ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 394-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԱՎՍՏՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1․ Հայաստանի Հանրապետության և Ավստրիայի Հանրապետության միջև առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հանձնաժողովի 9-րդ նիստին մասնակցելու նպատակով 2025 թվականի մայիսի 14-15-ը Ավստրիայի Հանրապետություն (Վիեննա) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի։
2. Պատվիրակության անդամների՝ Ավստրիայի Հանրապետություն գործուղման ծախսերը կատարել՝
1) Նարեկ Հովակիմյանինը, Աստղիկ Ալեքսանյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին․
2) Լիլիթ Սարոյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը հատկացված միջոցների հաշվին․
3) Տիգրան Զաքարյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին:
3․ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում ներկայացնել Ավստրիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշմամբ սահմանված կարգի։
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
12.05.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
|
Հավելված ՀՀ վարչապետի N 394-Ա որոշման |
ԿԱԶՄ
ԱՎՍՏՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
| Ն․ Հովակիմյան |
- |
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ (պատվիրակության ղեկավար) |
| Լ․ Սարոյան |
- |
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության արտաքին կապերի վարչության պետ |
| Ա․ Ալեքսանյան |
- |
ՀՀ էկոնոմիկայի նախարարության միջազգային համագործակցության վարչության երկկողմ և բազմակողմ համագործակցության բաժնի գլխավոր մասնագետ |
| Տ․ Զաքարյան |
- |
ՀՀ արտաքին գործերի նախարարության եվրոպայի վարչության երկկողմ հարաբերությունների առաջին բաժնի երրորդ քարտուղար |
|
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
|
12.05.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |