ (գերխիտ) ատամների աճի գործընթացը հաճախ ուղեկցվում է ցավով, ջերմության բարձրացմամբ և բերանի խոռոչի բորբոքումով: Եթե ժամանակին համապատասխան միջոցներ չեն ձեռնարկվում, կարող են զարգանալ բարդություններ` ախտահարված ատամի տեղում կարմրություն և այտուցվածություն; հարակից ատամների տեղաշարժ, ատամների դիրքի խախտում (դիստոպիա), հարակից արմատների ռեզորբցիա, կիստաների ձևավորում կամ հարակից ատամների խճողում, ծնոտի ոսկրերի դեֆորմացիա.

9)

Անամնեզ

Անամնեզում ավելորդ ատամի ծկթում երբ հիմնական ատամները ծկթել են

10)

Զննման արդյունք/Ցուցում

Կլինիկական ռենտգենաբանական հետազոտություն` հավելյալ գերլրիվ (գերխիտ) ատամի առկայություն

11)

Հոսպիտալացման ցուցում

Կիրառելի չէ

 

3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 2

 

Հ/հ

Խորհրդատվության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

 Վիրաբույժ ստոմատոլոգ

1

1

4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։

5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 3

Լաբորատոր հետազոտություններ

Հ/Հ

Կոդը

Անվանումը

Տրամադրման քանակը

Արդյունք

ԱԲ

Բ

1)

Կիրառելի չէ

Գործիքային հետազոտություններ

2)

Առկա չէ

Ռենտգենաբանական հետազոտություն` օրթոպանտոմոգրամմա

1

1

Ատամների բնական հավաքածուից գերազանցող
ատամների առկայությունն

6․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։

7․ Բուժական այլ միջամտություններ սահմանվում են Ձև 4–ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 4

 

Հ/հ

Բժշկական ծառայության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Հավելյալ գերլրիվ (գերխիտ) ատամի հեռացում արտահիվանդանոցային պայմաններում` տեղային անզգայացմամբ

1

1

8․ Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջամտությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ

 

1. «Վիրաբուժական ստոմատոլոգիա և դիմածնոտային վիրաբուժության» Գագիկ Հակոբյանի խմբագրությանբ:

2․ «Վիրաբուժական ստոմատոլոգիա» Տ.Գ.Ռոբուստվայի խմբագրությամբ/ «Хирургическая стоматология» под редакцией Робуствой Т.Г.:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 մայիսի 2025 թվական: