ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ «ԷԿՈ-ՖԱՐՄ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 23-ԻՆ ՏՐՎԱԾ ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ (ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԿՐՊԱԿ) ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ N Կ-ԴԳ-001910 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 7194-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.12.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
11.12.2024
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
11.12.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.12.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

«11» դեկտեմբեր 2024 թ.

N 7194-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԷԿՈ-ՖԱՐՄ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 23-ԻՆ ՏՐՎԱԾ ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ (ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԿՐՊԱԿ) ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ N Կ-ԴԳ-001910 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասը, 9-րդ հոդվածի 1-ին մասը, 12-րդ հոդվածի 1-ին մասը, 36-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, Առողջապահության նախարարության լիցենզավորման հանձնաժողովի եզրակացությունը, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի 2024 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ 01/18429-2024 կասեցման միջնորդագիրը, ըստ որի, «ԷԿՈ-ՖԱՐՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում (այսուհետ՝ նաև Ընկերություն) իրականացվել է վերստուգում, որի ընթացքում արձանագրվել է լիցենզավորման ոլորտը կանոնակարգող ՀՀ օրենսդրության պահանջների խախտում, այն է` Ընկերության Սյունիքի մարզ, ք. Կապան, Հունան Ավետիսյան փողոց 26/2 հասցեում գործող դեղատանը (դեղեր չպատրաստող)՝ դեղերի ընդունում, պահպանում, իրացում և բացթողումն իրականացնող աշխատակից Էլեն Բաղդասարյանը չունի (չի ներկայացվել) վերջին հինգ տարվա ընթացքում վերապատրաստում անցնելու վերաբերյալ վկայականը:

Ընկերության փաստաբանի կողմից Առողջապահության նախարարություն է ներկայացվել տեղեկատվություն առ այն, որ. մեջբերում եմ «Էլեն Բաղդասարյանը չի աշխատում ք. Կապան, Հունան Ավետիսյան փողոց 26/2 հասցեում, աշխատում է այլ անձ, որը ունի հավաստագիր» մեջբերման ավարտ, սակայն չեն կատարվել Կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի թիվ 867 որոշման 3-րդ հավելվածի 43.1-ին և 44-րդ կետերի պահանջները, այն է` լիցենզավորված անձի կողմից հայտում կամ սույն կարգի 43.1-ին կետով սահմանված փաստաթղթերում ներկայացված դեղատնային գործունեության համար սահմանված պարտադիր պահանջների և պայմանների փոփոխման դեպքում (ներառյալ համապատասխան որակավորում ունեցող դեղագետի կամ դեղագործի, հագեցվածության փոփոխման) լիցենզավորված անձը 3 աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմնին տեղեկացնում է իրականացված փոփոխության մասին` կցելով համապատասխան փաստաթղթերը (Առողջապահության նախարարություն սահմանված ժամկետում և կարգով չեն ներկայացվել տեղեկատվություն ոչ Էլեն Բաղդասարյանի կողմից ք. Կապան, Հունան Ավետիսյան փողոց 26/2 հասցեում աշխատանքն սկսելու, ոչ դադարեցնելու և այլ աշխատակցի կողմից աշխատանքներն իրականացվելու մասին տեղեկություններ, չեն կցվել համապատասխան փաստաթղթերը), որն էլ, «Լիցենզավորման մասին» օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն հանդիսանում է լիցենզիայի գործողությունը կասեցնելու հիմք:

Ելնելով վերոգրյալից խախտվել են «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով և ՀՀ կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման հավելված 3-ի 12-րդ կետով սահմանված պահանջները.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Կասեցնել` «ԷԿՈ-ՖԱՐՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (Սյունիքի մարզ, ք. Կապան, Հունան Ավետիսյան փողոց 26/2) Առողջապահության նախարարության կողմից 2016 թվականի մայիսի 23-ին տրված դեղատնային գործունեության (դեղատնային կրպակ) իրականացման N Կ-ԴԳ-001910 լիցենզիայի գործողությունը` մինչև ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան մասնագետների առկայության ապահովումը:

2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին`

1) ապահովել լիցենզիայի կասեցման մասին տեղեկության գրանցումը համապատասխան գրանցամատյանում,

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը նորմատիվ իրավական ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:

3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Աստղիկ Առաքելյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը «ԷԿՈ- ՖԱՐՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն:

4. Սույն հրամանն ուժի մեջ է «ԷԿՈ-ՖԱՐՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն իրազեկելուն հաջորդող օրվանից:

5. Սույն հրամանը կարող է բողոքարկվել Առողջապահության նախարարություն, ինչպես նաև Վարչական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն վարչական դատարան՝ վարչական ակտը ստանալուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում:

 

Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ