ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 360-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.05.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
05.05.2025
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
05.05.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.05.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 360-Ա

 

«ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման 106-րդ կետը՝

1. Հաստատել «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2025 թվականի մարտի 5-ի ՀՕ-57-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը՝ համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

05.05.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի

N 360-Ա որոշման

 

ՑԱՆԿ

 

«ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 2025 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 5-Ի ՀՕ-57-Ն ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

NN

ը/կ

Միջոցառման անվանումը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու և ընդունելու ժամկետը

Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրը

Իրավական ակտի նախագծի ներկայացման կամ ընդունման համար պատասխանատու պետական կառավարման համակարգի մարմնի անվանումը

Իրավական ակտի ընդունման իրավական հիմքը

1.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի սեպտեմբերի 29-ի N 1485-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ներկայացում ՀՀ վարչապետի աշխատակազմ:

Նախագծի

ներկայացում ՀՀ

 վարչապետի

աշխատակազմ՝

2025 թ. մայիսի 30

Կառավարության որոշման ընդունում՝ 2025 թ. հունիսի 30

Ֆինանսավորում չի

պահանջվում:

Կրթության, գիտության, մշակույթի

և սպորտի

նախարարություն

2025 թվականի մարտի 5-ի

ՀՕ-57-Ն օրենքի 9-րդ հոդված

2.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի մայիսի 13-ի N 744-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ներկայացում ՀՀ վարչապետի աշխատակազմ:

Նախագծի ներկայացում ՀՀ վարչապետի աշխատակազմ՝ 2025 թ. հունիսի 30 Կառավարության որոշման ընդունում՝

2025 թ. հուլիսի 30

Ֆինանսավորում չի պահանջվում:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

2025 թվականի մարտի 5-ի ՀՕ-57-Ն օրենքի 3-րդ հոդված

3.

«Նախադպրոցական մանկավարժության, հոգեբանության և ուսումնամեթոդական հմտություններ ապահովող միջին մասնագիտական կամ բարձրագույն ուսումնական հաստատության կողմից իրականացվող մոդուլի երաշխավորման կարգը» Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի հաստատում:

2025 թվականի

հունիսի 20

Ֆինանսավորում չի պահանջվում:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

2025 թվականի մարտի 5-ի ՀՕ-57-Ն օրենքի 10-րդ հոդվածի 7-րդ մաս

4.

«Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի 2022 թվականի հուլիսի 25-ի N 27-Ն հրամանում փոփոխություններ և լրացումներ անելու մասին» Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի հաստատում:

2025 թվականի

հունիսի 20

Ֆինանսավորում չի պահանջվում:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

2025 թվականի մարտի 5-ի ՀՕ-57-Ն օրենքի

10-րդ հոդվածի 2-րդ մաս

5.

«Նախադպրոցական կրթական ծրագրերի (այդ թվում՝ այլընտրանքային, լրացուցիչ և նախադպրոցական ծառայությունների), ուսումնական նյութերի՝ նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչին համապատասխանության փորձաքննության կարգը սահմանելու մասին» Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի հաստատում

2025 թվականի

հունիսի 20

Ֆինանսավորում չի պահանջվում:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

2025 թվականի մարտի 5-ի ՀՕ-57-Ն օրենքի

10-րդ հոդվածի 3-րդ մաս

6.

«Համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցման կարգը սահմանելու մասին» Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի հաստատում

2025 թվականի

հունիսի 30

Ֆինանսավորում չի

պահանջվում:

Կրթության,

գիտության, մշակույթի

և սպորտի

նախարարություն

2025 թվականի մարտի 5-ի ՀՕ-57-Ն օրենքի

10-րդ հոդվածի 5-րդ մաս

7.

«Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի 2023 թվականի մարտի 2-ի N 16-Ն հրամանում փոփոխություններ և լրացումներ անելու մասին» Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի հաստատում

2025 թվականի

հուլիսի 20

Ֆինանսավորում չի պահանջվում:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

2025 թվականի մարտի 5-ի ՀՕ-57-Ն օրենքի 10-րդ հոդվածի 6-րդ մաս

8.

«Մենթոր հաստատությունների ընտրության և մենթորական աշխատանքներ իրականացնողների գործառույթների սահմանման կարգը հաստատելու մասին» Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի հաստատում

2025 թվականի

օգոստոսի 20

Ֆինանսավորում չի պահանջվում:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

2025 թվականի մարտի 5-ի

ՀՕ-57-Ն օրենքի 10-րդ հոդվածի 7-րդ մաս

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

05.05.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան