ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԲԺՇԿԱԿԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՎԱՌԱՐԱՆԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 300-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.05.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
14.05.2025
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.05.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.05.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 300-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԲԺՇԿԱԿԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՎԱՌԱՐԱՆԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 15,300,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Բժշկական թափոնների վառարանի մատակարարում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02507456) «Մեդպրո» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02626144) 2025 թվականի ապրիլի 15-ին կնքված՝ ՀՀ-ՎԲԿ-01/25 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է բժշկական թափոնների վառարանի ձեռքբերում՝ 15,300,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

3. «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԽաչատրՅԱՆ

 

Երևան

 

14.05.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 300-Ա որոշման

 

«ԲԺՇԿԱԿԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՎԱՌԱՐԱՆԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ»

ԾՐԱԳԻՐ

 

1.

Ծրագրի նպատակը

«ԲԵՐԴԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» փակ բաժնետիրական ընկերության կենցաղային պայմանների բարելավման նպատակով նախատեսվում է ձեռք բերել բժշկական թափոնների վառարան և տեղափոխել այն վերոնշյալ հիվանդանոց:

Այժմ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվում են հիվանդանոցի վիրաբուժական մասնաշենքի հիմնանորոգման և կից վիրահատարանի կառուցման աշխատանքները։

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Նախատեսվում է ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի պարտադիր վճարների գծով օրենքով

սահմանված արտոնություններից:

3.

Բարեգործը

«Հայաստան» համահայկական հիմնադրամ (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝ 02507456)

4.

Ծրագիրը կատարողը

«Հայաստան» համահայկական հիմնադրամ (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝ 02507456)

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Բերդ համայնք, առողջապահական

6.

Ծրագրի բյուջեն

15,300,000 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

«Բերդի Բժշկական Կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն, Հայաստան, Տավուշ, Բերդ, Ա. Մանուկյան փողոց 25 շենք, ՀՎՀՀ՝ 07806692

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2025 թվականի մայիսի 26-ից մինչեւ 2025 թվականի դեկտեմբերի 1-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Բերդ համայնքի «Բերդի Բժշկական Կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության համար նախատեսվում է ձեռք բերել և մատակարարել բժշկական թափոնների վառարան։ Իրականացվելու է 2025 թվականի մայիսի 26-ից մինչև 2025 դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում՝ 15,300,000 դրամի չափով։

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները

և նախատեսվող գինը

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Բերդ համայնքի «Բերդի Բժշկական Կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության համար բժշկական վառարանի ձեռքբերում և մատակարարում՝ 15,300,000 դրամի չափով:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական

ծախսերը

Նախատեսված չեն:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Համագործակցություն չի նախատեսվում:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԽաչատրՅԱՆ

 

14.05.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան