ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 1740-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.05.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 12.05.2025
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
08.05.2025
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
08.05.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.05.2025

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 1740-Ա

«08» մայիսի 2025 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.

1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:

2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:

3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:

4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 

Տ. Ավինյան

 

Հավելված

Երևանի քաղաքապետի

08.05.2025թ.

հ. 1740-Ա որոշման

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հ.Հ.

Դիմողը

Անշարժ գույքի գտնվելու վայրը

Անշարժ գույքի տեսակը

Տրամադրվող հասցեն

Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը

Փոստային դասիչը

1

2

3

4

5

6

7

1

Այգիկ Եգանյան

«Էրեբունի-1» այգետարածք, 42-րդ տեղամաս, հ.11

հողամաս

Այգիկ Եգանյանին հատկացված, «Էրեբունի-1» այգետարածքի 42-րդ տեղամասի հ.11 հողամասին /հիմք՝ «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 03.09.2024թ. հ.Հ-9478 տեղեկանք/ տրամադրել հասցե՝ Էրեբունի այգեգործական տարածք, 1-ին զանգված, հ.42/11

01053EUGNMCS

 

2

Կարեն Բոյախչյան
/լիազորված անձ/
Բարիս Լազգյան

Նոր Արեշի հ.29 և հ.31 փողոցների անկյունում

շինություն

Բարիս Լազգյանին սեփականության իրավունքով պատկանող, Նոր Արեշի հ.29 և հ.31 փողոցների անկյունում գտնվող շինությանը /ենթակայան/ /վկ. հ.18082023-01-0106/ տրամադրել հասցե՝ Նոր Արեշ 31-րդ փողոց, հ.2/2

01053KVCVHA9

 

3

Մարգուշ Վարդանյան

Աղբյուր Սերոբի փողոց, հ.36

բնակելի տուն

Մարգուշ Վարդանյանին սեփականության իրավունքով պատկանող, Աղբյուր Սերոբի փողոցի հ.36 հասցեում գտնվող բնակելի տան /սեփ. վկ. հ.1466787, ընդ. բաժ. շին. 88.1քմ, 25.1քմ և 932.0քմ հող./ բաժանման հատակագծով առանձնացվող 172.2քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Աղբյուր Սերոբի փողոց, հ.36/1

01033MPVM4KK

 

4

Մարգուշ Վարդանյան

Աղբյուր Սերոբի փողոց, հ.36

բնակելի տուն

Մարգուշ Վարդանյանին սեփականության իրավունքով պատկանող, Աղբյուր Սերոբի փողոցի հ.36 հասցեում գտնվող բնակելի տան /սեփ. վկ. հ.1466787, ընդ. բաժ. շին. 88.1քմ, 25.1քմ և 932.0քմ հող./ բաժանման հատակագծով առանձնացվող 210.8քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Աղբյուր Սերոբի փողոց, հ.36/2

01033VHFRHFK

 

5

Արթուր Անտոնյան
/լիազորված անձ/
Սյուզաննա Ավագյան և Ռուզաննա Գևորգյան
/սեփականատեր/

Ն. Չարբախ

հողամաս

Սյուզաննա Ավագյանին և Ռուզաննա Գևորգյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող, Ն. Չարբախում գտնվող հողամասին /վկ. հ.03102024-01-0367 և Երևանի քաղաքապետի 15.04.2025թ. հ.1420-Ա որոշում/ տրամադրել հասցե՝ Ն. Չարբախ 9-րդ փողոց, հ.21/4

01113UPTQB3A

 

6

Գայանե Հակոբյան

Մ. Մազմանյան փողոց, հ.20 շենք, հ.24

բնակարան

Գայանե Հակոբյանին սեփականության իրավունքով պատկանող, Մ.Մազմանյան փողոցի հ.20 շենքի հ.24 հասցեում գտնվող բնակարանի /վկ. հ.01052025-01-0008, ընդհ. բաժն. 2.6քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 53.7քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Մ. Մազմանյան փողոց, հ.20 շենք, բն.24/1

01013R4VJF7M

 

7

Արմեն Համբարձումյան

Հ. Աբելյան փողոց, հ.7 շենք, հ.48

բնակարան

Արմեն Համբարձումյանին սեփականության իրավունքով պատկանող, Հ. Աբելյան փողոցի հ.7 շենքի հ.48 հասցեում գտնվող բնակարանի /վկ. հ.21032025-01-0273, ընդհ. բաժն. 1.63քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 31.12քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Հ. Աբելյան փողոց, հ.7 շենք, բն.48/1

01013W8VRHWB

 

8

Լևոն Գրիգորյան

Նոր Նորք 8-րդ միկրոշրջան, հ.31 շենք, հ.20

բնակարան

Լևոն Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող, Նոր Նորք 8-րդ միկրոշրջանի հ.31 շենքի հ.20 հասցեում գտնվող բնակարանի /վկ. հ.04042025-01-0154, ընդհ. բաժն. 1.1քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 30.50քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Նոր Նորք 8-րդ միկրոշրջան, հ.31 շենք, բն.20/1

01083EVAD9SH

 

9

Թաթուլ Զուրաբյան /լիազորված անձ/
Խաչատուր Իսաջանյան
/սեփականատեր/

Գ. Նժդեհի փողոց, հ.27/2 շենք, հ.16

բնակարան

Խաչատուր Իսաջանյանին սեփականության իրավունքով պատկանող, Գ. Նժդեհի փողոցի հ.27/2 շենքի հ.16 հասցեում գտնվող բնակարանի /վկ. հ.31032025-01-0127, ընդհ. բաժն. 2.3քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 42.1քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Գ. Նժդեհի փողոց, հ.27/2 շենք, բն.16/1

01113SQJ9FPP

 

10

Սոնա Սաֆարյան

Նորքի փողոց, 2-րդ նրբանցք, հ.40/2 և հ.40/3

հողամաս

Սոնա Սաֆարյանին սեփականության իրավունքով պատկանող, Նորքի փողոցի 2-րդ նրբանցքի հ.40/2 և հ.40/3 հասցեներում գտնվող հողամասերին /վկ. հ.24082022-01-0236 և հ.24082022-01-0052/ ըստ միավորման հատակագծի, տրամադրել մեկ միասնական հասցե՝ Նորքի փողոց, 2-րդ նրբանցք, հ.40/2

010934C7DH44

 

Երևանի քաղաքապետ`

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան