ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
|
«18» փետրվար 2025 թ. |
N 973-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՖԱՐՄԱ ՊՌՈ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 4-ԻՆ ԴԵՂԵՐԻ ՄԵԾԱԾԱԽ ԻՐԱՑՄԱՆ ԹԻՎ Կ-ԴՄԻ-000029 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասը, 37-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը և 5-րդ մասը, «Դեղերի մասին» օրենքի 31-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերը, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի կողմից ղեկավարի 2025 թվականի փետրվարի 3-ին ներկայացված թիվ 01/2168-2025 գրությունը, Առողջապահության նախարարության լիցենզավորման հանձնաժողովի եզրակացությունը և հաշվի առնելով այն փաստական հանգամանքը, որ «ՖԱՐՄԱ ՊՌՈ» ՍՊ ընկերությունը 2025 թվականի հունվարի 22-ին դիմել է «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ` պատշաճ բաշխման հավաստագիր ստանալու նպատակով դիտարկում իրականացնելու համար, ինչպես նաև նկատի ունենալով դեղերի ֆիզիկական և տնտեսական մատչելիությունը և բնակչությանը հիմնական դեղերով ապահովելու անհրաժեշտությունը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Ուժը կորցրած ճանաչել 2020 թվականի հունիսի 4-ին «ՖԱՐՄԱ ՊՌՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն տրված դեղերի մեծածախ իրացման թիվ Կ-ԴՄԻ-000029 լիցենզիան:
2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին`
1) ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում,
2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը նորմատիվ իրավական ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:
3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Աստղիկ Առաքելյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը վարույթի մասնակիցներին:
4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 28-ի N 156-Ն որոշմամբ սահմանված կարգի համաձայն` սույն հրամանի վերաբերյալ «ՖԱՐՄԱ ՊՌՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատշաճ իրազեկելուն օրվան հաջորդող 40 աշխատանքային օրվա ընթացքում ընկերության կողմից պատշաճ բաշխման գործունեության հավաստագիր չստանալու դեպքում:
5. Սույն հրամանը կարող է բողոքարկվել Առողջապահության նախարարություն, ինչպես նաև Վարչական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն վարչական դատարան՝ վարչական ակտն ստանալուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում:
| Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|