ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 1674-Ա |
«02» մայիսի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ, ԱՋԱՓՆՅԱԿ, ՍԻԼԻԿՅԱՆ ԹԱՂԱՄԱՍ 7-ՐԴ ՓՈՂՈՑ Հ.101/1 ՀՈՂԱՄԱՍ ՀԱՍՑԵՈՒՄ՝ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲԱԺՆԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ ԱՐՄԻՆԵ ՄԻՆԱՍԻ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ, ՄԱՐԿ ԱՐԹՈՒՐԻ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԵՎ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՐԹՈՒՐԻ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԿԱՌՈՒՅՑՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 15-Ի Հ.2618-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Երևանի քաղաքապետի 15.08.2023թ. հ.2618-Ա որոշմամբ Սիլիկյան թաղամաս 7-րդ փողոց հ.101/1 հողամաս հասցեում, սեփականության իրավունքով քաղաքացի Արթուր Ալեքսանդրի Մանուկյանին պատկանող հողամասում գտնվող ինքնակամ կառույցը ճանաչվել է օրինական։ Վերոհիշյալ որոշման հիման վրա Արթուր Մանուկյանի կողմից Երևան քաղաքի բյուջեի հ.900015211247 հաշվին 13.10.2023թ. վճարվել է 824040 (ութ հարյուր քսանչորս հազար քառասուն) դրամ ինքնակամ կառույցի օրինականացման վճարը: Ըստ օրենքի ժառանգության իրավունքի 08.02.2024թ. ս/մ 856, 857, 858 վկայագրերի հիման վրա Սիլիկյան թաղամաս 7-րդ փողոց հ.101/1 հողամաս հասցեում գտնվող գույքը պետական գրանցում է ստացել Արմինե Մինասի Մանուկյանի, Մարկ Արթուրի Մանուկյանի, Ալեքսանդր Արթուրի Մանուկյանի անվամբ:
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաստատված կարգի 10-րդ և 11-րդ կետերով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2010 թվականի նոյեմբերի 12-ի հ.5299-Ա որոշումը, կառույցը քաղաքացիական օրենսգրքի 188–րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված օրինականացման պայմաններին համապատասխանելու վերաբերյալ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից 29.04.2025թ. տրված մասնագիտական եզրակացությունը, «ՀԱԲՇԻՆ ՆԱԽԱԳԻԾ» ՍՊԸ-ի կողմից 23.02.2023թ. տրված տեխնիկական դրական եզրակացությունը, հաշվի առնելով ինքնակամ կառույցների արտաքին չափերի մասին «Էվըլայն Գրուպ» ՍՊԸ-ի կողմից 29.12.2022թ. տրված եզրակացությունը, ինչպես նաև Արմինե Մանուկյանի՝ ի դեմս ներկայացուցչի դիմումը (05.03.2024թ. Դ-30558-24).
1. Ուժը կորցրած ճանաչել Երևանի քաղաքապետի 2023 թվականի օգոստոսի 15-ի «Երևան, Աջափնյակ, Սիլիկյան թաղամաս 7-րդ փողոց հ.101/1 հասցեում՝ սեփականության իրավունքով քաղաքացի Արթուր Ալեքսանդրի Մանուկյանին պատկանող հողամասում գտնվող ինքնակամ կառույցն օրինականացնելու մասին» հ.2618-Ա որոշումը:
2. Երևան, Աջափնյակ, Սիլիկյան թաղամաս 7-րդ փողոց հ.101/1 հասցեում՝ ընդհանուր բաժնային սեփականություն (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 13.08.2023թ. հ.13092023-01-0308 վկայական, ՀՀ կադաստրի կոմիտեում հաշվառման ծածկագիր h.20225E9ZRZ) հանդիսացող հողամասում քաղաքացիներ Արմինե Մինասի Մանուկյանի, Մարկ Արթուրի Մանուկյանի և Ալեքսանդր Արթուրի Մանուկյանի կողմից ինքնակամ իրականացրած 302.4 քառ.մետր ընդհանուր մակերեսով կառույցը (բնակելի տուն) ճանաչել օրինական։
3. Ընդունել ի գիտություն, որ.
1) կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը.
2) շինությունը կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կամ կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։
4. Սահմանել, որ հողամասի սեփականատերերը, հաշվի առնելով 13.10.2023թ. վճարված 824040 (ութ հարյուր քսանչորս հազար քառասուն) դրամ ինքնակամ կառույցի օրինականացման վճարը, իրենց միջոցների հաշվին պետք է վճարեն կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը։
5. Սույն որոշումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման։
6. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
7. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
8. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։
| Տ. Ավինյան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|