ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 1660-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.05.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 30.04.2025
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
30.04.2025
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
30.04.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.05.2025

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 1660-Ա

«30» ապրիլի 2025 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.

1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:

2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:

3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:

4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 

Տ. Ավինյան

 

Հավելված

Երևանի քաղաքապետի

30.04.2025 թ.

հ. 1660-Ա որոշման

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հ.Հ.

Դիմողը

Անշարժ գույքի գտնվելու վայրը

Անշարժ գույքի տեսակը

Տրամադրվող հասցեն

Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը

Փոստային դասիչը

1

2

3

4

5

6

7

1

Արթուր Վերմիշյան

Գ. Բաշինջաղյան փողոց, հ.192 շենք, հ.71

բնակարան

Արթուր Վերմիշյանին սեփականության իրավունքով պատկանող, Գ. Բաշինջաղյան փողոցի հ.192 շենքի հ.71 հասցեում գտնվող բնակարանի /վկ. հ.10022025-01-0058, ընդ. բաժ. 5.34քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 31.02քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Գ. Բաշինջաղյան փողոց, հ.192 շենք, բն.71/1

010135MK7F8B

 

2

Արթուր Վերմիշյան

Գ. Բաշինջաղյան փողոց, հ.192 շենք, հ.71

բնակարան

Արթուր Վերմիշյանին սեփականության իրավունքով պատկանող, Գ. Բաշինջաղյան փողոցի հ.192 շենքի հ.71 հասցեում գտնվող բնակարանի /վկ. հ.10022025-01-0058, ընդ. բաժ. 5.34քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 31.83քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Գ. Բաշինջաղյան փողոց, հ.192 շենք, բն.71/2

01013HGTQ5JP

 

3

Հասմիկ Սահակյան

Վ. Վաղարշյան փողոց, հ.2

շինություն

Հասմիկ Սահակյանին սեփականության իրավունքով պատկանող, Վ. Վաղարշյան փողոցի հ.2 հասցեում գտնվող /վկ. հ.01112021-01-0229/ բաժանման հատակագծով առանձնացվող շինություններին տրամադրել հասցե՝ Սոսեի փողոց, հ.30/3

010338GYDC4C

 

4

Տարոն Հարությունյան

Նոր Նորքի 7-րդ զանգված, հ.1 շենք, հ.33

բնակարան

Տարոն Հարությունյանին սեփականության իրավունքով պատկանող, Նոր Նորքի 7-րդ զանգվածի հ.1 շենքի հ.33 հասցեում գտնվող բնակարանի /վկ. հ.02042025-01-0269, ընդհ. բաժն. 0.9քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 41.2քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Ջ. Կարախանյան փողոց, հ.1 շենք, բն.33/1

01083JTMV2ME

 

5

Ռուստամ Խալաթյան

Սարի թաղի
7-րդ փողոց, հ.67 շենք, հ.25

բնակարան

Ռուստամ Խալաթյանին սեփականության իրավունքով պատկանող, Սարի թաղի 7-րդ փողոցի հ.67 շենքի հ.25 հասցեում գտնվող բնակարանի /վկ. հ.12022025-01-0195, ընդհ. բաժն. 3.5քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 64.25քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Սարի թաղի 7-րդ փողոց, հ.67 շենք, բն.25/1

01053AAEXN99

 

6

Խաչատուր Մխոյան

Նորագավիթ
1-ին փողոց,
4-րդ փակուղի, հ.2/3 և հ.2/1

հողամաս

Խաչատուր Մխոյանին սեփականության իրավունքով պատկանող, Նորագավիթ 1-ին փողոցի 4-րդ փակուղու հ.2/3 և հ.2/1 հասցեներում գտնվող հողամասերին /վկ. հ.23112016-01-0049 և հ.17032021-01-0260/ ըստ միավորման հատակագծի տրամադրել մեկ միասնական հասցե՝ Նորագավիթ 1-ին փողոց, 4-րդ փակուղի, հ.2/1

01113A4S84AX

 

7

Արթուր Գևորգյան

Նոր Արեշ
19-րդ փողոց, հ.32/9 և հ.32/7

հողամաս

Արթուր Գևորգյանին սեփականության իրավունքով պատկանող, Նոր Արեշ 19-րդ փողոցի հ.32/9 և հ.32/7 հասցեներում գտնվող բնակելի տների զբաղեցրած հողամասերին /վկ. հ.22032021-01-0063 և հ.14072022-01-0278/ ըստ միավորման հատակագծի տրամադրել մեկ միասնական հասցե՝ Նոր Արեշ 19-րդ փողոց, հ.32/9

01053ALYMREV

 

8

Կարեն Չիչոյան

/լիազորված անձ/

Արմենուհի Ավետիսյան

Վ. Սարգսյան փողոց, հ.10 շենք, հ.130 և հ.131

տարածք

Արմենուհի Ավետիսյանին սեփականության իրավունքով պատկանող, Վ. Սարգսյան փողոցի հ.10 շենքի հ.130 և հ.131 հասցեներում գտնվող տարածքներին /վկ. հ.04042014-01-0030 և հ.14122012-01-3462/ ըստ միավորման հատակագծի տրամադրել մեկ միասնական հասցե՝ Վ. Սարգսյան փողոց, հ.10 շենք, շինություն հ.130-131

01063DPH6D8B

 

Երևանի քաղաքապետ`

Տ. Ավինյան