ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ «ՎԱՅՔԻ ԲՈՒԺԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՏՐՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻ ՇԱՐՔ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԸ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 7545-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.12.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
25.12.2024
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
25.12.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.12.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

«25» դեկտեմբեր 2024 թ.

N 7545-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՎԱՅՔԻ ԲՈՒԺԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՏՐՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻ ՇԱՐՔ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԸ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» օրենքի 20-րդ հոդվածը, 22-րդ հոդվածի 4-րդ մասը, 32-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերը, «ՎԱՅՔԻ ԲՈՒԺԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄ» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի լիազորված անձ Հակոբ Հակոբյանի կողմից 2024 թվականի դեկտեմբերի 19-ին ներկայացված հայտը.

 

Հրամայում եմ`

 

1. «ՎԱՅՔԻ ԲՈՒԺԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄ» փակ բաժնետիրական ընկերության 2008 թվականի փետրվարի 26-ին տրված թիվ Կ-XX-001182, 2016 թվականի մարտի 12-ին տրված թիվ Կ-ԲՕ-002140, 2021 թվականի սեպտեմբերի 9-ին տրված Կ-ԲՕ-003014, 2022 թվականի հոկտեմբերի 4-ին տրված թիվ Կ-ԲՕ-003299 բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիաները վերաձևակերպել «ՎԱՅՔԻ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» փակ բաժնետիրական ընկերություն անվամբ, լիցենզիաներում իրավաբանական անձի գտնվելու վայրը սահմանել` Հայաստան, Վայոց Ձոր,Վայք,Շահումյան /Շ/ 91:

2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին`

1) ապահովել լիցենզիաների վերաձևակերպման մասին տեղեկության գրանցումը գրանցամատյանում.

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը նորմատիվ իրավական ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:

3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Աստղիկ Առաքելյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը հայտատուին:

4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում «ՎԱՅՔԻ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» փակ բաժնետիրական ընկերությանն իրազեկելուն հաջորդող օրվանից:

5. Սույն հրամանը կարող է բողոքարկվել Առողջապահության նախարարություն, ինչպես նաև Վարչական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն վարչական դատարան՝ վարչական ակտն ստանալուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում:

 

Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ