ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 1599-Ա |
«28» ապրիլի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.
1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:
2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:
4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
| Տ. Ավինյան |
|
Հավելված Երևանի քաղաքապետի28.04.2025 թ. հ. 1599-Ա որոշման |
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Հ.Հ. |
Դիմողը |
Անշարժ գույքի գտնվելու վայրը |
Անշարժ գույքի տեսակը |
Տրամադրվող հասցեն |
Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը |
Փոստային դասիչը |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
|
1 |
Ռուբեն Ադամյան |
Զ. Անդրանիկի փողոց, հ.56/7 և հ.56/8 |
հողամաս |
Արթուր Պետրոսյանին սեփականության իրավունքով պատկանող, Զ. Անդրանիկի փողոցի հ.56/7 և հ.56/8 հասցեներում գտնվող շինությունների զբաղեցրած հողամասերին /վկ. հ.09042025-01-0143 և հ.11042025-01-0100/, ըստ միավորման հատակագծի, տրամադրել մեկ միասնական հասցե՝ Զորավար Անդրանիկի փողոց, հ.56/7 |
01073D4FSMC9 |
|
|
2 |
Կարեն, Նազիկ և Դիանա Խաչատրյաններ |
Նոր Արեշ 31-րդ փողոց, հ.23 |
բնակելի տուն |
Կարեն, Նազիկ և Դիանա Խաչատրյաններին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող, Նոր Արեշ 31-րդ փողոցի հ.23 հասցեում գտնվող բնակելի տան /վկ. հ.09122024-01-0452, հող. 192.75քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 57.7քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Նոր Արեշ 31-րդ փողոց, հ.23/1 |
01053GQPMM82 |
|
|
3 |
Հարություն Սարաֆյան |
Ռուբեն Սևակի /Արաբկիր 21-րդ/ փողոց, հ.22 |
բնակելի տուն |
Ըստ օրենքի ժառանգության իրավունքի 31.08.2018թ. հ.5852 վկայագրով, Հարություն Սարաֆյանին փոխանցված ժառանգական գույքին՝ Ռուբեն Սևակի /Արաբկիր 21-րդ/ փողոցի հ.22 հասցեում գտնվող բնակելի տանը տրամադրել հասցե՝ Ռուբեն Սևակի փողոց, հ.22/3 |
01033EH9FPLT |
|
|
4 |
Ռոման Հայրապետյան |
Հաղթանակ թաղամաս |
հողամաս |
Վահրամ Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող, Հաղթանակ թաղամասում գտնվող հողամասին /վկ. հ.17102024-01-0317 և Երևանի քաղաքապետի 15.04.2025թ. հ.1417-Ա որոշում/ տրամադրել հասցե՝ Հաղթանակ թաղամաս, 1-ին փողոց, հ.1/475 |
01073Y5TELEX |
|
|
5 |
Վաչագան Ադունց |
Տիգրան Մեծի պողոտա, նրբանցք, հ.7 շենք, հ.16 |
բնակարան |
Վաչագան Ադունցին սեփականության իրավունքով պատկանող, Տիգրան Մեծի պողոտայի նրբանցքի հ.7 շենքի հ.16 հասցեում գտնվող բնակարանի /վկ. հ.17042025-01-0045, ընդ. բաժն. 2.2քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 53.9քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Տիգրան Մեծի պողոտա, նրբանցք, հ.7 շենք, բն.16/1 |
01053ABNLPTJ |
|
|
6 |
Լիա Մանուկյան |
Ազատության պողոտա, հ.12 շենք, հ.38ա |
տարածք |
Ազատության պողոտայի հ.12 շենքի հ.38ա հասցեում գտնվող տարածքին /հիմք՝ Երևանի քաղաքապետի 07.03.2025թ. հ.800-Ա որոշում և սեփ. վկ. հ.1540316/ տրամադրել հասցե՝ Ազատության պողոտա, հ.12 շենք, շինություն հ.74/1 |
01123WSTBHCR |
|
Երևանի քաղաքապետ` |
Տ. Ավինյան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|